Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է
1974 թվականից Եվրոպան կանգնած է Կիպրոսի հյուսիսային հատվածի խնդրի առաջ: Այդ տարի թուրքական զորքերը ներխուժեցին հունական կղզի եւ պատերազմ հրահրեցին՝ զավթելով կղզու 37 տոկոսը:
Այդ պատերազմում թուրքական կողմի զոհերի թիվը գերազանցել է 800-ը, եւս 2 հազար հոգի համարվեց անհետ կորած: Այստեղ դժվար չէ տեսնել զուգահեռներն Ադրբեջանի գործելաոճի հետ, երբ զոհերը պարտակվում են անհետ կորածների անվան տակ: Այդ պատերազմում հունական եւ կիպրոսյան կողմերի կորուստը 4500-6000 էր։ Մեկ տարի անց՝ 1975 թ., Թուրքիան հասնում է նրան, որ Վիեննայում կնքված համաձայնությամբ 140-160 հազար հույն-կիպրոսցիներ լքում են իրենց բնօրրանը՝ Կիպրոսի հյուսիսային հատվածը, իսկ 60 հազ. թուրք-կիպրոսցիներ հարավից տեղափոխվում են հյուսիս:
Այսօր էլ Կիպրոսի հյուսիսում ագրեսիվ քաղաքականությունը շարունակող Թուրքիան իր գործողությունները հիմնավորում է տեղի թուրքական համայնքի իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Կիպրոսում նման քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանում Թուրքիան գրավում է հազարամյակներով իր բնօրրանում ապրող արցախցու տարածքները:
Եվրախորհրդարանը հինգշաբթի բանաձեւ էր ընդունել, որով կոչ էր արվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Կիպրոսի խնդրի վերաբերյալ իր դիրքորոշման պատճառով: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի ԱԳ նախարարության պատասխանը. «Մենք առաջարկում ենք Եվրախորհրդարանին եւ ԵՄ-ին ընդունել Կիպրոսի իրողությունները եւ այնտեղ թուրքական համայնքի ներկայությունը, ինչպես նաեւ կատարել Կիպրոսի թուրքերի հանդեպ ԵՄ պարտավորությունները: Թուրքիան կշարունակի վճռականորեն պաշտպանել ինչպես իր, այնպես էլ նրանց իրավունքները»:
Հայտարարությունից պարզվում է, որ Թուրքիան գիտակցում է երկրներում ապրող ժողովուրդների իրավունքները, բայց միայն այն դեպքում, երբ այն իր արյունակիցներին է վերաբերում: Ազգությամբ թուրքի համար նա կարողանում է խոսել միջազգայնորեն ընդունված իրավունքների նորմերից, բայց տրամագծորեն հակառակ գործողություններն է անում Արցախի հարցում՝ իր ողջ ռազմական ներուժը կիրառելով իրավունքի բոլոր նորմերով ինքնորոշված ժողովրդի դեմ: Սա խնդիրների երեւացող կողմն է: Իրականում այդ պետությունը երկու դեպքում էլ առաջնորդվում է նույն քաղաքականությամբ՝ ագրեսիվ ծավալապաշտությամբ, որի շնորհիվ մոնղոլական տափաստաններից հասել եւ արդեն թակում է Եվրոպայի դռները:
Թուրքիան Կիպրոսում պաշտպանում է օսմանյան կայսրության տարիներին այդտեղ վերաբնակեցված թուրքերի շահերը, իսկ Արցախում կռիվ տալիս հազարամյակներով իր հողում ապրողի դեմ: Ավելին՝ անցել է տարածաշրջանի էթնիկ կազմը փոխելու գործընթացին՝ Սիրիայից գրավված տարածքներ ջիհադիստ ծայրահեղականների ընտանիքները տեղափոխելու միջոցով:
Եվ այսօր այս կերպարով Թուրքիան ձգտում է մտնել եվրոպական քաղաքակիրթ երկրների ընտանիք՝ չխուսափելով նաեւ նրանց հետ շանտաժի լեզվով խոսելուց, կամ փորձում է միջնորդ լինել արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում՝ լինելով պատերազմի լիարժեք կողմ: Ու կրկին ճակատագրի հեգնանքով Թուրքիայի այս դարավոր նենգ գործելաոճի դեմ կանգնած է մեր ժողովուրդը: Կանգնեցինք պատերազմում, վաղը պետք է կանգնենք դիվանագիտության ճակատում՝ թշնամու իրական դեմքը ողջ աշխարհին ցույց տալու համար: Սա է մեր միակ ճանապարհը, ուրիշը Աստված չի տվել:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 28-11-2020
|

փակել >>
|