Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը: Այս մասին նա ասել է ՀՀ արդարադատության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ:
«Արդարադատության նախարարությունը, իհարկե, գործունեության շատ լայն շրջանակ ունի, բայց, սովորաբար, առաջին հերթին ասոցացվում է դատական, դատաիրավական համակարգի քաղաքականության եւ օրենսդրության հետ, եւ ես ուրախ եմ, որ մենք, ըստ էության, դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում շատ մեծ թափ ենք հաղորդել: Իհարկե, այդ գործողությունների եւ բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում եւ տեսանելի կդառնան, բայց ես համոզված եմ, որ մենք հետեւողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ, այն է` անկախ դատական համակարգի եւ արդար դատական համակարգի հաստատումը»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ վերջին շրջանում ականատես ենք եղել դատական համակարգի քաղաքականացման փորձերի, ինչն անթույլատրելի է եւ խարխլում է դատական համակարգի եւ արդարադատության գաղափարը:
Վարչապետն ընդգծել է, որ այստեղ պետք է ոչ միայն ընթացիկ, այլեւ երկարաժամկետ մեխանիզմներ լինեն նման երեւույթները ոչ միայն արմատախիլ անելու, այլեւ ընդհանրապես թույլ չտալու համար:
Նիկոլ Փաշինյանն ու նախարարության աշխատակազմը քննարկել են նաեւ նախարարությանն առնչվող այլ հարցեր: 27-01-2021
|

փակել >>
|