Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է բուժումը տնային պայմաններում: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի նախագահի ինքնազգացողությունը համեմատաբար բարելավվել է, նրա առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, սակայն նա դեռեւս գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երեւան: Նախագահը շարունակում է աշխատել հեռավար՝ իրականացնելով իր սահմանադրական գործառույթները:
Հանրապետության նախագահը եւ տիկին Նունե Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհակալություն են հայտնում առողջության մաղթանքների եւ զորակցության խոսքերի համար:
27-01-2021
|

փակել >>
|