Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ԱՇԽԱՐՀ


Վաշինգտոնն ու Մոսկվան տրամագծորեն հակառակ հայացքներ ունեն

Մի շարք քաղաքական ուղղություններում

Այն, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը համաձայնվել է երկարաձգել Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը, շատերին է անհիմն լավատեսություն ներշնչել: Ըստ նրանց՝ ամերիկյան նոր վարչակազմն ի վիճակի է աշխատել զինաթափման ուղղությամբ: Ամերիկյան «Stratfor»-ը հանդես է եկել նման տրամադրությունների դեմ. վարչակազմը լի է Ռուսաստանի հին թշնամիներով, որոնք շուտով կդրսեւորեն իրենց…
ՌԴ-ի հետ վերը նշված պայմանագրի երկարաձգման ձգտումը նրան հնարավորություն կտա Մոսկվային պատժել թշնամական գործողությունների համար՝ միեւնույն ժամանակ չանհանգստանալով երկու երկրների միջեւ զենքի վերահսկման ոլորտում կարեւոր համաձայնագրի հնարավոր ձախողման համար: Հունվարի 21-ին մամուլի քարտուղար Ջեն Պսակին հաստատել է զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները՝ պաշտոնապես հայտարարելով, որ նախագահ Ջո Բայդենը կաշխատի Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը երկարաձգել 5 տարով: Հիշեցնենք, որ այդ համաձայնագրի ժամկետը կլրանա փետրվարի 5-ին:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Բայդենը ցանկություն էր հայտնել երկարաձգել միջուկային զենքի վերահսկման մասին այս պայմանագիրը, սակայն մինչեւ հիմա չէր նշել հստակ ժամկետը: Նրա որոշ խորհրդականներ կոչ են արել համաձայնագիրը երկարաձգել կարճ ժամկետով՝ Կրեմլին ստիպելու արագ համաձայնվել երկարաձգմանը եւ բանակցություններ վարել: Շատ ռուս պաշտոնյաներ արդեն կողմ են արտահայտվել համաձայնագիրը հինգ տարով երկարաձգելուն՝ այն կախվածության մեջ դնելով ամերիկյան առաջարկի դետալներից: Դրա շնորհիվ պայմանագրային վեճերը պետք է որ ավելի քիչ լինեն, ինչը պարզություն կհաղորդի գործընթացին:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս բերեց իր երկիրը միջին եւ կարճ հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից եւ Բաց երկնքի համաձայնագրից՝ պնդելով, որ Մոսկվան մեկ անգամ չէ խախտել դրանց դրույթները: Նրա վարչակազմը նույնպես շատ թերահավատորեն էր վերաբերվում ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրին՝ պնդելով, որ Չինաստանը պետք է միանա դրան, որ նա Ռուսաստանին թույլատրել է ուժեղացնել իր միջուկային ուժերն այն տարածքներում, որոնց վրա պայմանագիրը չի տարածվում: Ճիշտ է՝ անցյալ տարի Սպիտակ տունը փորձեց կարճ ժամանակով երկարաձգել այն, բայց ապարդյուն:
Համաձայնելով երկարաձգել միջուկային զենքի վերահսկման երկկողմ համաձայնագիրը՝ Վաշինգտոնը միաժամանակ դիմադրելու է, իր կարծիքով, Մոսկվայի անօրինական գործողություններին շատ այլ ոլորտներում: Բայդենի վարչակազմը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ սպասելով հետախուզական գնահատականների 2020 թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Կրեմլի միջամտության, ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին սպանելու փորձի, «SolarWinds» ընկերության նկատմամբ կիբերհարձակման մեջ ներգրավվածության, ինչպես նաեւ Աֆղանստանում ամերիկացի զինվորների սպանության համար պարգեւատրությունների վերաբերյալ: Այն մասին, թե կոնկրետ ինչպիսի սահմանափակումներ կլինեն, առայժմ տեղեկություններ չկան:
Հունվարի 21-ին թվագրված հուշագրում ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացնում է արտասահմանյան դիվանագետներին, որ Վաշինգտոնի հարաբերությունները Մոսկվայի հետ «հավանաբար, բարդ կմնան», եւ որ Բայդենի վարչակազմը, համագործակցելով դաշնակիցների հետ, «Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի իր արկածային եւ ագրեսիվ գործողությունների համար»:
Բայդենի կողմից պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինկենը կոչ է արել ավելի ագրեսիվ պատասխանել Ռուսաստանի գործողություններին: Նույնիսկ նոր վարչակազմի իշխանության գալուց առաջ ազգային անվտանգության խորհրդական Ջեկ Սալիվանը թվիթերում գրառում էր կատարել. «Նավալնիի կյանքի դեմ այս բացահայտ փորձը կատարողները պետք է պատասխան տան»:
Դեկտեմբերին Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավար Ռոն Քլեյնը նույնպես ասել էր, որ, ի պատասխան «SolarWinds»-ի դեմ կիբերհարձակումների մեջ Ռուսաստանի ներգրավվածության, Բայդենը չի սահմանափակվի «միայն պատժամիջոցներով»:
Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի երկարաձգումը չի հանգեցնի Սպիտակ տան եւ Կրեմլի միջեւ լարված ու ակնդետ ուշադրություն պահանջող հարաբերությունների ջերմացմանը, քանի որ կողմերի միջեւ բազմաթիվ քաղաքական եւ անձնական վեճեր ու տարաձայնություններ կան: Պաշտոնյաներն ասում են, որ Բայդենը բացառել է երկկողմ հարաբերությունների «թարմացումը», եւ որ իր թիմը Ռուսաստանի մեջ տեսնում է թշնամու, չնայած համագործակցության փոքր հնարավորություններին: Եթե չհաշվենք կոնկրետ մեղադրանքները, որոնց համար Բայդենը խնդրել է հետախուզական գնահատականներ կազմել, Վաշինգտոնն ու Մոսկվան տրամագծորեն հակառակ հայացքներ ունեն մի շարք քաղաքական ուղղություններում, ներառյալ Բելառուսի, Սիրիայի եւ Ուկրաինայի շուրջ հակամարտությունները, ինչպես նաեւ Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը, ընդհանրապես՝ էներգետիկ քաղաքականությունը, ինչպես նաեւ մարդու իրավունքների խնդիրները: Այս հակասությունները կշարունակվեն, նույնիսկ եթե կողմերին հաջողվի լուծել որոշ վիճահարույց հարցեր: Իսկ Կոնգրեսը կարող է ուժեղացնել լարվածությունը՝ կիրառելով սեփական խիստ պատժամիջոցները եւ կատարել պատժիչ այլ գործողություններ: Արդյունքում Բայդենի վարչակազմը ստիպված կլինի ավելի շատ քաղաքական եւ դիվանագիտական կապիտալ ծախսել Ռուսաստանի վրա, չնայած որ ցանկանում է կենտրոնանալ արտաքին քաղաքականության այլ ոլորտների վրա, մասնավորապես` զսպել Չինաստանի վերելքը, կանխել նրա՝ համաշխարհային տերության վերածվելու ձգտումը:
Քարոզարշավի ընթացքում Բայդենը բազմիցս խոստացել է դիմակայել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ռուսաստանին անվանել է «Ամերիկայի ամենամեծ սպառնալիքը»:
Բայդենի նշանակած պաշտոնյաներից շատերը, ովքեր առաջադրվել են ազգային անվտանգության եւ դիվանագիտության կարեւոր պաշտոններում, նախկինում զբաղեցրել են այնպիսի պաշտոններ, որտեղ հաճախ են բախվել ռուս գործընկերների հետ: Օրինակ՝ Վիկտորյա Նուլանդը, ով առաջադրվել է քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում, 2013-2014 թթ. ուկրաինական ճգնաժամի տարիներին ԱՄՆ-ի գլխավոր ներկայացուցիչն էր: Այդ ընթացքում նա կայուն սատարում էր Կիեւին եւ քննադատում Մոսկվային:
Հունվարի 20-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների բարելավումը «կախված կլինի Բայդենից եւ նրա թիմից»:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

27-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO