Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ԱՇԽԱՐՀ


Անե՞ծք, թե՞ օգուտ

«Հյուսիսային հոսք-2» նախագիծը մասնատում է Եվրոպան

Գերմանական «Handelsblatt»-ը ներկայացրել է երկու միանգամայն իրարամերժ հայացք՝ կապված «Հյուսիսային հոսք-2» նախագծի հետ: Հոդվածի համահեղինակները երկուսն են. Կլաուս Շտրատմանը մտորում է հսկայական կորուստների մասին, որոնք կհարվածեն ներդրողներին, եթե նախագիծը փակվի, ինչպես նաեւ շեշտում է, որ գազամուղը չի վնասի կլիմային, նույնիսկ՝ ընդհակառակը: Իսկ Յենս Մյունխրատը վստահ է, որ դժվար է հասկանալ Բեռլինի գործողությունները:

Կողմ. Ոչ հանրաճանաչ, բայց նպատակահարմար
Կլաուս Շտրատման


Ռուսաստանի համար աստիճանաբար ավելի ու ավելի է դժվարանում պաշտպանել «Հյուսիսային հոսք-2»-ը: Նավալնիի գործը դրա վառ օրինակն է: Բայց ծրագրի նպատակահարմարությունը կասկածի տակ չի դրվում: Փակելը կլինի անարդյունավետ քայլ:
Կլիմայի պաշտպանները պարզում են խողովակաշարից ենթադրյալ վնասները կլիմայի պաշտպանության եվրոպական ջանքերի համատեքստում: Վերջիններս պնդում են, որ նրանք, ովքեր այժմ կառուցում են այս խողովակաշարը, տասնամյակներ շարունակ իրենց կապում են արդյունահանվող վառելիքի հետ: Դա չպետք է թույլատրվի:
Այս փաստարկը քննադատության չի դիմանում: Թե Եվրոպան որքան գազ է օգտագործում, որոշվում է ոչ թե գազատարի ենթակառուցվածքի առկայությամբ, այլ շրջակա միջավայրը կեղտոտող արտանետումների քանակով:
Գազատարի շինարարության դադարեցումը կլիմային չի օգնի: Ի դեպ, ռուսական կողմն այդ ժամանակ, ուզի թե չուզի, ավելի շատ գազ է մատակարարելու Եվրամիություն Ուկրաինայի միջոցով:
Գազամուղն ավելացնում է ռուսական գազից կախվածությո՞ւնը: Ոչ: Անվտանգությունը որոշվում է ոչ թե նրանով, թե որտեղ ես գնում, այլ աղբյուրը փոխելու հնարավորությամբ: Այստեղ առանցքային դեր է խաղում հեղուկ գազը:
Հսկայական կլինեն եվրոպական 5 ընկերության վնասները, որոնք մասնակցել են նախագծի ֆինանսավորմանը: Գազամուղի հակառակորդները կարող են ընդդիմանալ, որ պետք է դա ընդունել՝ ռուսներին խելքի բերելու համար: Իհարկե, նախագծի փակման դեպքում Ռուսաստանը կզայրանա, բայց իրական կորուստներ չի ունենա: Ռուսական գազը մրցունակ արտադրանք է, որը կարելի է վաճառել նաեւ Ասիայում:
Լավ կլիներ՝ նրանք, ովքեր «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ հանդես են գալիս հանուն Ուկրաինայի տարանցիկ եկամուտների պահպանման, ուղղակիորեն Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերեն: Դրա փոխարեն մատակարարին ստիպել՝ օգտագործելու հին եւ ոչ էկոլոգիական ենթակառուցվածքը, ոչ ճիշտ ճանապարհ է:

Դեմ. Սխալ քաղաքական հաշվարկի վրա
Յենս Մյունխրատ

Այս օրերին Անգելա Մերկելը հասկացել է, թե որքան քաղաքական կարող է լինել գազատարի կառուցումը: Կանցլերը միշտ կենտրոնացել է այն փաստի վրա, որ «Հյուսիսային հոսք- 2»-ը մասնավոր ընկերությունների նախագիծ է: Այսինքն՝ այն կապված է ձեռնարկատիրական հաշվարկների, այլ ոչ թե քաղաքականության հետ:
Այս թերագնահատումը երբեք համոզիչ չի եղել: ԱՄՆ պատժամիջոցները, որոնք Դոնալդ Թրամփը նախագծի դեմ կիրառեց իր կառավարման վերջին օրերին եւ որին սատարում է նաեւ նոր նախագահ Ջո Բայդենը, գերմանական կառավարությանը հուշեցին, որ «Հյուսիսային հոսք-2»-ը, առաջին հերթին, հակամարտության աղբյուր է:
Գազատարը մասնատում է Եվրոպան. ոչ միայն արեւելյան եվրոպացիները, այլեւ ֆրանսիացիները սկզբում մեծ թերահավատությամբ էին վերաբերվում նախագծին: Եվ, իհարկե, «Հյուսիսային հոսք-2»-ը բացասաբար է անդրադառնում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վրա: Մինչդեռ հենց հիմա, նոր նախագահի գալով, վերջապես անդրատլանտյան հարաբերությունները շտկելու հնարավորություն է ստեղծվել:
Չնայած տնտեսական տեսանկյունից խելահեղ է թվում դադարեցնել 8 միլիարդ դոլար արժեցող նախագիծը, երբ ընդամենը հաշվված կիլոմետրեր են անավարտ մնացել, նախագծի ուղեկցող վնասը եւ ռուսական կառավարության ամբարտավանությունն այնքան մեծ են, որ Բեռլինը նվազագույնը պետք է քննարկի շինարարության դադարեցման հարցը:
Հենց սկզբից նախագիծը հիմնված է եղել սխալ քաղաքական հաշվարկի վրա. Բալթիկ ծովի հատակով մեկ այլ խողովակաշարով գերմանական գազի մատակարարումը Ռուսաստանի հետ կապելը, որը Պուտինի օրոք իրեն ավելի ու ավելի ավտոկրատ է պահում երկրի ներսում եւ իմպերիալիստ՝ իր սահմաններից դուրս, ինքնին արդեն անփույթ է: Բացի այդ, ռազմավարական սխալ է թույլ տալ Մոսկվային օգտագործել նոր գազատարը՝ ճնշում գործադրելու Ռուսաստանի գազի մատակարարման տարանցիկ երկիր Ուկրաինայի վրա:
Ուկրաինան միշտ կախված է եղել ռուսական տարանցիկ վճարներից: Իսկ գերմանացի եւ եվրոպացի քաղաքական գործիչների նպատակը եղել եւ մնում է պաշտպանել փխրուն եւ ռազմավարական նշանակություն ունեցող երկիրը Մոսկվայի ագրեսիայից:
Եվրոպացի գործընկերների զայրույթ, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացում եւ, վերջապես, պուտինյան համակարգի տնտեսական ամրապնդում. երեւակայությունը ոչինչ չի հուշում՝ «Հյուսիսային հոսք-2»-ի մասին գոնե դրական մի բան ասելու համար:
Ոչ ոք չի կարող հասկանալ Բեռլինի գործողությունները. մի կողմից՝ պատժամիջոցներ Մոսկվայի դեմ, մյուս կողմից՝ համագործակցություն գազատարի կառուցման գործում: Բացի այդ, նաեւ ԱՄՆ-ը գազատարի դեմ իր ագրեսիվ պահվածքով խթանում է սեփական տնտեսական շահերը: Ամերիկան ցանկանում է հեղուկ գազ մատակարարել Եվրոպային, այսինքն՝ այն շուկային, որը Ռուսաստանը այս կամ այն չափով երկար տարիներ համարել է իր սեփական կալվածքը:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

27-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO