Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.03.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում

Ադրբեջանն այս անգամ եւս չի ենթարկվում պատասխանատվության

Ստրասբուրգում նախօրեին մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում չի ներառվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ամրագրված դրույթը, այն է՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։
ԵԽԽՎ նստաշրջանի լիագումար նիստում գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը նշել էր, որ մարդու իրավունքների կոնվենցիաները «ժամանակակից Եվրոպայի հոգին են», իսկ անդամ պետությունների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը ոչ թե «քաղաքավարի խնդրանք» է, այլ «պահանջ, որը պարտադիր է կատարման համար»: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոյեմբերին հակամարտության սրմանը՝ գլխավոր քարտուղարը ողջունել էր հրադադարի ռեժիմի հաստատումը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը բանակցում է երկու կողմի հետ՝ հետկոնֆլիկտային փուլում մարդու իրավունքների պահպանումն ապահովելու համար: Այս համատեքստում տարօրինակ է եւ անընդունելի, որ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտման դեպքերի եւ ռազմագերիների՝ առանց նախապայմանների վերադարձի հարցը չի ընդգրկվում ձմեռային նստաշրջանի օրակարգում, սակայն քննարկման առարկա է դառնալու, այն էլ՝ առանց բանաձեւի ընդունման, Գերմանիայից Ռուսաստան ժամանելուց անմիջապես հետո Ալեքսեյ Նավալնիի կալանքի հարցը։ ԵԽԽՎ-ն քննարկելու է նաեւ խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններում խոսքի ազատության սպառնալիքների հարցը:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ հարցը չի ընդգրկվել օրակարգում այն հիմնավորմամբ, թե նախատեսվում է առանձին զեկույց պատրաստել հումանիտար խնդիրների թեմայով, ուստի այդ հարցը գտնվելու է ուշադրության կենտրոնում։ Զեկույցի հեղինակը լինելու է իռլանդացի պատգամավոր Փոուլ Գավանը: «Մերժելով հանդերձ, այնուամենայնիվ, հարցը դարձավ քննարկման առարկա: Քաղաքական խմբերից ԵԺԿ-ի եւ ԱԼԴԵ-ի ղեկավարները լիագումար նիստի ժամանակ խոսեցին խնդրի կարեւորության մասին։ Մենք եւս մեր ելույթներում թե՛ քաղաքական խմբերում, թե՛ հանձնաժողովների նիստերի ժամանակ, թե՛ լիագումար նիստի ընթացքում անդրադարձել ենք հայ ռազմագերիների եւ պատանդ պահվող անձանց խնդրին՝ ընդգծելով հարցի հրատապության մասին»,-ասաց նա: Պատգամավորի խոսքերով՝ թիվ մեկ խնդրից բացի կան նաեւ այլ խնդիրներ, մասնավորապես՝ պատերազմական հանցագործությունները, հայատյաց քաղաքականությունը, ահաբեկիչների ներգրավումը պատերազմի ընթացքում, որոնց նույնպես առաջիկա ելույթների ժամանակ անդրադառնալու են հայաստանյան պատվիրակության անդամները: «Քաղաքական խմբերի քննարկումների շրջանակներում մեկ անգամ եւս շեշտել եմ ռազմագերիների հարցի հրատապությունը՝ օրինակ բերելով, որ ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալի միջոց կիրառելուց հետո ցուցակում նշված գերիներից մեկը՝ Արսեն Կարախանյանը, սպանվել է: Դա աննախադեպ երեւույթ է եւ եւս մեկ անգամ փաստում է, որ հայ գերիների կյանքը վտանգված է Ադրբեջանում»,-մանրամասնեց Հայրապետյանը:
Պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձել էր ԵԽԽՎ բյուրոյի որոշմանը, որով մերժվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով հրատապ քննարկման կազմակերպումը։ «Դրանից հետո Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը ելույթ է ունենում՝ խոսելով վստահության մթնոլորտի ձեւավորման եւ խաղաղության մասին, սակայն ինչպես է հնարավոր խոսել վստահության մթնոլորտի ձեւավորման մասին, եթե Ադրբեջանը հրադադարից հետո իր բանտերում շարունակում է պահել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց՝ խոշտանգելով նրանց։ Մարդու իրավունքների միջազգային դատարանն ընդունել է միջանկյալ միջոցներ Ադրբեջանի դեմ այս հարցով, սակայն նրանք անտեսում են բարձր դատարանի որոշումները։ Դեռ ավելին, դրանից հետո նրանք սպանել են ռազմագերիներին»,-նշել է նա։
Մարուքյանի խոսքերով՝ Ադրբեջանում մեծարում են իրենց այն զինվորներին, որոնք գլխատում են հայ ռազմագերիներին եւ կտրում Շուշիի խաղաղ բնակչի գլուխը։ Այս իրավիճակից նա տեսնում է երկու ելք. մեկը՝ հետեւել ադրբեջանցի պատվիրակի կոչին, գնալ խաղաղության ճանապարհով եւ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց, որից հետո միայն խոսել այլ հարցերի մասին։ Իսկ եթե Ադրբեջանը շարունակում է իր բանտերում պահել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց, ապա ակնհայտ է դառնում, որ դա ահաբեկչական երկրի գործելաոճ է։ «Միայն ահաբեկիչներն են պատանդ պահելով պայմաններ թելադրում վերջիններիս ազատ արձակման համար: Հետեւաբար ինչպես կարող է նման երկիրը լինել ԵԽ անդամ պետություն, որտեղ իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունն անկյունաքարային են»,-նկատեց պատգամավորը՝ կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի ազատ արձակեն հայ ռազմագերիներին, հակառակ դեպքում առերեսվելու են ահաբեկչական երկիր լինելու վտանգներին:
Հայաստանյան պատվիրակության ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւս բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրը՝ նշելով, որ գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն եւ վերադարձվեն Հայաստան առանց որեւէ նախապայմանի։ «Ադրբեջանը ՆԱՏՕ-ի ամենախոշոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգավմամբ սեպտեմբերի 27-ին սկսեց պատերազմ, որն աննախադեպ էր միջազգային բոլոր կոնվենցիաներով արգելված զինատեսակների օգտագործմամբ, քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցվածքների եւ մշակութային օբյեկտների հստակ թիրախավորմամբ, քիմիական զենքի օգտագործմամբ, աննախադեպ էր ռազմագերիների հանդեպ անմարդկային դաժանությամբ»,-ասել է Զոհրաբյանը։
Ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանց դադարից հետո Ադրբեջանը հետեւողականորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, մարդասիրական պայմանավորվածությունները. ձգձգում է գերիների վերադարձը, չի հայտնում նրանց իրական թիվը։ «Այս ընթացքում շարունակվում են գերիների նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը»,-ընդգծել է պատգամավորը՝ հավելելով, որ ադրբեջանական գերության մեջ յուրաքանչյուր օրը նվազեցնում է ողջ մնալու հայ զինվորի հնարավորությունը, որովհետեւ «մենք գործ ունենք դահիճ եւ մարդասպան պետության հետ»։
Նշենք, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որում վեհաժողովը կոչ է անում «Հայաստանին եւ Ադրբեջանին` զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությանը, ինչպես նաեւ որքան հնարավոր է շուտ իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին, անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների եւ զոհվածների մարմինների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը»: Զեկույցում ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնել հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ, ինչպես նաեւ այն պնդումների, որ ոտնձգություններ են իրականացվել կրոնական եւ մշակութային հուշարձանների նկատմամբ:
Եվ կրկին անհասցե կոչեր եւ հորդորներ՝ ուղղված երկու կողմին, մինչդեռ ակնհայտ է, որ պայմանավորվածություններն ու դրույթները խախտվում են միմիայն Ադրբեջանի կողմից։ «Մարդու իրավունքներ» ասվածը վերացական եւ գեղեցիկ բառակապակցություն չէ։ Այն սնվում է իրական մարդասիրությունից, որը համահունչ է հայկական քաղաքակրթությանը անգամ միջնադարում։ Մարդու եւ համամարդկայինի միահյուսումն արտահայտվել եւ արտահայտվում է ոչ միայն հայկական մշակույթի տարբեր դրսեւորումներում, այլեւ հայ քաղաքական-իրավական մտքի ձեւակերպումներում։ Այսօր, երբ աշխարհին մատուցվում է մարդու իրավունքների գերակայությունը որպես մոդել, որքան էլ ցավալի է՝ տնտեսական եւ քաղաքական շահերից ելնելով՝ հայ մարդու կյանքի եւ ազատության իրավունքը հայտնվել է համաշխարհային քաղաքական օրակարգերի լուսանցքում։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

27-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO