Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ԶԱՆԱԶԱՆ


Արոնյանը որոշեց հեռանալ

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից հեռանալու եւ ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին։ Նա նշել է, որ այդ բեկումնային վճիռը պայմանավորված է տարբեր գործոններով եւ իր հնարավորություններն առավելագույնս դրսեւորելու ցանկությամբ։
Անվանի շախմատիստը ֆեյսբուքյան գրառմամբ հիմնավորելով այդ քայլին դիմելու դրդապատճառները՝ մասնավորապես նշել է, որ անցյալ տարվա փորձություններից հետո հայտնվել էր ընտրության առջեւ՝ թողնել իր կյանքի գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ իրեն գնահատում են։ «Մեկ տարուց ավելի սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ հեռանալ հարազատ երկրից: Ակնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարին իմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է: Իսկ ես չափազանց բարձր եմ գնահատում ընտանիքիս, հատկապես մայրիկիս զոհաբերությունները՝ որպես շախմատիստ իմ կայանալու գործում, որ չօգտագործեմ առավելագույնին հասնելու իմ հնարավորությունը»,- նշել է Արոնյանը։
Շախմատիստի խոսքերով՝ իրեն այդպես էլ չի հաջողվել կառավարության լիազոր ներկայացուցիչներին հաղորդել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում է ոչ թե անձամբ իր, այլ ընդհանուր հաջողություններով հայրենիքին ծառայելու եւ այն փառավորելու համար։ Գրոսմայստերը նաեւ մանրամասնել է, որ տարիներ շարունակ մարզական քաղաքացիությունը փոխելու վերաբերյալ բազմաթիվ գրավիչ առաջարկներ է ստացել տարբեր երկրներից, այդ թվում՝ շախմատի մեծ երկրպագու, ամերիկացի Ռեքս Սինկեֆելդից։ «Ամեն անգամ մերժումս հիմնավորում էի նրանով, որ այն, ինչ արվում էր իմ պետության կողմից շախմատի զարգացման համար, անգնահատելի էր, եւ որեւէ նյութական արժեք չէր կարող համեմատվել այն հարգանքի հետ, որ վայելում էր շախմատիստը Հայաստանում: Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաեւ Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ եւ կիսում թիմակիցներ լինելու որոշումս: Շատ շնորհակալ եմ նաեւ ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս եւ բոլոր այն մարդկանց, ովքեր գիտեն իմ սկզբունքները եւ հասկանում են ինձ։ Իմ կյանքում շատ փորձություններ են եղել, եւ յուրաքանչյուր նորը ընդունում եմ խոնարհությամբ ու երեկվա համեմատ ավելի լավը լինելու պատրաստակամությամբ: Հուսով եմ՝ այս մեկն էլ արժանապատվորեն կհաղթահարեմ»,- հայտարարել է Արոնյանը եւ հավաստիացրել, որ այսուհետ էլ շարունակելու է համակողմանիորեն աջակցել Հայաստանին։
Լեւոն Արոնյանն առաջին անգամ չէ, որ կայացնում է այլ երկրի դրոշի ներքո հանդես գալու որոշում։ 2001 թ. նա մոտ կես տարի ներկայացրել է Գերմանիան։ Բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերի (Լինարեսի, Վեյկ ան Զեեի, Սենթ Լյուիսի, Ստավանգերի) հաղթող է, աշխարհի կրկնակի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի, աշխարհի ու Եվրոպայի թիմային առաջնությունների չեմպիոն։

27-02-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO