Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ԱՇԽԱՐՀ


Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը

Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը դուրս է գալիս միջազգային հանրության եւ կազմակերպությունների դեմ՝ հերթական անգամ հայտարարելով, թե Արցախի կարգավիճակի հարցը պետք է օրակարգից դուրս գա: Ալիեւը նման հայտարարություն է անում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը, ԵՄ երկրները եւ Ռուսաստանը ոչ միայն խոսում, այլեւ գործուն քայլեր են անում քաղաքական բանակցությունների վերսկսման եւ Արցախի կարգավիճակի հարցը որոշելու ուղղությամբ:
«Ես խորհուրդ եմ տալիս Հայաստանին եւ հայ ժողովրդին ավելի քիչ խոսել այս հարցի շուրջ, չկառուցել դատարկ հույսեր: Այս հարցը պետք է լինի օրակարգից դուրս: Դրա բարձրացումը նշանակում է ծառայել ոչ թե խաղաղության, այլ առճակատման»,- «ՌԻԱ նովոստիի» տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնել է Ադրբեջանի առաջնորդը տեղական եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Վերջինս նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանում միակ պետական լեզուն ադրբեջաներենն է: Այստեղ մի կողմ թողնենք հարցը, որ Ադրբեջանի ղեկավարը խոսում է իրականության հետ աղերս չունեցող եւ անիրականանալի երազանքի մասին: Այլ կերպ ասած՝ Ալիեւի պատկերացրած Արցախն առանց հայերի է լինելու, ինչը ֆանտաստիկայի ժանրից է: Այստեղ հարցի մյուս կողմն այն է, որ Ալիեւը լեզվի հարցը բարձրացնում է այն ժամանակ, երբ Արցախում մտադրություն կա ունենալու երկու պետական լեզու՝ հայերենը եւ ռուսերենը: Պատերազմի ավարտից երեք ամիս անց Ադրբեջանն արդեն թափանցիկ ակնարկներ է ուղղում ՌԴ-ի ուղղությամբ: Բացի լեզվի խնդրից, վերջինս նաեւ հայտարարում է, որ ՌԴ խաղաղապահները չեն համարվում ռազմական բազա եւ ժամանակավոր են տարածաշրջանում:
Ադրբեջանի առաջնորդը մեկ ասուլիսի ընթացքում ՌԴ-ին ուղղված այլ ժեստեր էլ է անում: Դրանցից մեկն իրենց մոտ պահվող հայ ռազմագերիների հարցն է: «Նրանք, ովքեր այժմ մնում են Ադրբեջանում, դիվերսանտներ են: Հայաստանի եւ այլ երկրների կողմից ցանկացած շահարկում անտեղի է»,- հայտարարել է Ալիեւը: Այս խոսքերով վերջինս ռուսական կողմին պարզ ասում է, որ հրաժարվի ռազմագերիների հարցում միջնորդի իր ստանձնած առաքելությունից: Նկատենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարը նախկինում հայտարարել էր ռազմագերիների վերադարձի մասին: Վերջին հարցում Ադրբեջանը, մեղմ ասած, խաբել է ռուսական կողմին: Այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահներն ապահովում էին Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի դիրքերից Արցախի պաշտպանության բանակի դիրքապահների դուրսբերումը, Ադրբեջանին հաջողվեց ստանալ խաղաղապահների վստահությունը եւ, փակելով մեր ստորաբաժանման հետդարձի ճանապարհը, գերի վերցնել հայ զինվորականներին: Խաղաղապահ ուժերը, ըստ ամենայնի, ակնկալելով, որ գործելու է հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության 9-րդ կետը, այն ժամանակ առանձնակի ջանքեր չգործադրեցին: Նրանք ակնկալում էին, որ Ադրբեջանը կկատարի ստանձնած պարտավորությունները: Բայց վերջինս, ըստ էության, խաբեց բոլոր կողմերին, իսկ այսօր Ալիեւը խոսում է պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտության մասին:
Այսքանից հետո Ալիեւը հայտարարում է, որ եթե ամեն ինչ ընթանա ճիշտ այնպես, ինչպես մտածում են, ապա ինչ-որ փուլում չեն բացառում խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ նոյեմբերի 9-ի փաստացի հայտարարությունը հենց խաղաղության պայմանագիր է: Նա մեկ ասուլիսի ժամանակ հարցականի տակ է դնում եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությունը եւ այդքանից հետո հայտարարում վերջնական համաձայնագրի հաստատման մասին:
Ադրբեջանի ղեկավարի կողմից եռակողմ հայտարարության հիմնադրույթների անտեսումը եւ կոնֆլիկտի լուծված լինելու մասին հայտարարությունը ոչ միայն հակասում են միմյանց, այլեւ չեն տեղավորվում որեւէ բանականության եւ տրամաբանության դասական կանոնների մեջ, ինչը մոլորության մեջ է գցում ոչ միայն միջազգային հանրությանը, այլեւ հենց Ադրբեջանի հասարակությանը: Իսկ հայկական երկու պետություններում քաջածանոթ են Ալիեւի վարքագծին, եւ որեւէ բան անսպասելի չէ մեզ համար:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

27-02-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO