Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...

Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար մեռնելը փառք է...


Իր կյանքի ամենատխուր պահերի մասին Անդրանիկն ասել է, թե առաջինը զավակի մահվան լուրն էր, երկրորդը՝ Գեւորգ Չաուշի։
Մարդիկ կան, որ թանկ են ոչ միայն հարազատ կամ արյունակից լինելով, այլեւ իրենց գործով, որից շատերի, անգամ հայրենիքի ու պետության ճակատագիրն է կախված, ում կարելի է վստահել ու հենվել նրանց արիության, նվիրվածության վրա, եւ շնորհիվ նրանց` ամուր թիկունք զգալ, զգալ պաշտպանված ու հզոր։ Այդպիսին էր Գեւորգ Չաուշը, ում կարիքն զգում էին թե՛ օսմանյան բռնապետության տակ հեծող ժողովուրդները, շինականները, խաղաղությամբ իրենց գործին ապրող մարդիկ, թե՛ զինակիցներն ու գաղափարակիրները. առաջինները` պաշտպանության ու սրտակցության, երկրորդները` միասին մարտնչելու եւ դարձյալ սրտակցության համար։ Մարդ, որ իր ներսում ամփոփում էր թե՛ սեր ու զգացմունք, թե՛ ուժ եւ կամք, քնքուշ` որպես վայրի վարդ, եւ անսասան` որպես ժայռ։
Գեւորգ Չաուշը, ինչպես եւ հայդուկներից շատերը, դեռ պատանի` ինքնաբուխ ու միայնակ ըմբոստացավ անարդարությունների, բռնությունների, շահագործման ու թալանի դեմ, դեռ գաղափարապես չձեւավորված, այլ ներքին համոզմունքով ու էությամբ, ազատ ոգու թելադրանքով։ Ընդամենը 14 տարեկան էր, երբ վրդովմունքից քարեր է շպրտում հայ գյուղացիներին թալանող 4-5 քրդերի վրա` հայերին կոչ անելով պաշտպանվել։ Գյուղացիները չեն միանում նրան. քրդերը ոտքի տակ են գցում պատանուն, բայց դա ամենեւին չի ընկճում նրան ու չի սասանում արդարության համար կռիվ տալու համոզմունքը, իսկ հետագայում արդեն, երբ նա կոփված մարտիկ էր, քրդերը նրա ստվերից էին անգամ սարսափում ու հլու-հնազանդ ենթարկվում նրա կամքին` միաժամանակ հարգանք ու պատկառանք տածելով հերոսի հանդեպ։
Գեւորգի մարտական մկրտությունն անցնում է Արաբոյի ջոկատում՝ ջոկատ ընդգրկելու համար երիտասարդի համառ պնդումներին տեղի տալով, որտեղ էլ Գեւորգն ստանում է առաջին ռազմական հանձնարարությունը` գտնել եւ պատժել Ալիզռնանի գյուղապետ Կրպոյին, ով մատնել էր Արաբոյի գտնվելու տեղը Բերդակում, որի պատճառով թուրքերը բավական զոհեր տալով, ի վերջո, գերի էին վերցրել նրան։ Գեւորգը դանակի երկու հարվածով նրա իսկ տան բակում սատկացնում է դավաճանին։ Արաբոյին հաջողվում է բանտից փախչել ու մեկնել Կովկաս` նոր ուժեր հավաքելու, սակայն վերադարձին` Գյոլ Առաշ ձորում, ընկնում է քրդերի շրջափակման մեջ եւ, մարտի բռնվելով, զոհվում` իր ջոկատով, որից միայն մի երիտասարդ է փրկվում։
Թշնամու մեծաքանակ ու լավ զինված, կանոնավոր ջոկատների դեմ կռվելը սովորական էր հայդուկների համար, որ երբեք չէին ընկճվում ո՛չ նրանց քանակից, ո՛չ զենքից, ո՛չ էլ արյունարբու համբավից. նրանք կռվում դրել էին իրենց կյանքը եւ ի սկզբանե որոշել դրա գինը`մարտնչել մինչեւ վերջ, մինչեւ մահ, եւ որեւէ բան նրանց չէր կարող ետ պահել այդ նպատակից։
1893 թ. հունիսի 17-ին ժամը 3-ին Տալվորիկում սկսված ահեղ պատերազմի մասին, երբ մի հայը կռվում էր 40-50 թշնամու դեմ, եւ որին մասնակցում էին նաեւ կանայք, Չաուշը գրում է. «Հուլիսի 17-ին Տալվորիկի մեջ տեղի ունեցավ մեծ կռիվ: Ինձ հետ էին Արմենակը, Արամը, Պողոսը եւ Հովհաննեսը: Կանոնավոր զենք չունեինք, մեկ հատ մարտին իմ ձեռքին կար, մյուսները չախմախլի էին: Այնտեղ մենք կորցրեցինք հինգ ընկերներ եւ մի կին, իսկ քրդերից սպանվեցին 30 հոգի»: Թշնամու դեմ պայքարում ոչ մի բանով հնարավոր չէր ո՛չ խեղճացնել, ո՛չ ահաբեկել, ո՛չ էլ հիասթափեցնել հայդուկներին, ովքեր դիմադրում էին ոչ միայն մարտի դաշտում, ոչ միայն քաղցին ու ցրտին, այլեւ բանտային տանջանքներին, որոնց ենթարկվեցին գերեվարված Մուրադն ու Գեւորգ Չաուշը` Բաղեշի բանտում, որտեղից փախչելու հանդգնություն է ունենում Չաուշը` իր հետ հրավիրելով նաեւ Մուրադին, սակայն վերջինս, հավանաբար, զգուշանալով, մերժում է նրան։ 1896 թվականի ապրիլի 20-ի գիշերը Գեւորգը փախչում է բանտից։ Սաստիկ մութը, փոթորիկն ու ձյունախառն անձրեւը նպաստում են փախուստի հաջողությանը։
Գեւորգի համառությունը դրսեւորվեց նաեւ անձնական կյանքում. հակառակ ընտանիք չկազմելու հայդուկների երդումին, Գեւորգն անտարբեր չանցավ սիրո կողքով եւ ամուսնացավ սիրելի էակի՝ Հեղինեի (Եղսոյի) հետ, ում ճանաչում էր 16 տարեկանից, թեեւ մի անգամ արդեն սիրտ էր արել որպես հայդուկ հրաժարվել այդ սիրուց, սակայն աղջկա համառությունը հաղթեց այդ երդումին, եւ նա գտավ նրա հետ ամուսնանալու «օրինական» ելքը` աղջկան էլ գրավելով հայդուկների շարքերը, ում որպես հարսանեկան նվեր ընկերը` Գալեն, ատրճանակ է նվիրում, իսկ Գեւորգը պատգամում. «Եղսո, իմ ընկերների նվիրած ատրճանակն ամենաթանկ նվերն է: Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում: Այդ սուրբ զենքով խփիր թշնամուն, խփի՛ր, որտեղ էլ որ լինի: Իսկ եթե ստեղծվի վիճակ, երբ կարող ես թշնամու ձեռքն ընկնել, չվարանես ատրճանակի փողը քունքիդ մոտեցնել...»: Միայն այսպես կարող էր նա դրժել հայդուկի երդումը եւ միաժամանակ հավատարիմ մնալ այդ երդումին…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

27-02-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO