Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ԱՇԽԱՐՀ


Դաշինք ընդդեմ քրիստոնյաների եւ շիա մահմեդականների

Պակիստանի պաշտպանության նախարարը զարգացնում է եռակողմ հռչակագրի ռազմական բաղադրիչը

Արցախյան վերջին պատերազմի ելքի մեջ Թուրքիայից հետո երկրորդ որոշիչ դերակատարությունը Պակիստանինն է: Իսկ վերջինիս հիմնական շարժառիթը մեկն է` աշխարհում, այդ թվում նաեւ Անդրկովկասում սուննի մահմեդականության տարածում ու ամրապնդում: Ադրբեջանն ընդունել է այդ առաջարկը եւ մտել Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան դաշինքի մեջ, ինչը նշանակում է, որ մուլտիէթնիկ Ադրբեջանը ոչ թե գնում է աշխարհիկ հասարակության ձեւավորման, ինչպես սիրում է կրկնել, այլ մահմեդական պետության կառուցման ճանապարհով, այն դեպքում, երբ այդ երկրում ապրում են նաեւ մեծ թիվ կազմող շիա հավատքի թալիշներ, ինչպես նաեւ քրիստոնյաներ եւ այլ հավատի ներկայացուցիչներ:
Այս նպատակին է ծառայում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի արտաքին գործերի նախարարներ Մեւլութ Չավուշօղլուի, Ջեյհուն Բայրամովի եւ Շահ Մահմուդ Կուրեիշիի կողմից 2021 թ. հունվարի 13-ին ստորագրված Իսլամաբադի հռչակագիրը: 230 մլն բնակչություն ունեցեղ Պակիստանը թուրքական էթնոսին չի պատկանում, հետեւաբար, այս դաշինքի հիմնական նպատակը սուննի մահմեդականության տարածումն է Հարավային ու Միջին Ասիայում եւ նրանց շահերի պաշտպանությունը նաեւ Եվրոպայում, Աֆրիկայում ու Հարավային Ասիայում:
Տարածաշրջանում թափ հավաքող այս համագործակցության շրջանակներում էր երեկ Պակիստանի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ադրբեջան: Այցը տեւելու է 3 օր, եւ քննարկվելու են ռազմական ոլորտում համագործակցության հարցերը:
Իրականում Պակիստանի պատվիրակությունը քննարկելու է եռակողմ հռչակագրի ռազմական բաղադրիչը, որը հիմնականն է այդ փաստաթղթի մեջ, չնայած այնտեղ խոսքը նաեւ տնտեսական եւ կլիմայական ոլորտներում համագործակցության զարգացման մասին է: Հայտարարությամբ հիմնավորվում է աշխարհի տարբեր երկրներում մահմեդական համայնքների համար սպառնալիքներին դիմակայելու անհրաժեշտությունը, որոնց մեջ, բացի ահաբեկչությունից եւ կիբերհարձակումներից, նշվել էին նաեւ տեղեկատվական արշավները: Իրականում գործընթացներն ունեն այլ նպատակ՝ սուննի Պակիստանը օգնում է սուննի Ադրբեջանի բնակչությանը սուննի Թուրքիայի հետ հետագա մերձեցման համար: Վերջինս նպաստում է նաեւ Թուրքիայի հասարակության իսլամացմանը:
Այլ կերպ ասած՝ արցախյան երրորդ պատերազմի շնորհիվ ուժեղանում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի իսլամական ռազմաքաղաքական բլոկը: Պատերազմի ընթացքում Պակիստանի պաշտպանության նախարարությունն օգտագործում էր «Երեք երկիր՝ մեկ ազգ» կարգախոսը՝ նկատի ունենալով բացառապես սուննի մահմեդականությունը: Ադրբեջանի՝ թվացյալ աշխարհիկ կարգից մահմեդականությանն անցումը կապահովի նաեւ Իսլամական կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունը (ISESCO), որի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամեդ ալ-Մալիկը 2021 թ. սկզբին առաջարկել է Շուշիին տալ իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ, եւ Ադրբեջանում պետք է բացվի ISESCO տարածաշրջանային կենտրոն:
Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան ձեւաչափի ռազմական բաղադրիչի ուժեղացումը ոչ միայն ուղղված է տարածաշրջանում շիա մահմեդականությանը դավանող երկրներին, մասնավորապես՝ Իրանին, այլեւ քրիստոնյա Հայաստանին, Ռուսաստանին, Հունաստանին, ինչպես նաեւ Հնդկաստանին եւ Սիրիային:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

04-03-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO