Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Ոգու վերադարձը

Սկսեց Կոմիտասով, ավարտեց Կոմիտասով…

Կիրակի օրը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դիմացի այգում հավաքվել էին կոմիտասասերներ, կոմիտասագետներ Արա Հարությունյանի գործընկերներն ու հարազատները։ Նրանք եկել էին միասին տոնելու մեծ երգահանի արձանի բացման 25–ամյակը… Բազմության մեջ գերիշխող էին ուսանողները (Գեղարվեստի ակադեմիայի, կոնսերվատորիայի, Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի)։ Միջոցառման հանձնառու—կազմակերպիչ Գ. Շահվերդյանը ներկայացրեց օրվա խորհուրդը, նշեց, որ մեր Ամենահայի արձանի ծնունդով (1988—ի փետրվար) փաստորեն սկիզբ դրվեց ազգային մեր զարթոնքին։ Կոմիտասյան դասը վարեցին պատմաբան Գեւորգ Յազըճյանը, պրոֆեսորներ՝ կոմիտասագետ Խաչիկ Բադիկյանը, արվեստագետ Տարիել Հակոբյանը, Արթուր Թարմինյանը, գրող Վալերի Պարանյանը, ճարտարապետ եւ նկարիչ կրտսեր Արա Հարությունյանը։
Նրանք հավաքվածների հետ զրուցեցին հայ երգի հովիվ Կոմիտաս վարդապետի, հայ մտքի, հայ կուլտուրայի եւ հայ արվեստի բոլոր ճյուղերի վրա ունեցած կոմիտասյան ազդեցությունների, Կոմիտասի աճյունը հայրենիք բերելու, Երեւանում տեղադրված Կոմիտասի երկու արձանների եւ դրանց հեղինակ, քանդակագործ Արա Հարությունյանի մասին, հորդորեցին աչքի լույսի պես պահպանել մեր հազարամյա գանձերը՝ մաշտոցատառ մայրենին եւ կոմիտասամշակ հայ երգը։
Հավաքի ընթացքում կոմիտասյան եւ Կոմիտասին նվիրված կատարումներով հանդես եկան Արսեն եւ Լուսինե Համբարյանները, Արմեն Գեւորգյանը։
Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանի «Կոմիտաս» դիպլոմային աշխատանքը (բրոնզ, 1954 թ.) 1955 թ. դրվել է Կոմիտասի գերեզմանին՝ Պանթեոնում։ Ուշագրավ է, որ նրա մոնումենտալ վերջին գործը («Կոմիտասը ծիրանենուն նստած եւ հենված») եւս նվիրված է մեծն Կոմիտասին։
Կարինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Նկարը՝ Կ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ

20-02-2013





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO