Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Պայքարը պետք է շարունակվի

Հարգանքի տուրք եզդի ժողովրդի զոհերի հիշատակին

Հայաստանի եւ աշխարհի այլ երկրներից ժամանած եզդիներ, ինչպես նաեւ պետական պաշտոնական անձինք՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գրականության, արվեստի գործիչներ եւ պատմաբաններ, երեկ Երեւանի Օղակաձեւ զբոսայգու 3—րդ հատվածում (Նալբանդյան—Իսահակյան փողոցների հատույթ) հարգանքի տուրք մատուցեցին Առաջին համաշխարհային պատերազմի եւ հետագա շրջաններում զոհված եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին։
Այստեղ տեղադրվել է հիշատակի հուշարձան, որի հեղինակն է քանդակագործ Ասլան Մխիթարյանը, եւ այդ առթիվ կայացած հանդիսավոր արարողությունը բացվեց անկախ ազգությունից ու դավանանքից բոլոր անմեղ զոհերի հիշատակը մեկ րոպեով հարգանքի լռությամբ, ապա մասնակիցների համար աղոթք կարդաց եզդիների շեյխ Ռաշիդը։
Հուշարձանը կառուցվել է բարերար Ռաշիդ Շամոյանի աջակցությամբ, ով ներկա էր եւ ելույթ ունեցավ հանդիսությանը։
Արարողակարգը ներկայացրեց «Մեդիա—Շանգալ» եզդիների ազգային միավորման ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը։
Ըստ հռետորի, Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցին ընդառաջ հուշարձանի կառուցման փաստը գալիս է ասելու, որ մեր ժողովուրդների ցեղասպանությունը վաղուց մշակված պետական քաղաքականություն է եղել, եւ Հայաստանի Հանրապետությանը հավասարապես հուզում են թուրքական յաթաղանից զոհված մյուս ժողովուրդների ցեղասպանության խնդիրները։ «Ինչքան էլ ժամանակն անցնի, միեւնույն է, այս հուշարձանը մեզ թելադրելու է, որ հիշենք, պահանջենք, որ աշխարհը ճանաչի, դատապարտի հայ, եզդի եւ մյուս ժողովուրդների ցեղասպանությունը»,–ասաց ՀԿ խորհրդի նախագահը։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այսօր մայրաքաղաք Երեւանում տեղի է ունենում պատմական իրադարձություն. հայ ժողովուրդը, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության իշխանությունների օժանդակությամբ եզդի ժողովրդի հետ բացում է մի հուշակոթող, որը նվիրված է 20—րդ դարասկզբին օսմանյան Թուրքիայում եզդի անմեղ զոհերի հիշատակին։
«Մենք՝ բոլորս շատ լավ հիշում ենք, որ Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայեր տանջանքներից ու սպանություններից փրկվեցին մեր եզդի եղբայրների շնորհիվ։ Մենք շատ լավ հիշում ենք, որ Հայոց ցեղասպանությունից երեք տարի անց մեր եզդի եղբայրները մեզ հետ միասին պայքարում էին մեր ազգային անկախության համար, եւ մեզ հետ միասին Ջհանգիր աղան գոյամարտերի հերոսներից էր։
Առաջին աշխարհամարտի շրջանում Հայոց ցեղասպանությունը միակ ողբերգությունը չէ։ Այդ ժամանակահատվածում բազմաթիվ եզդիներ դարձան անմեղ զոհեր։ Այսօր էլ Մերձավոր Արեւելքում եզդի ժողովրդի նկատմամբ բռնությունների քաղաքականություն է շարունակվում։ Եվ պատահական չէ, որ Նյու Յորքում, ՄԱԿ—ի բարձրագույն ամբիոնից Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց այդ բռնությունների անթույլատրելիության մասին։ Իսկ ընդամենը մի քանի օր առաջ հայոց խորհրդարանի բոլոր խմբակցությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով խիստ քննադատում էին Հյուսիսային Իրաքում «Իսլամական պետություն» կոչվող կազմակերպության կողմից եզդի մեր քույրերի ու եղբայրների նկատմամբ իրականացված բռնությունները»,–ասաց նա։
Ըստ Է. Շարմազանովի, այս հուշակոթողը եւս մեկ վկայություն է, որ ցեղասպանությունների դեմ պայքարը պիտի շարունակվի, եւս մեկ վկայություն է, որ մենք պիտի միասնաբար պայքարենք մարդու իրավունքների պաշտպանության համար։ Մեր պայքարը ընդդեմ չէ, մեր պայքարը որեւէ երկրի դեմ չէ, մեր պայքարը հանուն է, հանուն պատմական արդարության, հանուն այն բանի, որ այլեւս որեւէ ժողովուրդ չկոտորվի։
Եղան նաեւ այլ ելույթ ունեցողներ՝ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ—ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, եզդի ժողովրդի համաշխարհային օգնության ֆոնդի ղեկավար Լուսյա Ուսոյանը, Ջամալե Չատոն (Ռուսաստան), Շանգալից Հայոց ցեղասպանության 100—ամյակի արարողություններին մասնակցելու եկած պատվիրակության ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ եւ այլք։
Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ

22-04-2015





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO