Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Նորի կառուցումը ճիշտ ժամանակին կսկսվի

Իսկ առայժմ երկարացվում է գործող ԱԷԿ—ի շահագործման ժամկետը

Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, որի շրջանակում ապրիլի 14—ին կանգնեցվել է գործող էներգաբլոկի 4—րդ տուրբոագրեգատը։ Նախատեսվում է իրականացնել տուրբոագրեգատի վերանորոգում, արդիականացում։
Հունիսի 1—ից Հայկական ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է եւ սկսվելու են լայնամասշտաբ վերանորոգման աշխատանքներ։ Երեկ այս մասին ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։ Նա ծանոթացավ ՀԱԷԿ—ի ընթացիկ աշխատանքներին, երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին։
Հունիս 1—ից կկանգնեցվեն ռեակտորը եւ թիվ 3—րդ տուրբոագրեգատը։ Նախատեսված է, որ ՀԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի այս տարվա օգոստոսի 1—ին՝ 4—րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3—րդ տուրբոագրեգատը կգործարկվի նոյեմբերի 13—ին։ Էներգաբլոկն առավելագույն հզորության կհասնի դեկտեմբերի 1—ին։ Նախարարը հայտնեց, որ նախապատրաստական հիմնական աշխատանքները կատարելու է ռուսական կողմը։ Անհրաժեշտ բոլոր սարքավորումները ներկրված են, դրանք բոլորը արդեն ատոմակայանում են։
Ընդհանրապես թե ինչ ձեւով կարվեն ԱԷԿ—ի 2—րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, ինչ սարքավորումներ կօգտագործվեն, ինչքան գումար անհրաժեշտ կլինի դրա համար, «ՀՀ»—ն նախորդիվ  ներկայացրել է։ Մենք արդեն ասել ենք, որ այս երկարաձգման հետեւանքով ՀԱԷԿ—ը կաշխատի եւս 10 տարի։ Դրանից հետո, նախարարի խոսքերով, համապատասխան փորձագիտական, մասնագիտական խորը վերլուծություններ կիրականացվեն եւ կորոշվի, թե արդյոք անհրաժեշտություն կա՞ նորից երկարաձգել, թե՞ ոչ։
Իսկ ինչո՞ւ խոսք չկա նոր ԱԷԿ—ի մասին։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ Արթուր Գրիգորյանն ասել էր, որ այս պահին նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտություն չկա։ Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արթուր Գրիգորյանին նոր պաշտոնում նախարարության աշխատակազմին ներկայացնելիս, ասել էր, որ նոր ատոմակայանի հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։ Վարչապետի հետ քննարկումներ չե՞ն եղել այս թեմայով։ «Մենք չենք քննարկել նմանատիպ հարց վարչապետի հետ, կարճ ժամանակ է, որ կառավարությունը ձեւավորված է, եւ ինչքան ինձ զեկուցել են, ինչքան որ ես փոխնախարարների հետ քննարկել եմ, այս պահին չկա անհրաժեշտություն՝ քննարկելու նոր ատոմակայան կառուցելու համար»,– ի պատասխան հարցադրումների հայտնեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարը։
«ՀՀ»—ն փորձեց հասկանալ, թե ինչո՞վ է հիմնավորվում այս պահին նորի չլինելու անհրաժեշտությունը։ Նմանատիպ այլ հարցադրումներ էլ հնչեցին։ Պատասխանը հակիրճ էր. «Հայաստանի ներքին շուկայի սպառման համար այսօր ունենք բավարար էլեկտրաէներգիա արտադրող կառույցներ»։
«ՀՀ»—ն փորձեց ճշգրտել, թե ինչ է նշանակում անհրաժեշտության չլինելը։ Չէ որ եթե այսօր ներքին շուկայի սպառման համար բավարար է, ապա վաղը, տնտեսության զարգացմանը, ռեա՛լ զարգացմանը զուգահեռ, բավարար չի լինի։ Բացի այդ՝ մեր ազգային անվտանգության ռազմավարական դրույթներում հստակ արձանագրված է, որ ՀՀ—ի համար միջուկային էներգետիկայի զարգացումն այլընտրանք չունի (պատճառներն էլ են, ի դեպ, նշված)։ Նաեւ՝ եթե վաղը այդ անհրաժեշտությունը ծագի, ինչ ենք անելու, ինչպես ենք հասցնելու, չէ՞ որ, ասենք, այս կարգի ատոմակայան կառուցելը 7—8 տարի է պահանջում։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան Արթուր Գրիգորյանը նշեց. «Խնդրում եմ հանգիստ լինեք այս առումով։ Անհրաժեշտություն կա—ի, անհրաժեշտություն չկա—ի, վերջնաժամկետներով, նախաժամկետներով… ամբողջությամբ տիրապետում ենք։ Եթե զգանք, որ այլեւս հնարավորություն չունենք եւ պետք է կառուցենք բոլորովին նոր ատոմակայան, ճիշտ ժամանակին եւ ճիշտ օրը մենք կսկսենք նախապատրաստական աշխատանքները»։
Լրագրողներիս հետաքրքրում էր նաեւ, թե ՀԱԷԿ—ի վերանորոգումն ինչ կարգի ազդեցություն կարող է ունենալ էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Ի պատասխան նախարարը պարզաբանեց, որ ՀԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի եւ թիվ 3 տուրբոագրեգատի երկամսյա վերանորոգումը հանրապետությունում անխափան էլեկտրամատակարարման հետ կապված որեւէ խնդիր չի առաջացնի։ Եվ նաեւ վերանորոգումն ազդեցություն չի ունենա էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ «Միանշանակ սակագնի վրա չի ազդելու, կանգնեցվելուն զուգահեռ ունենք համապատասխան գրաֆիկ, թե ինչ ռեժիմով ենք էներգամատակարարումն ապահովելու։ Աշխատելու են Հրազդան ՋԷԿ—ի 5—րդ էներգաբլոկը, Երեւանի ՋԷԿ—ը»,—նշեց Ա. Գրիգորյանը։
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ—ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն էլ զրուցեց լրագրողների հետ՝ հավաստիացնելով, որ աշխատանքները հստակ են տարվում, նախապես պլանավորված են, 600 մասնագետներից 200—ից ավելին եկել են, աշխատում են («ՀՀ»—ն այս մասին մանրամասն գրել է, հետեւաբար այժմ չի ներկայացնի)։

Իրանական գազը թանկ է ռուսականից

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին հարցեր ուղղվեցին նաեւ իրանական գազի հետ կապված՝ թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական առումներով՝ կապված նախկին իշխանությունների խնդրո առարկայի շուրջ հայտարարությունների հետ։ Նախարարը հաստատեց, որ այո, իրանական գազը սահմանին ավելի թանկ է, քան ռուսական գազը։
«Վերջին տվյալներով, իրանական գազը սահմանի վրա 1000 խմ դիմաց առաջարկվել է 165 դոլար, իսկ ռուսական գազը՝ 150 դոլարով է, դրան գումարած ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից կան 27—28 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որն ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը։ Իհարկե դա մեզ չի ստիպում, որ մենք քարացած նստենք ու չշարունակենք բանակցությունները։ Դրանք մշտապես լինելու են, մենք փորձելու ենք էժան գազի այլ աղբյուրներ փնտրել»,–շեշտեց Արթուր Գրիգորյանը։
Եթե ռուսական գազը սահմանին 150 դոլար է, ապա ինչու են շարքային սպառողները բնակարաններում գազի դիմաց ավելի շատ վճարում։ Բանախոսն ասաց, որ այս պահին ինքը հարցի պատասխանը չի կարող տալ եւ առաջարկեց դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։
Հ. Գ. — Երեկ նախարարի գլխավորությամբ ատոմակայանում նաեւ աշխատանքային խորհրդակցություն է եղել։ Քննարկվել են ԱԷԿ—ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, 2—րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ու արդիականացմանն առնչվող հարցեր։ Խորհրդակցությանը մասնակցել է ԱԷԿ—ի ղեկավար եւ ինժեներական կազմը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

26-05-2018





20-11-2018
Որ ուժն է իրական ընդդիմությունը
Արհեստական հարցադրում կամ նախընտրական տեխնոլոգիա

ԱԺ հերթական ճեպազրույցների ...


20-11-2018
Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտները չեն հարկվի
Տարածվող լուրերը իրականության հետ որեւէ աղերս չունեն

Հայաստանի ...


20-11-2018
Հերթականությունը որոշվեց
ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ

Կենտրոնական ...


 
20-11-2018
«Հայ մշակույթի հինգերորդ դարը. նվաճումները եւ համաշխարհային նշանակությունը»
Գիտական նստաշրջանին մասնակցել է երեքուկես տասնյակ հայագետ տարբեր ...


 
20-11-2018
Քրիստոսի լույսի ու սիրո համադրությամբ
Արձակագիր Սամվել Մհերյանն օրերս ընթերցողի սեղանին դրեց մի գիրք՝ ...


20-11-2018
Մեծարվեց ազգագրական երգի նահապետը
Օրերս Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում նշվեց «Ակունք» ազգագրական համույթի ...


20-11-2018
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը ...



20-11-2018
Անակնկալ այցելություն, ստուգում, վերահսկողություն
Մանկապարտեզները քաղաքապետարանի ...

20-11-2018
«Բերքառատ Արցախի» ընթացիկ տարվա բերքը
Որ փուլում են «Հայաստան» համահայկական ...

20-11-2018
Երեւանում եռյակ է լույս աշխարհ եկել
27 տարի երեխաներ ունենալն ընտանիքի կյանքի ...

20-11-2018
Մանուկների խնդիրները՝ քննարկման թեմա
Հանդիպումներ բարեգործական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO