Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ԼՂՀ


«Արցախ էյր ֆեստ—2018» փառատոնը

Փափուկ եւ խաղաղ վայրէջք՝ Ստեփանակերտի օդանավակայանում

Հանրապետությունում արկածային զբոսաշրջության տարածմանը, ինչպես նաեւ թեթեւ, ավիացիոն թռիչքների զարգացմանն էր միտված Ստեփանակերտի օդանավակայանի թռիչքադաշտում կազմակերպված «Արցախ Էյր Ֆեստ—2018» փառատոնը, որին մասնակցում էին ոչ միայն տեղացիներ, այլեւ մեծ թվով զբոսաշրջիկներ։
Միջոցառման կազմակերպիչները ժամանակին հոգացել էին թեթեւ օդանավերի եւ օդապարիկների, թռիչքների տեխնիկական հագեցվածությունն ապահովելու մասին, ու փառատոնն անցկացվեց նախապես ծրագրված ժամանակացույցի համաձայն։ Օդանավակայան էին եկել ինչպես երիտասարդները, այնպես էլ տարիքն առած պապիկներն ու տատիկները՝ թոռնիկների ձեռքը բռնած, որպեսզի վերջիններս կարողանան լիարժեք վայելել երկնքում թիթեռի պես սավառնող օդանավերի թռիչքը, հետեւել նրանց եւ օդապարիկների զարմանահրաշ գունեղ «ներկայացմանը» ու երազել՝ օդաչուների պես լինել խիզախ եւ համարձակ։ Չնայած տեղացող անձրեւը հաճախ էր փորձում խաթարել օդում թեւածող ներդաշնակությունը, փառատոնի մասնակիցներն անդրդվելի էին։ Նրանք մեկ—մեկ «պատսպարվում» էին օդանավակայանի տարածքում տեղադրված ճերմակ վրաններում եւ շարունակում հետեւել թռիչքներին, իրենց ծափերով եւ ուրախ ողջույններով ոգեւորում օրվա հերոսներին։
Ի պատասխան հակառակորդի այն սպառնալիքների եւ պնդումների, թե «Ստեփանակերտի օդանավակայանում անգամ մեկ փուչիկ չեն կարող օդ հանել», փառատոնի կազմակերպիչներն ապացուցեցին, որ հայը հաստատակամ է իր վճիռներում եւ հետեւողականորեն հասնելու է նպատակին։ Ու մի օր անպայման գործելու է Ստեփանակերտ—Երեւան ավիաերթուղին։ Իսկ առայժմ թեթեւ ավիացիայի օդանավերն են երկինք բարձրացել եւ ցուցադրել ազատ ճախրելու ընդունակությունները։
Օդային փառատոնը եւս մի առիթ է ակտիվացնելու զբոսաշրջիկների այցն Արցախ։ Եվ ինչպես ակնհայտ դարձավ միջոցառմանը, երկիր ժամանած օտարերկրացիները գոհ էի հագեցած առօրյայից։ Նրանցից Ռուսաստանի քաղաքացի Լյուդմիլա Սոլովյովան ոգեւորված պատմելով ստացած տպավորության մասին, ասաց, թե գալիք տարում որոշել է անպայման ընտանիքով գալ Արցախ ու վայելել բնության հրաշալիքներն ու մարդկանց հյուրասիրությունը։
Ականատեսը լինելով ցուցադրական թռիչքների, մարդիկ համոզվեցին, որ թեթեւ ավիացիան Արցախում զարգանալու մեծ ներուժ ունի, կարող է նպաստել արկածային զբոսաշրջության ընդլայնմանը եւ տնտեսական աճի համար որոշակի խթան հանդիսանալ։ Իսկ որ փառատոնը հաջողվել է՝ շուրջը համախմբելով մեծ թվով մասնակիցների եւ համակիրների, կազմակերպիչները դրանում վստահ են։
Օդային փառատոնը եզրափակվել է երեկոյան օդանավակայանի թռիչքադաշտում՝ ռոք խմբերի մասնակցությամբ կայացած համերգով։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

19-06-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO