Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ԼՂՀ


Փառատոն Հաթերքում

Այն կնպաստի էկոտուրիզմի զարգացմանը

Հաթերք գյուղի մասին ակնարկվում է գիտական ամենատարբեր աղբյուրներում։ Գյուղի հիմնադրման, փորձություններով լի անցած ճանապարհի, օտար նվաճողների դեմ բնակչության միասնական պայքարի, հին ու նոր Հաթերքի պատմական անցքերի, հոգեւոր—մշակութային հուշարձանների վերաբերյալ աղբյուրագիտական հավաստի տեղեկություններ են հաղորդում ոչ միայն հայ պատմիչները, այլեւ բազմաթիվ գրողներ ու գիտնականներ, Հայ առաքելական եկեղեցու երեւելի ներկայացուցիչներ, ինչը վկայում է հարուստ անցյալ ունեցող բնակավայրի, մարդկանց ավանդույթների եւ սովորությունների մասին։
Ավանդապահ հաթերքցիների մասին ուշագրավ զրույցներն ու պատմությունները, որոնք ժողովրդական բանահյուսության գոհարներ են, այսօր էլ փոխանցվում են սերնդեսերունդ։ Շրջանառվող զվարճախոսություններն ու սրամտությունները, հանելուկներն ու ասացվածքները, իմաստախոսությունները փոշիանալուց փրկելու լավագույն օրինակ կարելի է դիտարկել ժենգյալով հացի փառատոնի կազմակերպումը գյուղում, որը, նախաձեռնողների համոզմամբ, կնպաստի էկոտուրիզմի զարգացմանը, մշակութային ժառանգության պահպանմանը։
Միջոցառումը, որ բավական հագեցած էր ու բազմաշերտ, ընդգրկում էր ոչ միայն ավանդական ուտեստի՝ ժենգյալով հացի պատրաստման եւ մատուցման գործընթացը, այլեւ մրգերի եւ քաղցրավենիքի, մուրաբաների, տնական կաթնամթերքի հարուստ տեսականու հյուրասիրություն, երիտասարդ կանանց ձեռքով պատրաստած հարսանեկան զգեստների, նահապետական օջախներում պահպանվող կենցաղային (խոհանոցային) իրերի ցուցադրում, ժողովրդական երգեր ու պարեր՝ դպրոցականների մասնակցությամբ։
Տաղավարներում եռանդով գործի անցած կանայք չեն թաքցնում, որ հատկապես գարնան եւ աշնան ամիսներին առավել նախընտրելի է ժենգյալով հացի միջուկը, որովհետեւ այն շատ համեղ է ու «մինչեւ 20 անուն տարբեր կանաչեղեն է լինում ուտեստի մեջ»։ Միեւնույն ժամանակ նրանք կարծում են, որ տարվա բոլոր եղանակներին էլ համով ժենգյալով հաց կարելի է պատրաստել, եթե «բաղադրատոմսը եւ հյուրասիրության կանոնները պահպանելով՝ այն մատուցվի շուքով եւ ոգեւորությամբ, իհարկե, մի թաս գինու հետ ուղեկցվող աղոթքներով եւ մաղթանքներով»։
«Էկոտուրիզմն Արցախում» կառույցի ղեկավար Սամվել Միրզախանյանի հավաստմամբ, միջոցառմանը հիմնականում օգտագործվել է Հաթերքի բնակչության ներուժը, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից, Երեւանից եւ մյուս բնակավայրերից ժամանած հյուրերը ներկայացել էին սեփական աչքով տեսնելու եւ վայելելու գյուղի մարդկանց պատրաստած բարիքները, հոգեւոր—մշակութային արժեքները։ Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ «հեռվից եկած հյուրերը» ոչ միայն գյուղում գիշերելու, այլ նաեւ հինավուրց բնակավայրի տեսարժան վայրերին, հուշարձաններին ծանոթանալու հնարավորություն ունեցան։ Ոմանք նույնիսկ «գիշերավարձի եւ հյուրասիրության տոմսերի զեղչեր ստացան»։
Փառատոնի կազմակերպիչ Ս. Միրզախանյանը, ոգեւորված մասնակիցների մեծ թվով եւ համոզմունք հայտնեց, որ միջոցառումը կդառնա ավանդական եւ «էկոտուրիզմի զարգացման համար լայն հեռանկարներ կբացվեն Հաթերքում ու շրջակա մյուս գյուղերում», մանավանդ որ շատերը ցանկություն հայտնեցին մի քանի օրով ընտանիքներով վերադառնալ գողտրիկ բնության գիրկը եւ վայելել Մռով սարի հայացքի ներքո գտնվող թավշյա անտառների, սառնորակ աղբյուրների եւ Թարթառ գետի զովությունը։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

18-07-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO