Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.02.2019
ՊՆ


Որոշակի խախտումներ եղել են

ՊՆ բեռնատարի վթարի գործով հանձնախումբը եզրակացություն կտա

Նոյեմբերի 7-ին Գորիս-Որոտան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում ՊՆ բեռնատար էր շրջվել։ Ցավոք, 4 զինվոր կորցրինք։ Նրանց մահվան պատճառ դարձած վթարի փաստով ծառայողական քննությանը զուգահեռ նախաքննություն է ընթանում։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ ծառայողական քննության նախնական արդյունքներով արդեն ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական ու ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։
Ովքե՞ր են մեղավորները։ Կառավարության երեկվա նիստից հետո հարցին ի պատասխան պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նկատեց, որ տարբեր կոչում ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողումներ, եւ հիմա հատուկ հանձնախումբ է աշխատում։ Պաշտպանության փոխնախարարն ասաց նաեւ, որ ներգրավվել են բոլոր ուժերը, որպեսզի այլեւս նման դեպքեր չլինեն։
Ի՞նչ խախտումների ու բացթողումների մասին է խոսքը։ «Եղել են որոշակի տեխնիկական կանոնների խախտումներ, հնարավոր է, որոշ անսարքություններ ի հայտ գան»,—պարզաբանեց Գ. Բալայանը։
Արգելակների չաշխատելու տեղեկություն է շրջանառվում։ Իրականությանը համապատասխանո՞ւմ է։ Փոխնախարարի խոսքերով՝ դա քննարկվող վարկածներից մեկն է, բայց հանձնախումբը դեռ եզրակացություն չի տվել։
Թյուրըմբռնումների տեղիք չտալու համար Գ. Բալայանը խոսեց այն մասին, որ ինչպես է ընդհանրապես զինծառայողը դառնում վարորդ։ Ըստ այդմ՝ դա չի լինում հրամանատարի ցանկությամբ։ Մինչ նրանց զորակոչվելը, զինծառայողները որոշակի պատրաստվածություն են անցնում ՊՆ պատվերով ու ըստ ներկայացրած հայտի։ «Մենք ընդունում ենք պատրաստված վարորդների»,–նշեց նա՝ միաժամանակ հավելելով՝ եթե պարզվի, որ վարորդի մեղքով է վթարը եղել, ուրեմն անհրաժեշտություն կառաջանա վերանայել ՊՆ ծրագրերը։ Բայց փոխնախարարը հավելեց, որ վարորդը բավականին հմուտ է եղել. «Նրա ծառայությունը մոտենում էր ավարտին, մի քանի ամիս հետո զորացրվելու էր»։

Հայաստանում եւ Արցախում  ռազմագերիներ չկան

Ադրբեջանական մամուլում գերիների փոխանակման մասին տեղեկություն էր տարածվել։ Երեկ մեր պաշտպանության փոխնախարարից պարզաբանում խնդրեցինք։ Գաբրիել Բալայանը հստակեցրեց. «Ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում ոչ մի ռազմագերի գոյություն չունի։ Մենք բավականին բաց ենք աշխատում»։ Հետո նկատեց. ադրբեջանական կողմի հայտարարություններն ուղղված են ներքին, ինչ-որ չափով նաեւ արտաքին շահառուներին, դրանք որեւէ հիմնավորում չունեն, սուտ են։ Որովհետեւ իրավակիրառ պրակտիկայում նման առաջարկները ՊՆ գալիս են հիմնականում Կարմիր խաչի խողովակներով։ Իսկ ՊՆ-ն նման առաջարկ չի ստացել։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

09-11-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO