Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.04.2019
ՄԱՐԶԵՐ


Գորիս՝ ավանդական ու ստեղծարար քաղաք

Լուսանկարչական աշխատանքների «Գորիս՝ ավանդական ու ստեղծարար իմ քաղաք» խորագրով ցուցահանդես—մրցույթի այցելուները Գորիսը ճանաչեցին հենց գորիսեցիների աչքերով՝ որպես պայծառ եւ լուսավոր։ Ցուցահանդեսը բացվեց երեկ, Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Գորիսը՝ ԱՊՀ 2018 թվականի մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի եզրափակիչ միջոցառումների շրջանակում։
«Յուրաքանչյուր նման իրադարձություն գեղեցիկը հանրահռչակելու եւ վայելելու տոն է։ Այս ցուցահանդեսը յուրահատուկ է՝ նվիրված սիրելի ու հարազատ Գորիսին, իսկ ո՞վ ավելի լավ կպատմի Գորիսի մասին, եթե ոչ հենց իրենք՝ գորիսեցիները։ Ցուցահանդեսը հնարավորություն կտա Գորիսը տեսնել յուրովի՝ ջերմ, արեւոտ, հյուրընկալ, հպարտ։ Հեքիաթային ժայռերի այս քաղաքը հրաշալի պատկերված է այս ինքնատիպ լուսանկարներում»,–ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը։
Ցուցահանդեսի համադրող Հայարփի Ավանեսյանը ամփոփեց ցուցահանդես—մրցույթի արդյունքները եւ հայտնեց, որ հինգ հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրին հաղթող է ճանաչել Լիլիթ Լալայանին, իսկ Ալինա Վարդանյանը, Անահիտ Բաղդասարյանն ու Դիանա Օհանյանը շնորհակալագրերի են արժանացել։
«Իրականացրել ենք նաեւ բացիկների փաթեթի տպագրություն։ Դրանցում ամփոփված են տասը լավագույն լուսանկարները, որոնք ցուցադրված են այստեղ»,–ընդգծեց նա։
Միջոցառումների հատուկ հյուր, ՌԴ թատերական եւ հասարակական գործիչ Անատոլի Իկսանովը շեշտեց, որ «Գորիսը՝ 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի շնորհիվ քաղաքը բացահայտ աշխուժացել է։ «Մեզ համար դա չափազանց հաճելի է, քանի որ այս ծրագրի նպատակը ԱՊՀ երկրների քաղաքացիներին նորանոր քաղաքների, երեւույթների հետ ծանոթացնելն է։ Այդ քաղաքները լուրջ պատմություն, մշակույթ ունեն, ինչը կարեւոր է»,–ասաց նա։
Իկսանովի խոսքով՝ իրեն տպավորել է Գորիսի ճարտարապետությունը եւ, հատկապես, մարդկանց հյուրընկալությունը։ «Դա իսկապես առանձին պատմություն է։ Գորիսեցիները կարող են փողոցում մոտենալ մեզ եւ շնորհակալություն հայտնել, այնինչ մենք պետք է նրանց շնորհակալ լինենք ջերմ ընդունելության համար։ Տպավորություններս շատ վառ են։ Ես խաղաղություն, բարեկեցություն եմ մաղթում Գորիսի բնակիչներին»,–եզրափակեց նա։

24-11-2018





24-04-2019
Երկաթե «մետաքսի ճանապարհ»
Տնտեսակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական ուղի

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը ...


24-04-2019
Քարանձավի բնակիչները
Խնձորեսկում պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին

«Քարանձավային մարդ» արտահայտությունը, ...


24-04-2019
Դեղ գնել դեղատոմսո՞վ, թե՞ առանց դրա
Որն է սպառողի համար շահավետն ու նախընտրելին

Շուրջ ...


 
24-04-2019
Սարգսյանի երկրորդ մեդալը
Ջրացատկորդ Լեւ Սարգսյանը եւս մեկ մեդալ է նվաճել Կիեւում ...


 
24-04-2019
Մխիթարյանը հնարավոր է՝ հեռանա
Բրիտանական մամուլի հաղորդմամբ, Լոնդոնի «Արսենալն» այս ամառ կփորձի բաժանվել ...


24-04-2019
Ցեղասպանության անժամկետ խարանը
Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը




24-04-2019
Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ...

24-04-2019
Միջազգային ճնշումը մեծացնելու պատեհ պահն է
Թուրքիայի մերժողական վերաբերմունքի մեջ ...

 
24-04-2019
Միայն պարտություններ
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը միայն ...

24-04-2019
Կրքեր սեւ-սպիտակ խաղատախտակին
Ապրիլյան այս օրերը հագեցած են մեր շախմատիստների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO