Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ԵՐԵՎԱՆ


Երեւանը պատրաստվում է տոնին

Ամանորն այս տարի մեծ խորհուրդ ունի

Կրկին հախուռն եւ անհանգիստ օրեր են Երեւանում։ Քաղաքը պատրաստվում է Ամանորի տոներին։ Արվում է հնարավորը, որ տոնական հագեցած զարդարանքով նոր տարի մտնի քաղաքը՝ փողոցները, հանրային նշանակության շենքերը, առեւտրի կենտրոնները։ Փոքրիկ խանութները նույնպես։ Զարդարանքի միջոցը տոնածառերն են ու լույսը. լո՜ւյս, լո՜ւյս եւ կրկին լո՜ւյս... Չնայած աշխատանքը ծախսատար է, սակայն հանուն տոնի ամեն մեկը փորձում է ետ չմնալ մյուսից։ Ավանդականությունը մոռանալ է տվել շահույթ չբերող ծախսի վնասը։ «Ինչպես դիմավորես Նոր տարվա տոնը, այնպես կանցկացնես ամբողջ տարին» ավանդական սովորույթը կարելվույն չափով ճոխության է դրդում ամեն երեւանցու՝ լինի բիզնեսով զբաղվող թե շարքային սպառող։ Օրեցօր ավելի է խտանում աշխույժը մայրաքաղաքի փողոցներում։ Առեւտրի կետերը, նեղ համարելով իրենց ներքին տարածքները, դուրս են գալիս փողոց՝ վաճառասեղան դարձնելով նաեւ մայթերը։ Հասկանալի է՝ խախտում են կանոնավոր առեւտրի պահանջները, բայց ախր խոսքը Ամանորի մասին է... Մեծացող պահանջարկը մրգի, բանջարեղենի, այլ մթերքի նորանոր չափաքանակներ է հանում առեւտրի տարածքներ, իսկ մարդկային հեղեղը անհագ ախորժակով կլանում է այդ ամենը։ Տարվա ամենամեծ եւ սիրելի տոնը անտարբեր չի թողել բառացիորեն ոչ ոքի. գնումներ է կատարում նույնիսկ ամենահամեստ կարողություններով ընտանիքը՝ գրպանից հանելով վերջին դրամը։ Ուրիշ ինչպե՞ս, չէ՞ որ Ամանորի մոգական, արբեցնող տենդին գումարվում է նաեւ մեր ազգային խառնվածքին հատուկ շռայլությունը. առաջին անհրաժեշտություն էլ չլինի, միեւնույնն է, պիտի դնենք տոնական սեղանին։ Ներքին, լուռ մրցակցությունը սահմաններ չունի։ Իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ տարվա տոնին պիտի դրսեւորի իր ուժը։ Համենայնդեպս, որոշ շրջանակներում դա տղամարդկային արժանապատվության դրսեւորման հավասար վիճակ է։
Փողոցներում շտապողականություն է նկատվում։ Հատկապես շտապում են ավտոմեքենատերերը։ Եթե սովորական օրերին նրանք հակված էին, թեկուզ դժվարությամբ, չկառավարվող խաչմերուկներում ճանապարհը զիջել հետիոտն անցորդին, հիմա փոխվել է վերաբերմունքը. կարող եք հայտնվել անիվների առջեւ։ Շտապում են բոլորը։
Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում հավաքվում է երկրի գլխավոր տոնածառը։ Նախորդ տարիների տոնածառը չէ, նոր է։ Նոր է ոչ միայն չափերով, այլեւ տեսքով։ Ունի 37 մ բարձրություն, լուսային շղթաների ընդհանուր երկարությունը հասնում է 200 000 մետրի, ունենալու է 1500 խաղալիք, ձեւավորվելու է արհեստական եղեւնու ճյուղերով։ Նախորդը, որ կառուցվել էր 2005 թվականին եւ տասնչորս տարի տեղ էր գտնում Հանրապետության հրապարակում, այդ տվյալները չուներ, անհամեմատ համեստ էր։ Քաղաքային նոր իշխանությունը նպատակահարմար է գտել փոփոխությունների բուն շրջանը, որ համընկնում է տարվա սկզբին, սկսել նոր տոնածառով, ինչը շատերի մեջ խորհրդանշականության զգացողություն է առաջացնում։ Այլ կարծիք էլ կա, զորօրինակ. այդ ֆինանսական միջոցները (70 մլն դրամ) կարելի էր ավելի կարեւոր անելիքների համար տրամադրել, քաղաքն այդպիսիք շատ ունի։ Եթե հաշվի առնենք, որ նոր կոնստրուկցիայի արհեստական տոնածառը նույնպես պիտի օգտագործվի տարիներ շարունակ, ապա ծախսն այնքան էլ մեծ շռայլություն չէ։ Վերջին հաշվով, չմոռանանք, որ խոսքը երկրի գլխավոր տոնածառի մասին է, որը խորհրդանշում է մայրաքաղաքը եւ պետությունը, տոնածառի, որի շուրջ հազարավոր եւ հարյուրհազարավոր մանուկներ են ուրախանալու օրեր շարունակ։
Մտնում ենք 2019 թվական։ Տարին թվային կառուցվածքով ոչինչ արտառոց չունի, սակայն հոգեբանական առումով արտառոց է, չափից շատ է տարբերվում նախորդ տարիներից։ 2018—ը կարծրացած «ստերիոտիպերի» փլուզման տարի եղավ, հայաստանցիները միասնական կամքով հրաժարական պարտադրեցին երկու տասնամյակ շարունակ իշխող քաղաքական ուժի կառավարությանը, ինչը նշանակելու էր բարեփոխումների նոր հեռանկար բացել երկրի առջեւ։ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որ անցան ընտրողների ազատ կամարտահայտության եւ օրինականության պայմաններում, միանգամայն նոր ուժեր բերեցին քաղաքական դաշտ։ Գարնանը սկսված քաղաքական գործընթացը տրամաբանական ավարտ արձանագրեց բառացիորեն տարեվերջին։ Նոր տնտեսական տարին սկսում ենք անցյալի մնացորդներից ազատ բարոյահոգեբանական դաշտում, ինչը ենթադրում է ավելի արդյունավետ եւ խիզախ ծրագրերի իրականացում երկրում։
Եկող տարին, ըստ արեւելյան աստղագուշակի, դեղին վարազի տարի է։ Այն հատկանիշները, որ հատուկ են այդ կենդանակերպին, միանգամայն ներդաշնակ են նորացված Հայաստանի քաղաքացիների սպասելիքներին. քաջությամբ եւ ազնվությամբ առանձնացող կենդանին խոստանում է հեռանկարային եւ հոգատար տարի բոլոր նշանների համար, կայունության եւ վստահության աճ տարվա բոլոր օրերի համար, մեծ խնդիրների բացակայություն։ Խոզի տարին գիտության եւ արվեստի ծաղկման տարի է, պետության եւ ընտանիքի ամրապնդման տարի։ Ահավասիկ, Նոր տարին նոր հույսերի եւ երազանքների հսկայական բեռով է թակում մեր դռները եւ հորդորում լիովին օգտագործել ինքնադրսեւորվելու բոլոր կարողությունները, ինչը կմեծացնի լավ արդյունքների հասնելու հնարավորությունները։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

18-12-2018





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO