Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.09.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հավասար հնարավորություններ բոլորի համար

Սա պետք է լինի տնտեսական հեղափոխության հիմնական էությունը

Տարին ավարտվում է, եւ բնականաբար, տնտեսական ցուցանիշներով պետք է պատկերացում կազմել այսօրվա վիճակի մասին։ Գոհացնո՞ւմ է այն մասնագետներին։ Այս մասին քննարկում ծավալվեց տնտեսագետների մասնակցությամբ։
ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն անցնող 2018—ը ընդհանուր առմամբ դրական է գնահատում։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին Ասատրյանն ասաց երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։
«Անցնող տարվա տնտեսական ցուցանիշները սպասվածի շրջանակներում էին։ Տնտեսության մեջ որոշակի կառուցվածքային տեղաշարժեր են տեղի ունենում, եւ բնական է, որ կես տարվա մեջ տնտեսության մեծ թռիչք, մեծ զարգացում ակնկալել պետք չէր։ Պետք էր ակնկալել հենց 5.5—6% տնտեսական աճ տարվա արդյունքներով»,–ասաց Բագրատ Ասատրյանը։
Նրա խոսքով՝ նոր ձեւավորվելիք կառավարությունը պետք է ուսումնասիրի ու հետեւություններ անի այս ցուցանիշներից։
«Բացասական կողմերի մեջ արտաքին առեւտրի համամասնությունների էական փոփոխությունն էր։ Այս տարվա արդյունքներով ներմուծման աճի տեմպերը մի քանի անգամ գերազանցել են արտահանման աճի տեմպերին։ Պետք է ուշադրություն դարձնել նաեւ գյուղատնտեսության ոլորտին։ Մշակող արդյունաբերության ավելի բարձր տեմպ ունենք, արտադրություններ, որոնք ավանդական են եղել Հայաստանի համար ու առաջիկայում էլ պետք է այս ոլորտները զարգանան։ Մոտենում ենք մի նոր սահմանագծի, որը լինելու է նոր կառավարության ձեւավորումը, նոր ծրագրի մշակումը, որովհետեւ նորացված իշխանությունն այդպես էլ չկարողացավ գտնել այն տեսլականը, որը երկիրը առաջ կտանի։ Այս տարվա պետական բյուջեն նախկինի ու նորի խառնաշփոթ տարբերակն էր։ Առաջնայինը լինելու է այն ծրագիրը, որով հանդես է գալու նոր կառավարությունը»,–նշեց Ասատրյանը։
Վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը կարծում է, որ երկրի տնտեսության հիմնական խնդիրը գոյություն ունեցող ինստիտուտների արդյունավետության բարելավման ուղիների որոնումն է։ Նրա խոսքով, դա պետք է տեղի ունենա խնդիրների լուծման հատվածական մոտեցումներից ռազմավարական ծրագրերի ստեղծման անցման հաշվին։
«Այս ծրագրերի մշակումը պետք է տեղի ունենա բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում, արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ»,– ասաց Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ սա նաեւ վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգին, որը հասարակության մեջ երկիմաստ արձագանք է առաջացրել. «Կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետության բարձրացումը պետք է կապված լինի օրենսդրական բարեփոխումների հետ»։
Նիկոլ Փաշինյանի խորհրդականի կարծիքով, տնտեսական հեղափոխության ծրագիրը սերտորեն կապված է տեխնոլոգիական հեղափոխության հետ։ Եվ այդ նպատակներին հասնելու համար նպատակահարմար է հավասարաչափ մոտեցումը։ Տնտեսական հեղափոխության հիմնական էությունը պետք է բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծումը լինի։
Արտակ Մանուկյանը նշեց, որ ակնհայտ խնդիր կա աշխատաշուկայի եւ կրթության միջեւ։ Եվ այս իմաստով կարեւոր է կադրերի խրախուսման եւ խթանման մեխանիզմ ստեղծել։
Նրա խոսքով, եթե առաջ անհավասարություն գոյություն ուներ, կային տնտեսավարող սուբյեկտներ, որոնք արտոնյալ կարգավիճակ ունեին, ապա այսօր դա չկա։
«Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է տնտեսության զարգացման համար։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը կարող է լրացուցիչ գործոն լինել, որը խթանում է տնտեսությունը»,–նշեց Արտակ Մանուկյանը։
Բացի այդ, հասարակությանը պետք է պատրաստել փոփոխություններին. «Անձի նկատմամբ պետության միակողմանի շարժումն անհրաժեշտ ազդեցություն չի տա։ Հետադարձ կապ է պետք։ Հարկային օրենսգրքի բարեփոխումները կարող են համապատասխան խթան լինել քաղաքացիների տնտեսական վարքագծի փոփոխման համար»։
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով, Հայաստանի տնտեսությունը շարունակում է կրել իներցիոն բնույթ եւ այսպիսի պայմաններում լուրջ փոփոխությունների սպասել պետք չէ։
Նրա խոսքով՝ ներկա պայմաններում ղեկավարվել տնտեսական ցուցանիշներով նպատակահարմար չէ. «Այլ բան է, թե արդյոք այս ժամանակահատվածն օգտագործվել է ստեղծելու այնպիսի հիմքեր եւ ուղղություններ, որոնք կբերեն երկրի տնտեսության կտրուկ վերափոխման»։ Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ 5—6 տոկոս աճի ցուցանիշը կրում է ֆորմալ բնույթ, քանի որ ունենք ավելի խորը խնդիրներ, որոնք կապված են տնտեսության կառուցվածքային մոտեցումների վերանայման հետ։
Նա նկատեց, որ Հայաստանից բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման մասնաբաժինը կազմում է ընդամենը 3 տոկոս, իսկ եթե գումարենք նաեւ միջին տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը, ապա ընդհանուր առմամբ կազմում է ավելի քան 13 տոկոս։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զարգացող երկրներում այդ ցուցանիշը 60 տոկոսից պակաս չի լինում, ապա Հայաստանի դեպքում այդ ցուցանիշը մտահոգություն է առաջացնում։
Նա նշեց, որ ներդրումների հոսքը, որ սպասվում էր հեղափոխությունից հետո, այսօր չի նկատվում. «Քանի դեռ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մոտեցում, համապատասխան օրենսդրական բարեփոխումներ չկան, լուրջ ներդրումների, միջին եւ փոքր բիզնեսի զարգացման սպասել պետք չէ»։
Ն. Շ.

22-12-2018





24-09-2020
Տրանսպորտի ոլորտում վերահսկողությունը կկանոնակարգվի առանձին օրենքով
Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի նվազեցման համար ուժեղացվում են վերահսկողության մեխանիզմները


24-09-2020
ՄԱԿ-ում բարեփոխումները հասունացել են
«Կարեւոր է, որ աշխարհն իմանա երկակի ստանդարտները, որոնցով Էրդողանն ...


24-09-2020
Նկարիչը՝ Վաղարշապատից
«Հանճարն ու ամբոխը» կտավի խորհուրդը

«… Եղիշե Թադեւոսյանը ...


24-09-2020
Ադրբեջանական ձեռագիրը
Վտանգված է Ֆահրադին Աբոսզոդեի կյանքը

«Թալիշստան թայմս» միջազգային ...


24-09-2020
Մարդու դժբախտությունը մարդու անկումն է
«Եւ Եհովայ Աստուածը բուսցրեց երկրիցը ամեն ծառերը՝ տեսնելու ...


24-09-2020
Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին
Սիրիական ուժերը եւ նրա դաշնակիցներն Իդլիբի վրա հարձակվելու կարիք ...


24-09-2020
Առեղծվածային խառնարանները կապված են հավերժական սառույցի հալվելու հետ
Ռուսական Սիբիրում վաղուց են ահազանգ հնչեցնում հավերժական սառույցի շերտի ...



24-09-2020
Չինաստանի նոր հայտը
Չինաստանի կողմից նոր դեսպանատան կառուցումը ...

24-09-2020
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Թիան Էրլունին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

24-09-2020
Ըմբիշները սկսեցին հերթական հավաքը
Մրցումների մասնակցելու հնարավորությունից զրկված ...

24-09-2020
«Շանթ-2020» զորավարժությունը՝ ՀՀ տարածքում
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO