Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.02.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն

Երեկ Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցին նշեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի հիշատակության օրը, որը նաեւ եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Այս առիթով Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվեց սուրբ եւ անմահ պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի լուսարարապետ գերաշնորհ տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Ավանդության համաձայն՝ ս. պատարագի արարողության ընթացքում կատարվեց նաեւ սարկավագական ձեռնադրություն։
Նախօրեի երեկոյան Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Գեւորգյան հոգեւոր ճեմարանի Բ լսարանի 14 ու քահանայից պատրաստության Բ լսարանի 3 սաներ ստացան դպրության աստիճան, ճեմարանի Դ լսարանի 11 եւ քահանայից պատրաստության լսարանի 2 սաներ ուրարակրության աստիճան, իսկ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի Ե եւ Զ լսարանի 29 ու քահանայից պատրաստության լսարանն ավարտած 6 սաներ՝ կիսասարկավագության աստիճան։
Այս տարի Ս. Ստեփանոսի տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Հովնան սրբազանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ քահանայից պատրաստության լսարանի 35 սաներ։
Արարողության ընթացքում սրբազան հայրը ձեռնադրության սուրբ խորհրդի ավարտին անդրադարձավ սուրբ Ստեփանոսի կերպարին ու նահատակությանը, ապա խոսեց սարկավագության խորհրդի մասին։
«Սիրելի սարկավագ եղբայրներ, հոգեւոր աստիճանը դա փառքի աստիճան չէ, հոգեւոր աստիճանը ինչքեր կուտակելու աստիճան չէ, հոգեւոր աստիճանը հպարտության աստիճան չէ, այլ խոնարհության, ծառայության եւ նվիրումի աստիճան է։
Սարկավագություն արեք, ծառայություն մատուցեք հավատացյալների մեջ, ծառայություն բերեք անհավատների շարքերում՝ նրանց եկեղեցի բերելով, ծերանոցներ այցելեք, բանտարկյալներին, հիվանդներին այցելեք եւ ընդհանրապես՝ ծառայություն մատուցեք բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։
Եվ ահա այս գիտակցությամբ եկեք այս պահին ուխտենք, որ մեր կյանքը բոլորանվեր կերպով պետք է ծառայեցնենք Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն եւ նրա աստվածադիր կանոններին»,–նորընծաներին պատգամեց Հովնան եպիսկոպոսը։
Սրբազանը ձեռնադրության առիթով շնորհավորեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանությանը՝ Ամենայն հայոց հայրապետի գլխավորությամբ, ինչպես նաեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչությանը, նորաթուխ սարկավագների ծնողներին ու հարազատներին։
Ս. պատարագի ավարտին եկեղեցականաց դասը եւ ներկա բարեպաշտ ժողովուրդը հնարավորություն ունեցան նաեւ համբուրելու տոնի առիթով մայր տաճարի ավանդատուն—թանգարանից Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի բերված ս. Ստեփանոսի մասունքով աջը եւ ստանալու նրանից բխող օրհնությունը։
Պատարագից հետո նորընծաներին եւ Մայր Աթոռի միաբան սարկավագներին ընդունեց Նորին սրբություն Գարեգին Բ Վեհափառ հայրապետը՝ ուղեկցությամբ գերաշնորհ տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ հոգեշնորհ տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանի։
Սարկավագաց դասը Նորին սրբությանը ողջունեց «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ, ապա միասնական Տերունական աղոթքից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը նրանց փոխանցեց իր հայրական պատգամն ու օրհնությունը։
Նորին սրբությունը, շնորհավորելով նորաթուխ սարկավագներին ձեռնադրության կապակցությամբ, նշեց, որ նրանց առջեւ նոր հորիզոններ են բացվում իրագործելու Հայ եկեղեցու անդաստանում նվիրյալ եւ անձնդիր ծառայության իրենց տեսիլքը։ Վեհափառ հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Մայր Աթոռի տարբեր կառույցներում եւ թեմերում սպասավորող սարկավագներն իրենց նվիրյալ ծառայությամբ նպաստում են Հայ եկեղեցու պայծառությանն ու սրբազան առաքելության արդյունավորմանը։ Հայոց հովվապետը հորդորեց սարկավագաց դասին իրենց վարքագծով եւ անձնվեր ծառայասիրությամբ հավելել Հայոց եկեղեցու պատիվն ու համբավը՝ մաղթելով, որ Աստծո ողորմությամբ արժանանան նաեւ քահանայական կոչմանը եւ իբրեւ օծյալ եկեղեցականներ իրենց սպասավորությունը բերեն տարբեր համայնքներում։
Վերջում Ամենայն հայոց կաթողիկոսը հայցեց Սուրբ Հոգու առաջնորդությունը նրանց համար, որպեսզի նրանց կյանքն իմաստավորվի բարի եւ օրհնյալ գործերով։

26-12-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO