Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.04.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Խոսքի ազատությունը պաշտպանված կլինի

Ընդունելություն ԶԼՄ ներկայացուցիչների համար

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ տարեմուտի ընդունելության էր հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԶԼՄ—ների ներկայացուցիչներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն եւ հաջողություններ։
Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Հարգելի գործընկերներ,
Ողջունում եմ ձեզ եւ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։
Նախ եւ առաջ, թույլ տվեք ձեզ շնորհակալություն հայտնել 2018 թվականին ձեր կատարած աշխատանքի համար, որովհետեւ կարծում եմ, որ մամուլի դերը, լրատվամիջոցների դերը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության գործում չափազանց մեծ էր։ Իսկապես մամուլը կարողացավ կատարել այդ դերակատարումը եւ դառնալ վստահելի աղբյուր Հայաստանի քաղաքացիների համար, սփյուռքի մեր հայրենակիցների համար՝ տեղեկանալու, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում։
Մեր երկրի պատմության մեջ մամուլի դերը միշտ էլ բարձր է եղել, բայց հիմա, կարծում եմ, առավել բարձր է, որովհետեւ մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարեւոր ինստիտուտներից են, իսկ այն, որ մեր երկիրը պետք է շատ հստակ եւ վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով, կարծում եմ՝ բոլորիս էլ ակնհայտ է։
Ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ երրորդ հանրապետության պատմության մեջ մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան է այսօր։ Եվ ուզում եմ մեկնաբանել, թե սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ կառավարությունը չի միջամտում եւ չի ձգտում միջամտել լրատվամիջոցների աշխատանքին, ինչը, իհարկե, չի կարող նշանակել, թե ամեն լրատվամիջոցի ներսում չկան ինչ—որ կանոններ եւ այլն, որոնք արդեն, ըստ էության, լրագրողի եւ լրատվամիջոցի հարաբերությունների խնդիրն են։
Բայց, ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել նաեւ հետեւյալը. շատ դեպքերում այսօրվա մամուլում, մեր լրատվամիջոցներում զգացվում են իներցիոն ընկալումները, եւ դա ինչ—որ տեղ նաեւ հասկանալի է, որովհետեւ անկախությունից ի վեր մեր ընկալումները եղել են մի կաղապարի կամ ձեւի մեջ, եւ հիմա դա շատ արագ չի կարող փոխվել։ Այդպիսի, իմ ընկալմամբ եւ պատկերացմամբ, կանխավարկած կամ գուցե իներցիա կա, որ իշխանությունն այնպիսին է, ինչպիսին եղել է եւ այդպիսին շարունակելու է մնալ։ Ոմանք փորձում են դա ապացուցել, ոմանք, իմ կարծիքով, ուղղակի իներցիայով ընկալում են այդպես, ինչը, համոզված եմ, ժամանակի ընթացքում կշտկվի։
Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում, որոշակի շոկ է նաեւ մամուլի համար, որովհետեւ լրատվամիջոցները, մենք բոլորս սովորել էինք աշխատել մի պայմաններում, մի տրամաբանության մեջ, եւ ըստ էության, շատերն էին տրամադրվել, որ դեռ շատ երկար ու երկար տարիներ այդ տրամաբանության մեջ են աշխատելու եւ այդ պայմաններում։ Անսպասելի փոփոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, նկատի ունեմ դա նաեւ լրատվամիջոցներից շատերի համար անսպասելի փոփոխությունը, չնայած այստեղ կան մարդիկ, որ դեռ մարտին եւ գուցե դրանից առաջ իրենց հարցազրույցներում ասում էին, որ փոփոխություններ, իհարկե, հնարավոր են եւ հավանական են, բայց, այնուամենայնիվ, այդ փոփոխությունները շատ լրատվամիջոցների՝ իրենց սովորական աշխատանքի տրամաբանությունից դուրս են դրել, եւ որոշակի ժամանակ է հարկավոր, որ մենք բոլորս այդ իրավիճակին ադապտացվենք։
Մի բանում կարող եք համոզված լինել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է՝ խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը պաշտպանելու եւ զարգացնելու համար, եւ, իհարկե, մենք ակնկալում ենք, որ այս հարցում կկարողանանք իսկապես արդյունավետ համագործակցություն ունենալ լրատվամիջոցների հետ։
Թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել, շնորհակալություն հայտնել ձեզ 2018 թվականին կատարած աշխատանքի համար եւ հույս ունենալ, որ 2019 թվականին այդ աշխատանքը կլինի առավել արդյունավետ, եւ մամուլը կդառնա առավել արդյունավետ միջոց հանրության համար՝ իշխանությանը, կառավարությանը վերահսկելու, վերահսկելու այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում եւ ստանալ օբյեկտիվ եւ իրական տեղեկատվություն։
Իհարկե, մեր ամենամեծ մարտահրավերը, որը ոչ միայն Հայաստանում է մարտահրավեր, այլեւ ամբողջ աշխարհում, այսպես ասած, «ֆեյքնյուզ» ինստիտուտի գոյացման պայմաններում ճշմարտությունը ոչ ճշմարտությունից տարբերելն է, եւ ես համոզված եմ, որ դուք բոլորդ, մենք բոլորս նվիրված ենք այս աշխատանքին եւ տրամադրված ենք համատեղ աշխատելու այդ նպատակին հասնելու համար։
Շնորհավորում եմ ձեր Նոր տարին, Ամանորը, Սուրբ Ծնունդը, շնորհավորում եմ ձեր ընտանիքների անդամների, բոլոր լրատվամիջոցների եւ բոլոր լրագրողների, խմբագիրների եւ լրատվամիջոցներում աշխատող մեր բոլոր գործընկերների Նոր տարին։ Հաջողակ, երջանիկ եւ մամուլի համար ազատ եւ անվտանգ տարի լինի, որովհետեւ միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունում լրագրողի գործունեության նկատմամբ եւ լրագրողի գործունեության համար որեւէ սպառնալիք չպետք է գոյություն ունենա, եւ, իհարկե, կառավարությունն ամեն ինչ կանի այս պայմաններն ապահովելու համար։ Այս պայմաններն արդեն ապահովված են, եւ որեւէ մեկը չի կարող այդ պայմանների համար ստեղծել սպառնալիք։ Շնորհավորում եմ եւ մաղթում ամենայն հաջողություն»։

27-12-2018





24-04-2019
Երկաթե «մետաքսի ճանապարհ»
Տնտեսակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական ուղի

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը ...


24-04-2019
Քարանձավի բնակիչները
Խնձորեսկում պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին

«Քարանձավային մարդ» արտահայտությունը, ...


24-04-2019
Դեղ գնել դեղատոմսո՞վ, թե՞ առանց դրա
Որն է սպառողի համար շահավետն ու նախընտրելին

Շուրջ ...


 
24-04-2019
Սարգսյանի երկրորդ մեդալը
Ջրացատկորդ Լեւ Սարգսյանը եւս մեկ մեդալ է նվաճել Կիեւում ...


 
24-04-2019
Մխիթարյանը հնարավոր է՝ հեռանա
Բրիտանական մամուլի հաղորդմամբ, Լոնդոնի «Արսենալն» այս ամառ կփորձի բաժանվել ...


24-04-2019
Ցեղասպանության անժամկետ խարանը
Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը




24-04-2019
Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ...

24-04-2019
Միջազգային ճնշումը մեծացնելու պատեհ պահն է
Թուրքիայի մերժողական վերաբերմունքի մեջ ...

 
24-04-2019
Միայն պարտություններ
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը միայն ...

24-04-2019
Կրքեր սեւ-սպիտակ խաղատախտակին
Ապրիլյան այս օրերը հագեցած են մեր շախմատիստների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO