Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Գարեգին Բ կաթողիկոսը հյուրընկալել է «Արմենպրեսի» տնօրենին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը «Արմենպրես» լրատվական գործակալության 100—ամյակի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց գործակալության տնօրեն Արամ Անանյանին։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Վեհափառ հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց «Արմենպրեսի» տնօրենին ու աշխատակիցներին՝ գործակալության կարեւոր առաքելության համար։ Ամենայն հայոց կաթողիկոսը կարեւորեց լրատվամիջոցների դերակատարությունը հասարակության կյանքում արժեքների պահպանության եւ փոխանցման գործում՝ մասնավորապես ընդգծելով ԶԼՄ—ների կրթադաստիարակչական առաքելության անհրաժեշտությունը։ Գարեգին Բ կաթողիկոսը նաեւ անդրադարձավ «Արմենպրեսի» եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեւ գործակցությանը։
«Տեղյակ եմ, որ նախանձախնդիր եք Սուրբ Էջմիածնի գործունեության լուսաբանման նկատմամբ՝ դրանով ձեր նպաստը բերելով Հայոց եկեղեցու գործունեության հանրայնացմանը։ Մեծապես գնահատում ենք «Արմենպրեսի» աշխատանքը։ Ուրախ եմ նաեւ, որ լավ գործակցություն է առկա Մայր Աթոռի եւ ձեր միջեւ։ Այս առիթով ցանկանում ենք շնորհավորել Ձեզ գործակալության հիմնադրման 100—ամյակի կապակցությամբ, որը պատվաբեր եւ պատասխանատու հանգրվան է։ Բարձրորեն գնահատելի է գործակալության անցած պատմական այս ուղին եւ նրա ծանրակշիռ վաստակը հայ լրագրության մեջ»,–ասաց Վեհափառ հայրապետը։
Արամ Անանյանը նշեց, որ գործակալությունն ավանդաբար մայր եկեղեցու կողքին է։
«Արմենպրեսը» այսօր արդեն լրահոսը թողարկում է 5 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանից նաեւ՝ արդեն ֆրանսերեն։ «Արմենպրեսը» արդեն թողարկում է օրական 300 լուր։ Տարվա ընթացքում պետք է որակապես բարելավենք ֆոտոծառայությունների եւ տեսածառայությունների աշխատանքը եւ 100—ամյակը դարձնենք դեպի առաջ նայելու հնարավորություն»,–ասաց Անանյանը։
«Արմենպրեսը» այսօր ունի 25 գործընկեր, 4 միջազգային լրատվական կառույցի անդամ է, եւ այդ թիվն առաջիկայում ավելացնելու է։

28-12-2018





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO