Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.04.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ստամբուլում ցուցադրվում են Փարաջանովի ֆիլմերը

Դրանք «Փարաջանով. Սարգիսի հետ» խորագրով ներկայացվել են ցուցահանդեսի շրջանակում

Ստամբուլի «Պերա» գեղարվեստական թանգարանում հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 95—ամյակին նվիրված մեծ ցուցահանդես է գործում, որը բացվել էր դեկտեմբերի 12—ին։
Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է, որ վերջին մոտ 30 տարվա ընթացքում այդ ցուցահանդեսն ամենամեծն ու նշանավորն է։
«Մեզ համար այս ցուցահանդեսը շատ կարեւոր է, քանի որ Ստամբուլում առաջին անգամ է Հայաստանի պետական թանգարանի ցուցանմուշներով ցուցահանդես բացվում»,–ասել է Սարգսյանը եւ հավելել, որ այն տեւելու է մինչեւ 2019 թվականի մարտի 17—ը։
Տնօրենի խոսքով՝ միջոցառումը նախաձեռնել են թանգարանի սեփականատերերը։
«Ստամբուլի այդ թանգարանը մասնավոր է եւ պատկանում է մի մեծահարուստ ընտանիքի, եւ հենց իրենք էլ առաջարկել էին նմանատիպ ցուցահանդես կազմակերպել։ Այն կոչվում է «Փարաջանովն ու Սարգիսը»։ Սարգիսը արվեստագետ է, կոնցեպտուալիստ—նկարիչ, արմատներով Պոլսից է, սակայն այժմ ապրում է Ֆրանսիայում։ Նա շատ է սիրում Փարաջանովին»,–նշել է թանգարանի տնօրենը։
Թողարկվել է նաեւ մեծ կատալոգ՝ անգլերեն եւ թուրքերեն լեզուներով։
«Ցուցադրույթը շատ գեղեցիկ է ստացվել, այն իրականացրել է Թուրքիայի ամենանշանավոր ձեւավորող—նկարիչներից մեկը։ Երեւանից 75 նմուշ ենք տարել Ստամբուլ, ինչն էլ վկայում է այն մասին, որ սա Փարաջանովին նվիրված ամենամեծ ցուցահանդեսն է, որ երբեւէ արվել է։ Բացի ցուցանմուշներից, թանգարանում տեղադրված է 40 էկրան, որոնց վրա ցուցադրվում են կինոռեժիսորի ֆիլմերը»,–պատմել է Զավեն Սարգսյանը եւ հավելել, որ ցուցահանդեսն օրական 400 այցելու է ունենում։
«Փարաջանով. Սարգիսի հետ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում երեկ մեկնարկել է մեծանուն հայ կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը։
Թանգարանի կայքում հրապարակված ծանոթագրության համաձայն՝ «Ապստամբ պատկերներ. Սերգեյ Փարաջանով» ծրագրի ընթացքում Փարաջանովի կինոարվեստի երկրպագուները առաջիկա երեք ամսում հնարավորություն կունենան դիտելու ռեժիսորի հեղինակած ֆիլմերը։
Կինոաշխարհի մի շարք հռչակավոր դեմքերի՝ Տարկովսկու, Գոդարի, Ֆելինիի, Անտոնիոնիի կողմից ամենաբարձր գնահատականին արժանացած Փարաջանովի հանճարեղ ֆիլմերից ցուցադրության ծրագրում ընդգրկվել են «Անդրիեշ», «Առաջին տղա», «Ուկրաինական ռապսոդիա», «Ծաղիկ քարի վրա», «Մոռացված նախնիների ստվերները», «Հակոբ Հովնաթանյան», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով», «Աշուղ Ղարիբ», «Նռան գույնը» կինոնկարները։
Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսն ու ֆիլմերի ցուցադրությունը այցելուների համար բաց կլինեն մինչեւ մարտի 17—ը։

10-01-2019





24-04-2019
Երկաթե «մետաքսի ճանապարհ»
Տնտեսակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական ուղի

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը ...


24-04-2019
Քարանձավի բնակիչները
Խնձորեսկում պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին

«Քարանձավային մարդ» արտահայտությունը, ...


24-04-2019
Դեղ գնել դեղատոմսո՞վ, թե՞ առանց դրա
Որն է սպառողի համար շահավետն ու նախընտրելին

Շուրջ ...


 
24-04-2019
Սարգսյանի երկրորդ մեդալը
Ջրացատկորդ Լեւ Սարգսյանը եւս մեկ մեդալ է նվաճել Կիեւում ...


 
24-04-2019
Մխիթարյանը հնարավոր է՝ հեռանա
Բրիտանական մամուլի հաղորդմամբ, Լոնդոնի «Արսենալն» այս ամառ կփորձի բաժանվել ...


24-04-2019
Ցեղասպանության անժամկետ խարանը
Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը




24-04-2019
Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ...

24-04-2019
Միջազգային ճնշումը մեծացնելու պատեհ պահն է
Թուրքիայի մերժողական վերաբերմունքի մեջ ...

 
24-04-2019
Միայն պարտություններ
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը միայն ...

24-04-2019
Կրքեր սեւ-սպիտակ խաղատախտակին
Ապրիլյան այս օրերը հագեցած են մեր շախմատիստների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO