Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.02.2019
ՊՆ


Ուշադրություն՝ անվտանգության կանոններին

Այս զորակոչում էական փոփոխություններ չեն եղել

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայանում հունվարի 8—ին մեկնարկեց ձմեռային զորակոչը։
Լրագրողների հետ զրույցում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ասաց, որ այս զորակոչում էական փոփոխություններ չեն եղել։ Նրա խոսքով, ինչպես միշտ, հատուկ ուշադրություն է դարձվել զորակոչիկների առողջությանը։
«Քանի որ ձմեռ է, զորակոչի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի նաեւ անվտանգության կանոնների պահպանմանը, որպեսզի առանց որեւէ խնդրի մեքենաները զորակոչիկներին հասցնեն զորամասեր»,– ասաց Դավթյանը։
Անդրադառնալով զինվորական համազգեստի որակական փոփոխություններին՝ Դավթյանը նշեց, որ նոր ճտքավոր կոշիկների պատրաստման աշխատանքները ավարտական փուլում են։
«Ներքնաշորերը փոխվել են, եւ մենք հրաժարվել ենք մեկանգամյա ներքնաշորերից՝ դրանք այլեւս չկան։ Նաեւ համազգեստի կտորի որակի փոփոխություն է կատարվել»,–նշեց Դավթյանը։
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը տեղեկացրեց, որ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության անցնելու համար պաշտպանության նախարարություն է դիմել 70 մարդ, իսկ «Պատիվ ունեմ» ծրագրով՝ ավելի քան 90 մարդ։
«Պատիվ ունեմ» եւ «Ես» ծրագրերը շարունակվելու են։ Քանակային առումով դեռեւս վաղ է վերջնական եզրահանգումներ անելը, բայց այս պահի դիմելիության քանակի միտումները ցույց են տալիս, որ լինելու է նույն քանակը, ինչ նախորդ զորակոչին»,–ասաց Դավթյանը։
Նրա խոսքով՝ կան դիմումներ, որոնք հանձնաժողովներում քննարկման փուլում են, եւ վերջնական թվերը կներկայացվեն զորակոչի ավարտին։
Արտակ Դավթյանը անդրադառնալով ՊՆ վարորդների մասնակցությամբ ավտովթարների հաճախակի լինելու հարցին, ասաց, որ զինված ուժերում խստացվել է վարորդների քննությունների վերահսկումը եւ ավելի կոշտ պահանջներ են ներկայացվել զորամասերին այդ հարցում։
ԶՈՒ ԳՇ պետը չի կարծում, որ ՊՆ մեքենաների մասնակցությամբ ավտովթարները շատ են, եւ խորհուրդ է տվել դրանք համեմատել քաղաքացիական մեքենաների մասնակցությամբ պատահարների հետ։
«Իհարկե, մենք հետեւություններ անում ենք յուրաքանչյուր ցավալի դեպքից։ Ավելի են խստացվել վարորդների քննությունները եւ ստուգման որակը։ Բացի դրանից, վերապատրաստում ենք անցկացնում, ավելի կոշտ պահանջներ են ներկայացվել զորամասերին, որպեսզի հատուկ ուշադրություն դարձվի նման խնդիրներին»,–ընդգծեց Դավթյանը։
Անդրադառնալով զինված ուժերը նոր մեքենաներով համալրելու վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ վերջին 4 տարվա ընթացքում զինված ուժերը համալրվել են 2000—ից ավելի մեքենաներով, իսկ դրան զուգընթաց հանվում են բոլոր այն մեքենաները, որոնք շահագործման ենթակա չեն անսարք լինելու պատճառով։
«Մոտ ժամանակներս նույնպես նախատեսվում է տվյալ գործընթացը շարունակել»,–ասաց Դավթյանը։
ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը, անդրադառնալով ձմեռային զորակոչի նորամուծություններին, ասաց, որ պաշտպանության նախարարի հրամանով այս տարվա ձմեռային զորակոչի ընթացքում կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ։
Նա նշեց, որ այդ բջջային հեռախոսները պետք է չունենան տեսա եւ լուսանկարահանման ու համացանց մուտք գործելու հնարավորություն։
«Մեծամասնությունն արդեն ունի նման բջջային հեռախոսներ»,–ասաց Մուրադյանը։
Հարցին, թե ինչպիսի վերահսկողական մեխանիզմներ են գործելու, որպեսզի բջջային հեռախոսն իսկապես համապատասխանի օրենքի պահանջներին, նա պատասխանեց. «Այս հարցում վերահսկողությունն իրականացնելու է զորամասերի հրամանատարական կազմը»։
Նշենք, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, ձմեռային զորակոչի շրջանակներում, մինչեւ զորակոչի ավարտը, «Զվարթնոց» եւ «Գյումրի» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն՝ արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար։
Ռազմական ոստիկանները հետեւելու են նաեւ օդանավակայանների տարածքում զինծառայողների կողմից զինվորական համազգեստի կրման կանոնների պահպանմանը։

10-01-2019





19-02-2019
Հայաստանը՝ գիտական կենտրոն
ՀՀ նախագահի հանդիպումները Մյունխենում

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային ...


19-02-2019
Ես եղել եմ, կա՛մ, կլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ
Թումանյանը շարունակելու է ապրել ամբողջ հայության համար

Այսօր ...


19-02-2019
Թումանյանը եւ մանուկների աշխարհը
Հովհաննես Թումանյանը հայ դասական մանկագրության անսպառ լուսատուն է, որ ...


19-02-2019
Տիեզերքի Ճամփորդը
Համազգային տոն է այսօր։ Ազգովի հոբելյան ամենամեծի, ամենից ազգայինի, ...


19-02-2019
Ամենահզոր զենքը բանաստեղծական տաղանդն ու գրիչն են
Թումանյանի հասարակական գործունեությունը եւ նրա նկատմամբ քաղաքական հետապնդումները



19-02-2019
Շռայլ նվերի դիմաց՝ էժան փոխհատուցում
Ինչպես ենք մոտակա 2 տարում մեր երկրում պայքարելու ...


19-02-2019
Ծաղկեպսակ՝ բանաստեղծի արձանին
Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ գրողի՝ Ազատության հրապարակում գտնվող ...



19-02-2019
Հայաստանը կարող է դառնալ ժողովրդավարության կղզյակ
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ...

19-02-2019
Բնավորության հիմնարար գիծը ճշմարտասիրությունն էր
Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 ...

19-02-2019
Սիրիայում քրդերը հայտնվել են երկընտրանքի առջեւ
Օրերս Սոչիում Սիրիայի հիմնահարցին նվիրված եռակողմ՝ ...

19-02-2019
Երկու ամիս անց այս ցուցանիշները չեն բավարարի
Հայաստանի ծանրամարտի առաջնության արդյունքները ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO