Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.04.2019
ԱՅԼՔ...


Lարսի այլընտրանքի քննարկումները շարունակվում են

Բայց բանակցային գործընթացը չմանրամասնվեց

Մեր երկրի օրախնդիրների շարքում Վերլին Լարսի հարցը միշտ կա։ Այն հաճախ է փակվում։ Եվ ոչ միայն ձմռանը։ Հիշում ենք, երբ վարարումների հետեւանքով սողանք էր եղել, ու կրկին փակվել էր։ Մի խոսքով, օրակարգում մշտապես կա ԵԱՏՄ երկրների հետ կապող միակ ճանապարհին այլընտրանք գտնելու կամ ճանապարհի տեխնիկական թողունակությունը զարգացնելու, սահմանային կետերի հերթերի կուտակման խնդիրները լուծելու հարցը։ Նախորդ կառավարությունը Վերին Լարսի այլընտրանքային տարբերակ էր քննարկում՝ Հարավային Օսիան։ Ռուսաստանը, Վրաստանն ու Հայաստանը սկսեցին քննարկել հարցը։ Վրաստանի կառավարությունն էր ծրագիր հաստատել՝ նոր թունելների ու նոր կամուրջների կառուցման վերաբերյալ։ Ներկայիս կառավարությունը քննարկո՞ւմ է Վերին Լարսի այլընտրանքի հարցը։
Երեկ կառավարության այս տարվա առաջին նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանին։ «Քննարկումներ տարվում են,–ասաց նա,–բայց հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնք ունենք եւ եղանակային սահմանափակումները, այս պահին չեմ ուզում մեկնաբանություն անել։ Չեմ ուզում, որպեսզի բանակցային գործընթացին վնաս չհասցնեմ, քանի որ դրանք եռակողմ բանակցություններ են, որպես երրորդ կողմ չեմ կարող այս պահին մեկնաբանություն անել»։
Նախարարությունների օպտիմալացումն ինչպե՞ս կանդրադառնա Հակոբ Արշակյանի ղեկավարած կառույցի վրա։ Նա նախ ասաց, որ շարունակելու է պաշտոնավարել, ապա թե նախարարությունը միտված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը զարգացնելուն։ «Մենք կունենանք բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարություն, որը զբաղվելու է ՀՀ—ում մտքի արտադրանքը առեւտրայնացնելով»,–ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ աշխատում են նախարարության անվանումում չներառել ռազմարդյունաբերություն բառը, որպեսզի խոչընդոտներ չլինեն միջազգային գործընկերների հետ աշխատելիս։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

11-01-2019





24-04-2019
Երկաթե «մետաքսի ճանապարհ»
Տնտեսակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական ուղի

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը ...


24-04-2019
Քարանձավի բնակիչները
Խնձորեսկում պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին

«Քարանձավային մարդ» արտահայտությունը, ...


24-04-2019
Դեղ գնել դեղատոմսո՞վ, թե՞ առանց դրա
Որն է սպառողի համար շահավետն ու նախընտրելին

Շուրջ ...


 
24-04-2019
Սարգսյանի երկրորդ մեդալը
Ջրացատկորդ Լեւ Սարգսյանը եւս մեկ մեդալ է նվաճել Կիեւում ...


 
24-04-2019
Մխիթարյանը հնարավոր է՝ հեռանա
Բրիտանական մամուլի հաղորդմամբ, Լոնդոնի «Արսենալն» այս ամառ կփորձի բաժանվել ...


24-04-2019
Ցեղասպանության անժամկետ խարանը
Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը




24-04-2019
Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ...

24-04-2019
Միջազգային ճնշումը մեծացնելու պատեհ պահն է
Թուրքիայի մերժողական վերաբերմունքի մեջ ...

 
24-04-2019
Միայն պարտություններ
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը միայն ...

24-04-2019
Կրքեր սեւ-սպիտակ խաղատախտակին
Ապրիլյան այս օրերը հագեցած են մեր շախմատիստների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO