Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԱՅԼՔ...


Մեքենա ներկրողները կարող են չկեղծել «ինվոյսները»

2020 թվականից նախկինում արվող բացառությունները այլեւս չեն գործելու

Պետական եկամուտների կոմիտեն նոր գործիք է ներմուծել։ Այն ավտոմեքենա ներկրողներին թույլ կտա առցանց համակարգով պարզել մաքսազերծման կողմնորոշիչ գինը։ ՊԵԿ—ի կայքէջում այն կա եւ հաշվիչ է կոչվում։ Դրա միջոցով ցանկացած անձ կարող է իր ներմուծվելիք մեքենայի տեղեկատվությունը մուտքագրելով ստանալ կողմնորոշիչ գին։ Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողները ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից որոշ մանրամասներ խնդրեցին՝ ինչ է ակնկալում ՊԵԿ—ը, ինչ է տալու դա ներկրողներին եւն։
«Մենք ակնկալում ենք, որ այն ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին հավասար լինեն։ Կամ համահունչ։ Եթե բերելու են կասկածելի ինվոյսներով մեքենաներ, պետք է հաշվիչով գան ու մաքսազերծումն իրականացնեն։ Եթե կողմնորոշիչ գնից շեղում է լինում, ապա մենք ինվոյսը վերցնում ենք եւ ուսումնասիրում»,– նշեց ՊԵԿ նախագահը։
Ի դեպ, ըստ ՊԵԿ նախագահի, շեղումներ ցայժմ չեն եղել։ Բանն այն է, որ կողմնորոշիչ գները շուկայականից ցածր են մուտքագրված, բայց դրանք մի քանի ամիսը մեկ փոփոխվելու են, որպեսզի ապահովվի տեղեկատվության համադրումը։ Եվ այս ամենն արվել է, որպեսզի «ինվոյսները» չկեղծվեն։ Բանախոսը չթաքցրեց, որ, ցավոք, դեռ այսօր էլ կազմակերպություններ կան, որոնք օգնում են քաղաքացիներին կեղծելու այդ ինվոյսները։
Այնուամենայնիվ, գործիքներ կա՞ն այդ կեղծիքները պարզելու, այլապես նորամուծությունն արդյունավետ չի լինի։
Այդ գործիքներից Դավիթ Անանյանը նշեց տեղեկատվության փոխանակման համաձայնություն ունեցող պետություններ հարցումներ կատարելը։
Վթարված մեքենաների խնդիրն ինչպե՞ս է լուծվելու՝ հաշվի առնելով, որ վթարվածի գինը մինչեւ 30 տոկոսով նվազում էր։ Անանյանի պարզաբանման համաձայն՝ վթարված մեքենայի արժեքն այսուհետեւ որոշելու է փորձագետը, որի եզրակացության հիման վրա միայն կորոշվի գինը։ ՊԵԿ նախագահը կարծում է, որ փորձագետի ներգրավումը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։ Ըստ նրա՝ մինչեւ 2020թ. հունվարի 1—ը հնամաշ մեքենաների ներմուծման մեծ ծավալները կպահպանվեն, իսկ դրանից հետո կնկատվի շեշտակի նվազում։ Որովհետեւ վերանալու են այն բացառությունները, որոնք սահմանվել էին ԵԱՏՄ մտնելիս։ Այդ ժամանակահատվածից հետո գործելու են ԵԱՏՄ, ոչ թե ներպետական օրենդրությամբ սահմանված կանոնները։

Նոր սերնդի ՀԴՄ-ի գինն էլ է նոր

Գանք ՀԴՄ նոր սերնդի սարքերին։ Դրանք վաճառվում են ինքնարժեքից 2 հազար դրամով թանկ՝ 158 հազարը 160 հազարով։ Համենայնդեպս, այսպես է հավաստիացնում Դավիթ Անանյանը։
Տեղեկացնենք, որ գնի մասով էլ բողոքներ կան։ Քանզի սոցկայքերում հրապարակումներ եղան 50—60 դոլարանոց ՀԴՄ—ների մասին, որոնք, օրինակ, կան ԱՄԷ—ում։ «Ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք եւ համադրությունն անենք համադրելի երեւույթների միջեւ։ Նոր սերնդի ՀԴՄ—ն սա է՝ մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ տեխնիկական պահանջներ են սահմանվել։ Ցանկացած մեքենա, որը տեխնիկական պահանջներին բավարարում է, կարող է բերվել, միանալ համակարգին ու գործարկվել»,–ասաց բանախոսը՝ հավելելով, որ հնարավորություն է տրված մինչեւ 2 տարի տարաժամկետ վճարման գրաֆիկով վճարել սարքի դիմաց։
Բացի այդ՝ չկա սահմանափակում։ Այլ ՀԴՄ—ներ էլ կարող են լինել։ Ցանկացածը, բայց որը կունենա օրենքով սահմանված տեղեկատվությունը պարունակող կտրոնների տրամադրման ֆունկցիա, էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն, նույնականացման քարտերը կարդալու հնարավորություն։
Ինչ վերաբերում է հարկային մուտքերի պատկերին, դրանից ՊԵԿ նախագահը գոհ է. 2017թ. համեմատ 2018թ. 15 տոկոսով գերակատարվել է հոսքային պլանը «մուտքերի հաշվին»։

Ռեստորանատերերն էլ բողոք ունեն

Հանրությանը սովորաբար թվում է, թե կան որոշ խավեր, օրինակ՝ ռեստորանատերերը, որոնք բողոքելու առիթներ չեն ունենա։ Հասկանալի է, որ այդպես չէ, քանզի հարկային ոչ ձեռնտու քաղաքականությունը կհանգեցնի անցանկալի հանգրվանի։
Մեր ռեստորանատերերը հիմա բողոք ունեն։ ՊԵԿ նախագահը երեկ լրագրողներին ասաց, որ կոմիտեն հանդիպել է ռեստորանային բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ եւ լսել նրանց մտահոգությունները։ Դրանք ներկայացվել են վարչապետին։ Նա էլ կարգադրել է, որ իր հետ էլ հանդիպում լինի։ «Այդ քննարկման ժամանակ, կարծում եմ, որ մենք որեւէ համաձայնության կգանք»,–ասաց Անանյանը՝ բերելով ոլորտում բարեխիղճ եւ ոչ այնքան բարեխիղճ հարկ վճարողների առկայության փաստը։ Այնուհետեւ շարունակեց, թե բարեխիղճ հարկ վճարողների մոտ ստվեր չկա կամ կառավարելի է։ Այն ժամանակ հարկային պարտավորությունը զրոյից մի փոքր տարբերվող էր, հիմա գործում է 6.3 տոկոս, բեռի տոկոսադրույքը 4.5 տոկոս էր։ Ռեստորանատերերը ՊԵԿ—ին ժամանակին վստահեցրել են, որ 4.5 տոկոս հարկ վճարելու պարագայում գները նույնը կթողնեն։ Մի խոսքով, գալիք քննարկման ժամանակ կառավարությունն ու բիզնեսը կորոշեն, թե հարկային «այն ո՞ր բեռն է, որ ռիսկեր չի պարունակի»։

ՊԵԿ-ը կոշտ պայքար կտանի

Ռեստորանատերերի թեմայից սահուն անցում եղավ ներկրվող թուրքական լոլիկի թեմային։ Թե ինչ ծավալի ներկրման մասին է խոսքը, ՊԵԿ նախագահը չասաց։ Պատճառն այն է, որ շատ դեպքերում 10—20 տոննա տարողությամբ բեռնատարները եկել են ու հայ—վրացական սահմանի չեզոք գոտում դատարկել են բեռը, մարդիկ էլ 50—ական կգ—ներով բերել են Հայաստան։ Քանզի ֆիզիկական անձինք կարող են ներկրել մինչեւ 50 կգ ապրանք՝ առանց մաքսային ձեւակերպման։ «Մենք չենք կարողացել հսկողական գործառույթ սահմանել, որովհետեւ նույնիսկ մեր ծառայություն կատարողների առօրյա աշխատանքային գործունեությունը վտանգի տակ է դրվել»,–նկատեց ՊԵԿ նախագահը։
Հունվարի 1—ից իրավիճակը փոխված է։ Ելնելով ԵԱՏՄ փոփոխություններից, առավել չափ է սահմանվել 25 կգ—ն կամ 500 եվրոյին համարժեք ապրանքը։ Դրանից զատ, ՊԵԿ—ը խոստանում է մի քանի նոր որոշումներ կայացնել, կոշտ պայքար մղել։ Որովհետեւ, այո, լոլիկի մուտքը Հայաստան խանգարում է մեր տեղական արտադրողին։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

11-01-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO