Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.04.2019
ԱՅԼՔ...


Սթրես-թեստերից հայկական կողմը չի խուսափում

Անվտանգության աստիճանին էլի աստիճաններ կավելանան

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված «Հայաստանում միջուկային անվտանգության խթանման եւ սթրես—թեստերի իրականացման առաջարկությունների մասին» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին գործադիրը հավանություն տվել է արդեն։
Գործողության նախապես գնահատված ընդհանուր արժեքը կազմում է 6,5 մլն եվրո։ Ժամկետը 96 ամիս է։
Ընթեցողին այս սթրես—թեստ կոչվածը գուցե ոչինչ չասի։ Մենք մի փոքր կբացենք փակագծերը։
Հայկական ԱԷԿ—ը նոր չէ, որ պետք է սթրես—թեստ անցնի։ Այլապես չէր շահագործվի։ Աթրես—թեստը անվտանգության ստուգումն է, վերագնահատումն է, պարզապես այդ վերագնահատման չափանիշները կարող են փոխվել։ Ասենք, ճապոնական «Ֆուկուսիմա—1» ԱԷԿ—ի վթարից հետո ԵՄ—ն մշակեց գործող ԱԷԿ—ների անվտանգության վերագնահատման չափանիշ։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրած երկրները համաձայնեցին երկրաշարժի եւ տարածաշրջանում տեղի ունեցող այլ բնական աղետների նկատմամբ դիմացկունությունը պարզելու համար թեստ անցկացնել։
Այս չափանիշն էլ, իհարկե, չէր կարող բոլորի համար նույնը լինել, քանզի բոլոր երկրներում չէ, որ ցունամիներ են լինում։ Դրա համար ԵՄ—ն թեստերով տարբեր պայմաններ առաջադրեց։
Հայաստանն, օրինակ, համաձայնեց թեստ անցնել անտրոպոգեն աղետների հանդեպ. այն է՝ արդի աշխարհում ահաբեկչական գործողությունները հաշվի առնելով ստուգել ինքնաթիռի անկման հետեւանքները։ Այլ կերպ՝ Հայաստանի ԱԷԿ—ն ունի անվտանգության X չափանիշ, ԵՄ—ն դիմացկունության թեստով X+Y էր առաջադրում։
Հայաստանը դեմ չէր, քանզի ԱԷԿ—ի անվտանգությունը առաջինը նախ իրեն էր պետք։ Տարիներ առաջ մենք անդրադարձել ենք այս թեմային։ Միջազգային մասնագետներ ժամանեցին, փորձարկեցին։ Հայկական ԱԷԿ—ն ընդհանրապես ճիշտ ժամանակին անում է բոլոր ստուգումները։
Մի խոսքով, արդյունքը կա. հայկական ԱԷԿ—ի շահագործման ժամկետը երկարացվում է։ Իսկ սա չէր արվի, եթե անվտանգության մակարդակը պատշաճ մակարդակի վրա չլիներ։
Ես մեկ անգամ չէ, որ խոսել եմ ԱԷՄԳ—ի (անգլերեն հապավմամբ՝ ՄԱԳԱՏԵ) ներկայացուցիչների հետ։ Սա այն ոլորտն է, որտեղ մասնագետները չափազանց զգույշ են արտահայտություններում, ավելի ոչինչ չեն ասի՝ լավ կամ վատ։ Նրանք միշտ ասում են այն, ինչ կա։ Եվ մեր ԱԷԿ—ի անվտանգության մակարդակը գնահատվել է իբրեւ սահմանված պահանջներին ու չափանիշներին համապատասխանող։ Ու մեր մասնագետներն էլ միշտ ասում են, թե ոչ մի սթրես—թեստից չեն խուսափի։ Եվ, ի դեպ, անվտանգության հերթական փորձարկումից հետո առժամանակ լռում են քաղաքական հայտարարությունները, որ արվում են միջազգային տարբեր ատյաններում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։
Գանք սպասվելիք սթրես—թեստին։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը խոսում է հիշյալ համաձայնագրի հաստատման նպատակահարմարության մասին։
Ըստ այդմ՝ 2018թ. սեպտեմբերի 10—ին եւ դեկտեմբերի 14—ին ՀՀ—ի եւ ԵՄ—ի միջեւ ստորագրվել է «Հայաստանում միջուկային անվտանգության խթանման եւ սթրես—թեստերի իրականացման առաջարկությունների մասին» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագիրը (այսուհետ՝ համաձայնագիր), որի նպատակն է միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի խթանումն ու միջուկային անվտանգության եւ ճառագայթային պաշտպանության ամենաբարձր չափանիշների իրականացումը, ինչպես նաեւ միջուկային անվտանգության շարունակական բարելավումը։ Համաձայնագրով նախատեսված է բարելավել Հայաստանում միջուկային կայանքների (հետագայի համար էլ,—Ա.Մ.) անվտանգությունը, ինչպես նաեւ փոխանցել ԵՄ—ի աշխատանքային նոու—հաուն եւ փորձը վերջնական օգտագործողին (նոու—հաուն անգլերենից թարգմանաբար նշանակում է՝ գիտեմ ինչպես, իսկ միջազգային հարաբերություններում գործածվում է որպես տեխնիկական գիտելիքները, փորձը, նորույթները փոխանցելու պարտավորություն,—Ա. Մ.)։ Համաձայնագրով նախատեսված է աջակցություն տրամադրել Հայաստանի միջուկային ոլորտը կարգավորող մարմնին եւ միջուկային օպերատորին՝ միջուկային անվտանգությունը խթանելու եւ, մասնավորապես, սթրես—թեստերի ավարտից հետո սահմանված անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքում օգնություն ցուցաբերելու համար։
Ծրագիրը կֆինանսավորվի ԵՄ բյուջեից։ Հայկական կողմից համաֆինանսավորում չի լինի։ Ծրագրի իրագործումը միջուկային անվտանգությունն էլի մեկ աստիճանով ամրապնդելու քայլ է։ Ծրագրերի հաջող իրականացումը կնպաստի միջուկային անվտանգության ընդհանուր բարելավմանը, հետեւաբար կնվազեցվեն հնարավոր միջուկային վթարների հետեւանքով առողջությանն ու շրջակա միջավայրին ուղղված ռիսկերը։ Հետեւաբար, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը hամաձայնագրի հաստատումը համարում է նպատակահարմար։
Համաձայնագրում նշվում է, որ ՀԱԷԿ—ի 2—րդ էներգաբլոկի սթրես—թեստերն իրականացվել են ՄԱԿԵԽ/ԱԵՄԿԱ տեխնիկական մասնագրերին համապատասխան։ Սթրես—թեստերի վերաբերյալ Հայաստանի ազգային զեկույցը կազմվել է ՄԿՀՄ—ի կողմից 2015թ.։ 2016թ. այս զեկույցը նույնպես ենթարկվել է փորձագիտական գնահատման ՄԱԿԵԽ—ի կողմից նշանակված ԵՄ փորձագետների կողմից։
Ազգային զեկույցում ամփոփվում են սթրես—թեստի ընթացքում հայտնաբերված՝ անվտանգության բարելավմանն ուղղված հնարավոր միջոցառումները հետեւյալ հինգ խմբերով՝ երկրաշարժի դեպքում միջոցառումներ, ջրհեղեղի դեպքում միջոցառումներ, ծայրահեղ օդերեւութաբանական պայմանների հետ կապված միջոցառումներ, էլեկտրաէներգիայի կորստի եւ հիմնական ջերմային հոսանքի կորստի հետ կապված միջոցառումներ եւ ծանր վթարների հետ կապված միջոցառումներ։ Գործողության իրականացումն ուղղված է սթրես—թեստի որոշակի խնդիրների լուծմանը եւ կհանգեցնի ՀԱԷԿ—ի անվտանգության մակարդակի բարելավմանը։
Նկատի ունենանք, ԵՄ—ն հանդես է գալիս ԱԷԿ—ները փակելու օգտին՝ շեշտադրելով վերականգնվող էներգիայի զարգացման անհրաժեշտությունը։ ԵՄ—ն հակամիջուկային լոբբինգի առաջատարն է։ Փոխարենը՝ ԱՄՆ—ն, Կանադան, Ռուսաստանը նոր ԱԷԿ–ներ են կառուցում՝ աշխարհի զարգացման ապագայում միջուկային էներգետիկային այլընտրանք չտեսնելով։ ԱՄՆ—ն եւ Կանադան կողմ լինելով վերականգնվող էներգետիկային՝ այնուամենայնիվ, միջուկայինից չհրաժարվելու հայտ են ներկայացնում։ Ավելին՝ միջուկային ոլորտի մասնագետները պնդում են, որ ԱԷԿ—ները, անվտանգության չափանիշներին համապատասխան աշխատելու պարագայում, բնապահպանական տեսակետից ավելի մաքուր են, քան, ասենք, ՋԷԿ—երը։ Որ հայկական ԱԷԿ—ն անվտանգ է, դա մեկ անգամ չէ, որ փաստել են մեր ատոմային անվտանգության խորհրդի անդամները, որոնք տարբեր երկրների մասնագետներ են եւ ՄԱԳԱՏԵ—ի ներկայացուցիչները։ Այնպես որ, արդեն շատ պարզ է դառնում, թե հակամիջուկային լոբբինգին միացած Թուրքիան, որի հիմնական նետն ուղղված է հայկական ԱԷԿ—ին, ինչու է, այնուամենայնիվ, ինքն ուզում ատոմային տերության մաս դառնալ։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

16-01-2019





24-04-2019
Երկաթե «մետաքսի ճանապարհ»
Տնտեսակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական ուղի

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը ...


24-04-2019
Քարանձավի բնակիչները
Խնձորեսկում պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին

«Քարանձավային մարդ» արտահայտությունը, ...


24-04-2019
Դեղ գնել դեղատոմսո՞վ, թե՞ առանց դրա
Որն է սպառողի համար շահավետն ու նախընտրելին

Շուրջ ...


 
24-04-2019
Սարգսյանի երկրորդ մեդալը
Ջրացատկորդ Լեւ Սարգսյանը եւս մեկ մեդալ է նվաճել Կիեւում ...


 
24-04-2019
Մխիթարյանը հնարավոր է՝ հեռանա
Բրիտանական մամուլի հաղորդմամբ, Լոնդոնի «Արսենալն» այս ամառ կփորձի բաժանվել ...


24-04-2019
Ցեղասպանության անժամկետ խարանը
Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը




24-04-2019
Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ...

24-04-2019
Միջազգային ճնշումը մեծացնելու պատեհ պահն է
Թուրքիայի մերժողական վերաբերմունքի մեջ ...

 
24-04-2019
Միայն պարտություններ
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը միայն ...

24-04-2019
Կրքեր սեւ-սպիտակ խաղատախտակին
Ապրիլյան այս օրերը հագեցած են մեր շախմատիստների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO