Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Առավելագույնս կանխատեսելի գյուղատնտեսական տարի

Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է կատարել անհրաժեշտ քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հակակարկտային համակարգերի գործունեությանը, հակակարկտային ցանցերի տեղակայմանը, սերմացուի, պարարտանյութերի, ոռոգման ջրի ապահովմանը, բույսերի հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարին, մթերումների եւ արտահանումների կազմակերպմանը։ Զեկույցներով հանդես են եկել պատկան գերատեսչությունների ղեկավարները։ Նշվել է, որ կառավարությունը նպատակային ծրագրեր է իրականացնելու կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի, ինչպես նաեւ գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատասխանատուների խնդիրն է կառավարության, գյուղացու, մթերողի համար մաքսիմալ կանխատեսելի դարձնել գյուղատնտեսական տարին, որպեսզի յուրաքանչյուրն իր անելիքներն իմանա։ «Տարվա կանխատեսվող բոլոր խնդիրները պետք է համակարգված միջգերատեսչական մակարդակով լուծվեն՝ սկսած ոռոգումից, հակակարկտային իրավիճակից, վերջացրած ապահովագրությամբ, մթերումների հնարավոր ծավալներից, որպեսզի կանխատեսելի դաշտով գնանք առաջ։ Մենք միշտ տարվա վերջում ենք իմանում, թե ինչ է եղել եւ ինչու, սակայն այդ ամենը պետք է լինի տարվա սկզբից։ Ջրի պահանջարկի վերաբերյալ գնահատականը երբ տարվա կամ ամսվա մեջ երեք անգամ փոխվում է՝ խնդիր է, չի կարող այդպես լինել։ Պետք է տարվա սկզբից «ճանապարհային քարտեզ» ունենանք, կոնկրետ քայլերով գնանք եւ կանխատեսելիության ինչ—որ ցուցանիշ ապահովենք։ Պարզ է, որ կանխատեսումները 100 տոկոսանոց չեն, կարող են տարբեր դեպքեր լինել, բայց դրանք պետք է ուղենիշ լինեն մեր անելիքների եւ գործունեության համար»,–ընդգծել է վարչապետը։
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա կազմված աշխատանքային խմբի գործունեության արդյունքում 2018 թվականի նոյեմբերի 1—ից դեկտեմբերի 25—ն ընկած ժամանակահատվածում ՋՕԸ–ների հետ գյուղացիական տնտեսությունների պայմանագրերի թիվը միայն Արարատյան դաշտում ավելացել է 4500—ով, եւս 600—ով՝ հանրապետության այլ հատվածներում։ Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ իրականացվելու են կոնկրետ գործողություններ, որպեսզի ընթացիկ տարում ջրի օգտագործման վերահսկողությունը լինի առավել արդյունավետ, ստվերում գտնվող գյուղացիական տնտեսությունները պայմանագրեր ստորագրեն ՋՕԸ—ների հետ եւ գան օրինական դաշտ։
Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ոռոգման սեզոնին լավագույնս պատրաստ լինելու եւ ջրամատակարարումը կանոնավոր կազմակերպելու նպատակով։ Վարչապետը կարեւորել է նաեւ գյուղացիական տնտեսությունների համար իրազեկման միջոցառումների կազմակերպումը՝ հնարավոր խնդիրների եւ դրանց լուծման, ինչպես նաեւ գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։

17-01-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO