Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.04.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


ՀՆԱ-ի նկատմամբ 20 տոկոսը գերազանցող ներդրումներ կունենանք

2019թ. ակնկալիքներից է խոսում Տիգրան Խաչատրյանը

2019 թվականի տնտեսության ակտիվությունն ու համախառն ներքին արդյունքի աճը 5.2—5.3 տոկոսի սահմաններում կլինի։ Այս մասին գործադիրի երեկվա նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, հայտնեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։ Եվ եթե, ըստ նրա, որոշ տարբերություններ լինում են, ապա դրանք կապված են լինում սովորաբար տնտեսության մեջ տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններով։ Նախորդ տարի հատկապես արդյունաբերության ոլորտում վերամշակվող արդյունաբերության ազդեցությունն է եղել ավելի մեծ՝ աճի տեսանկյունից։ Համապատասխանաբար այդ երեւույթը նույնպես իր ազդեցությունը կունենա վերջնական համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշի վրա։
Իսկ ի՞նչ ծավալի ներդրումներ կարող ենք ակնկալել այս տարի։ Տիգրան Խաչատրյանը որոշակի ոչինչ չասաց՝ պարզաբանելով, որ հատկապես կարեւորում են նոր ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին՝ էներգետիկային, արդյունաբերությանը։ Բացի այդ, յուրաքանչյուր քննարկում՝ հենց քննարկումից սկսած մինչեւ իրականացման փուլ, ժամանակատար է։
Ի դեպ, քանի որ խորհրդարանական ընտրություններից առաջ բազմիցս ասվում էր, որ ներդրողները սպասման վիճակում են եւ այդ ընտրություններին են սպասում, բանախոսին հարց ուղղեցին. կա՞ դրական տեղաշարժ։ «Այո, հետաքրքրությունը շատ մեծ է,–ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատարը,–ամեն ինչ արվելու է, որ ներդրումները համախառն ներքին արդյունքի նկատմամբ՝ ե՛ւ կառավարության, ե՛ւ մասնավոր հատվածի, հնգամյա ժամանակահատվածում հասնեն առնվազն ՀՆԱ—ի 23—24 տոկոսի»։
Ավելին, Տիգրան Խաչատրյանի կարծիքով, մենք 2019թ. արդյունքներով ՀՆԱ—ի նկատմամբ 20 տոկոսը գերազանցող ներդրումներ կունենանք՝ մասնավոր ու պետական հատվածը միասին վերցրած։ Ու այդ աճը ավելի շատ ի հաշիվ մասնավոր հատվածում կատարվող ներդրումների կլինի։
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ հեղափոխական քայլեր են անելու, որոնք փոխելու են տնտեսությունը, ի պատասխան Տիգրան Խաչատրյանը համառոտեց. «Հեղափոխականը նա է, որ ցանկացած մասնավոր նախաձեռնություն գաղափարից դառնում է իրականություն, երբ կառավարությունը աջակցում է, որ դա տեղի ունենա»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

18-01-2019





24-04-2019
Երկաթե «մետաքսի ճանապարհ»
Տնտեսակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական ուղի

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը ...


24-04-2019
Քարանձավի բնակիչները
Խնձորեսկում պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին

«Քարանձավային մարդ» արտահայտությունը, ...


24-04-2019
Դեղ գնել դեղատոմսո՞վ, թե՞ առանց դրա
Որն է սպառողի համար շահավետն ու նախընտրելին

Շուրջ ...


 
24-04-2019
Սարգսյանի երկրորդ մեդալը
Ջրացատկորդ Լեւ Սարգսյանը եւս մեկ մեդալ է նվաճել Կիեւում ...


 
24-04-2019
Մխիթարյանը հնարավոր է՝ հեռանա
Բրիտանական մամուլի հաղորդմամբ, Լոնդոնի «Արսենալն» այս ամառ կփորձի բաժանվել ...


24-04-2019
Ցեղասպանության անժամկետ խարանը
Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը




24-04-2019
Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ...

24-04-2019
Միջազգային ճնշումը մեծացնելու պատեհ պահն է
Թուրքիայի մերժողական վերաբերմունքի մեջ ...

 
24-04-2019
Միայն պարտություններ
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը միայն ...

24-04-2019
Կրքեր սեւ-սպիտակ խաղատախտակին
Ապրիլյան այս օրերը հագեցած են մեր շախմատիստների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO