Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.04.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Որոշ ստեղծագործություններ կհնչեն առաջին անգամ

Կամերային նվագախումբը հանդես կգա ինքնատիպ համերգաշրջանով

Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2019 թվականի նոր համերգաշրջանում ունկնդրին ներկայացնելու է այնպիսի ստեղծագործություններ, որոնք hայաստանյան բեմերում դեռեւս չեն հնչել։ Նվագախմբի տարեսկզբի առաջին մեծ համերգը կկայանա հունվարի 26—ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում տեղեկացրեց կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանը, «Իտալական մոտիվներ» խորագրով ինքնատիպ համերգին նվագախումբը ելույթ կունենա դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Երեկոյի ընթացքում որպես մենակատար հանդես կգա Իտալիայից ժամանած դաշնակահար Ռիտա Կուչեն։ Ծրագրում կհնչեն Մոցարտի, Վիվալդիի, Ռեսպիգիի, Ռոսսինիի ստեղծագործությունները։ «Ռիտա Կուչեն որպես մենակատար հանդես է գալիս Իտալիայում եւ ամբողջ աշխարհում՝ մի շարք կարեւոր նվագախմբերի հետ։ Այս շքեղ համերգն իրականացվում է ՀՀ—ում Իտալիայի դեսպանության հետ համատեղ»,—նշեց Բաբուրյանը։
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, նա ասաց, որ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 21—ին կանցկացվի կամերային նվագախմբի հիմնադիր, ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի հիշատակին նվիրված համերգային երեկո, որի ժամանակ նվագախումբը հանդես կգա դիրիժոր Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Դավիթ Աբրահամյանը (ալտ/Իսպանիա) եւ Օլգա Զադոն (դաշնամուր/Ուկրաինա—Գերմանիա)։ Նախատեսված հաջորդ համերգը տեղի կունենա փետրվարի 26—ին կրկին կամերային երաժշտության տանը։ «Այդ համերգին մեր կոլեկտիվի հետ հանդես կգա Վիեննայի ֆիլհարմոնիկի ֆագոտահար—կոնցերտմայստեր, դիրիժոր Սոֆի Դերվոն։ Ուրախ ենք, որ կարողացանք պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի նման պրոֆեսիոնալ երաժիշտը հանդես գա մեր երկրում։ Տեղեկացնեմ, որ համերգին ելույթ կունենա նաեւ Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ)»,—մանրամասնեց Բաբուրյանը՝ հավելելով, որ տարվա ընթացքում նախատեսված են նաեւ համերգներ բոլորի կողմից սիրված իտալացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի հետ։ Նվագախմբի տնօրենի խոսքով՝ հայ հանդիսատեսը վաղուց է սպասել ճանաչված արտիստի հետ հանդիպմանը։ Պատրաստել են ինքնատիպ ծրագիր, որը, ըստ նրա, անտարբեր չի թողնի ոչ մի ունկնդրի. «Կներկայացնենք նաեւ հանրության կողմից շատ սիրված ու սպասված «Չորս դաշնամուր՝ մեկ բեմում» նախագիծը, որը Հայաստանում արդեն մեծ հաջողություն ունի։ Այս անգամ ծրագրում ներառել ենք բոլորովին նոր ստեղծագործություններ եւ նոր մշակումներ։ Տարվա ընթացքում նախատեսված են նաեւ այլ համերգներ, ելույթներ արտերկրից ժամանած հայտնի պրոֆեսիոնալ արտիստների հետ։ Այնպես որ, շարունակեք հետեւել մեր գործունեությանը»։
Նվագախումբն ունի նաեւ մի շարք խնդիրներ։ Դրանցից առաջնայինը, Բաբուրյանի խոսքով, լավ գործիքների բացակայությունն է։ Ասում է՝ մեծ ցանկություն կա, որ գրեթե վեց տասնամյակ ակտիվ գործունեություն ծավալող եւ հայ մշակույթն աշխարհում ներկայացնող համույթը ելույթներ ունենա այնպիսի գործիքներով, որոնք կապահովեն լավ հնչողություն. «Լավ դաշնամուր, տավիղ, կոնտրաբաս եւ կլավեսին գործիքների կարիք ունենք։ Սա կապված է մեծ ֆինանսների հետ»։ Այս ասպարեզում, ընդգծում է, խնդիրները շատ են։ Կարծում է, որ արտերկրում դրանց լուծումը համեմատաբար ավելի հեշտ է աջակիցների եւ նվիրատուների շնորհիվ. «Պետք է ձգտենք, որ Հայաստանում էլ նման միտում ձեւավորվի։ Մեր վարչական կազմն ամեն ինչ անում եւ անելու է, որ երաժիշտը զբաղվի միայն երաժշտությամբ, զգա իրեն գնահատված եւ երկիրը լքելու ցանկություն չունենա»։
Ամփոփելով նախորդ տարվա գործունեությունը, նվագախմբի տնօրենն ասաց, որ 2018—ը նույնպես հարուստ էր հետաքրքիր ու ինքնատիպ համերգներով։ «Երաժշտական կոլեկտիվները, սովորաբար, ամփոփում են ոչ թե տարին, այլ համերգաշրջանը։ Պետք է նշեմ, որ 2018—2019 թթ. համերգաշրջանը մեկնարկեց նախորդ տարվա սեպտեմբերին, որի մեկնարկին հանդես եկան բազում մենակատարներ եւ դիրիժորներ»,– ասաց նա՝ մանրամասնելով, որ նվագախմբի հետ ելույթ ունեցան ֆրանսաբնակ երկու հայտնի հրավիրյալ դիրիժորներ, մեկն ազգությամբ բրազիլուհի էր՝ Դեբորա Վալդմանը, ով եղել է Կուրտ Մազուրի ասիստենտը, եւ մյուսը Ալան Պարիսն էր՝ ճանաչված դիրիժոր եւ երաժշտագետ։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

18-01-2019





24-04-2019
Երկաթե «մետաքսի ճանապարհ»
Տնտեսակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական ուղի

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը ...


24-04-2019
Քարանձավի բնակիչները
Խնձորեսկում պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին

«Քարանձավային մարդ» արտահայտությունը, ...


24-04-2019
Դեղ գնել դեղատոմսո՞վ, թե՞ առանց դրա
Որն է սպառողի համար շահավետն ու նախընտրելին

Շուրջ ...


 
24-04-2019
Սարգսյանի երկրորդ մեդալը
Ջրացատկորդ Լեւ Սարգսյանը եւս մեկ մեդալ է նվաճել Կիեւում ...


 
24-04-2019
Մխիթարյանը հնարավոր է՝ հեռանա
Բրիտանական մամուլի հաղորդմամբ, Լոնդոնի «Արսենալն» այս ամառ կփորձի բաժանվել ...


24-04-2019
Ցեղասպանության անժամկետ խարանը
Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը




24-04-2019
Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ...

24-04-2019
Միջազգային ճնշումը մեծացնելու պատեհ պահն է
Թուրքիայի մերժողական վերաբերմունքի մեջ ...

 
24-04-2019
Միայն պարտություններ
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը միայն ...

24-04-2019
Կրքեր սեւ-սպիտակ խաղատախտակին
Ապրիլյան այս օրերը հագեցած են մեր շախմատիստների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO