Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.02.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Նորընտիր խորհրդարանը եռանդուն աշխատում է

Պատգամավորները շարունակել են քննարկումները

ՀՀ Ազգային ժողովը երեկ շարունակել է աշխատանքը։ Պատգամավորները հարցեր են ուղղել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին։
Ոլորտում առկա խնդիրների եւ Նաիրա Զոհրաբյանի թեկնածության վերաբերյալ ելույթներ են ունեցել պատգամավորները։
Գեւորգ Պետրոսյանն անհրաժեշտ է համարել արհեստակցական միությունների վերաբերյալ օրենսդրության փոփոխությունը, կարեւորել Հայաստանից որդեգրվող երեխաների պաշտպանության խստացումը՝ առաջարկելով գրեթե անհնարին դարձնել որդեգրումը։ Պատգամավորն անդրադարձել է նաեւ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությանը եւ առաջարկել չանտեսել ազգային ավանդույթների պաշտպանությունը։
Նիկոլայ Բաղդասարյանն իր տեսակետներն է հայտնել դատապարտյալների գործերի վերանայման, ցմահ դատապարտվածներին վաղաժամկետ պայմանական ազատ արձակելու, ներման ինստիտուտի, մարդու իրավունքների խախտման՝ նախկինում կատարված դեպքերի կապակցությամբ։ Պատգամավորն անհրաժեշտ է համարել մարդու իրավունքների պաշտպանության ավելացումն օրենսդրական ճանապարհով։
Միքայել Մելքումյանը դրական է գնահատել Նաիրա Զոհրաբյանի առաջադրումը՝ նրան որակելով որպես պետական եւ համակարգային մտածողություն ունեցող քաղաքական գործիչ։
Նազելի Բաղդասարյանն իր ելույթը նվիրել է մարդու իրավունքների պաշտպանության հարցերին եւ հույս հայտնել, որ Նաիրա Զոհրաբյանի կողմից հանձնաժողովի ղեկավարումը որակական նոր աստիճանի կբարձրացնի մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը։
Էդմոն Մարուքյանն անդրադարձել է հետհեղափոխական շրջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցին՝ այն համարելով չգոհացնող։ Ըստ նրա՝ առկա է անհանդուրժողության մթնոլորտ, ինչը հատկապես տեղի է ունենում դատական իշխանության, մասնավորապես՝ փաստաբանների նկատմամբ։ Էդմոն Մարուքյանը եւս դրական է գնահատել Նաիրա Զոհրաբյանի առաջադրումը ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գնահատմամբ՝ Նաիրա Զոհրաբյանի գործունեությամբ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել տպավորիչ արդյունքներ կարձանագրվեն։ ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ Նաիրա Զոհրաբյանի գործունեությունը մշտապես հրապարակային է եղել, նա պատրաստակամ է բոլոր խնդիրներին անդրադառնալ, քննարկել, վերլուծել ու լուծումներ առաջարկել։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, կարեւորելով հանձնաժողովի գործունեությունը, իր դիտարկումներն է ներկայացրել թեկնածուի՝ դատական գործընթացներին միջամտությանը, գրագողությանը, սոցիալական կայքերում գրառումներին, նախաքննության գործընթացի որոշ արգելքներին վերաբերող դիտարկումներին։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանի կենսագրությունն ու անցած ուղին։
Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում նշել է, որ հանձնաժողովը կարեւոր առաքելություն ունի միջխորհրդարանական հարթակներում Հայաստանը ներկայացնելու, մեր պետության վարկանիշը բարձրացնելու եւ առավել վերահսկելի, թափանցիկ ու կանխատեսելի գործընկերոջ համբավ ստեղծելու առումով։ Թեկնածուն կարեւորել է ամուր կապերի հաստատումը ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան հանձնաժողովների, ակտիվ շփումները ՆԱՏՕ—ի եւ դրա անդամ պետությունների համապատասխան խորհրդարանական մարմինների հետ։ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է հանձնաժողովի արդյունավետ համագործակցությունը գործադիրի հետ՝ հավելելով, որ զինված ուժերի, ոստիկանության, անվտանգության եւ այլ գերատեսչությունների ղեկավարներն ի դեմս հանձնաժողովի պետք է տեսնեն վստահելի գործընկերոջ, պետք է ձեւավորվի փոխվստահության եւ գործընկերության մթնոլորտ։ Բանախոսն անդրադարձել է Արցախի համապատասխան կառույցների, քաղաքացիական հասարակության, լրագրողների, հասարակական կազմակերպությունների, գիտական շրջանակի ներկայացուցիչների հետ հանձնաժողովի արդյունավետ համագործակցությանը։
«Բացառիկ թափանցիկություն, նախաձեռնող աշխատանք, հոգածություն բոլոր ոլորտների նկատմամբ եւ, իհարկե, վերահսկողություն՝ սրանք են այն հիմնաքարերը, որոնց վրա է հիմնվելու մեր համատեղ աշխատանքը»,– ասել է Անդրանիկ Քոչարյանը։
Պաշտպանության, անվտանգության, ոստիկանության ոլորտներում առկա խնդիրներից են խոսել Վլադիմիր Վարդանյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Գոռ Գեւորգյանը, Տիգրան Կարապետյանը եւ Արեն Մկրտչյանը։ Ելույթներում անդրադարձ է կատարվել բանակում առկա միջանձնային հարաբերություններին, բանակի սպառազինությանը, կարեւորվել է պաշտպանական ոլորտում գնումների եւ մատակարարման գործընթացների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության ավելացումը։ Նշվել է, որ հեղափոխությունից հետո բարելավվել է հասարակության վերաբերմունքը ուժային կառույցների հանդեպ։ Պատգամավորները ողջունել են հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության առաջադրումը եւ համոզմունք հայտնել, որ նա կնպաստի բարձրացված խնդիրների լուծմանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը։ Նա խոսել է դատական համակարգում առկա խնդիրներից, մտահոգություն հայտնել որոշ քրեական գործերի ընթացքի վերաբերյալ։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ երկիրը պետք է զարգանա համակարգային բարեփոխումների ճանապարհով։
Այնուհետեւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Միքայել Մելքումյանի կենսագրությունը եւ գործունեությունը։
Միքայել Մելքումյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության ղեկավարին եւ խմբակցությանն այդ պաշտոնում առաջադրման համար եւ նշել, որ բոլոր ջանքերը կգործադրի նորաստեղծ հանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ եւ ի շահ պետությանը կազմակերպելու համար, խոսել է հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունից եւ առաջիկա անելիքներից։ Թեկնածուն ներկայացրել է վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստան—ԵԱՏՄ առեւտրաշրջանառության ծավալների աճի ցուցանիշները։ Ընտրվելու դեպում Միքայել Մելքումյանն առաջնահերթ է համարել գույքագրման ենթարկել ԵԱՏՄ պայմանագրին միանալու շրջանակներում առկա իրավական բազան։
ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ Արման Եղոյանն անդրադարձել են թեկնածուի մասնագիտական բարձր որակներին, հանձնաժողովի գործունեության առաջնային ուղղություններին, ԵԱՏՄ միասնական շուկայում Հայաստանի դերին, աշխարհաքաղաքական կենտրոնների ու պետությունների հետ ՀՀ հարաբերություններին եւ այլն։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը կարեւորել է նման ուղղվածությամբ հանձնաժողով ունենալը՝ համոզմունք հայտնելով, որ Միքայել Մելքումյանի նախագահությամբ հանձնաժողովը կհաջողի։
Անդրադառնալով ՀՀ—ԵԱՏՄ փոխգործակցությանը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ—ում գրանցել է ապրանքաշրջանառության ամենամեծ աճը. 2016—2017թթ. Հայաստանից արտահանման ծավալներն ավելի քան կրկնապատկվել են, 2017թ. արտահանումն առաջին անգամ գերազանցել է 2 միլիարդ դոլարը, 2018թ. օգոստոսի տվյալներով ՀՀ—ի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ առեւտրի ծավալն աճել է 20.4 տոկոսով՝ կազմելով 915 մլն դոլար։
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վարազդատ Կարապետյանի գործունեության ու մասնագիտական հմտությունների մասին խոսել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։
Վարազդատ Կարապետյանը ներկայացրել է իր տեսլականը հանձնաժողովի հետագա աշխատանքների վերաբերյալ, կարեւորել կառավարություն եւ օրենսդիր մարմին շահավետ համագործակցությունը։
Հանձնաժողովի գործունեության ոլորտներին վերաբերող խնդիրներին, այդ թվում՝ համայնքների խոշորացման գործընթացին, տարածքային համաչափ զարգացմանը, սահմանամերձ եւ սահմանապահ համայնքների տարբերակմանը, անդրադարձել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանը, Արկադի Խաչատրյանն ու Բաբկեն Թունյանը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանի կենսագրությունը եւ գործունեությունը։
Խոսելով տնտեսության ընդհանուր վիճակի մասին՝ թեկնածուն նշել է, որ այսօր նկատվում է տնտեսական ակտիվության աճ։ Բաբկեն Թունյանը կարեւորել է հանձնաժողովի ակտիվ եւ սերտ համագործակցությունը մյուս հանձնաժողովների հետ։ Բանախոսը բարձր է գնահատել հանձնաժողովի շփումը հասարակության հետ՝ ակնկալելով թեժ բանավեճեր, առողջ քննադատություն։
Տնտեսության աճի խթանմանն ուղղված միջոցառումներին, կայուն, երկարաժամկետ տնտեսական զարգացման ռազմավարության մշակմանը եւ իրագործմանը, բարեփոխումներին, տնտեսության դիվերսիֆիկացիային, ազատ տնտեսական մրցակցությանը, աշխատանքի արտադրողականության կտրուկ բարձրացմանն են անդրադարձել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արկադի Խաչատրյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Հովհաննես Իգիթյանը։
ՀՀ Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի այսօր, ժամը 10։00-ին։

18-01-2019





19-02-2019
Հայաստանը՝ գիտական կենտրոն
ՀՀ նախագահի հանդիպումները Մյունխենում

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային ...


19-02-2019
Ես եղել եմ, կա՛մ, կլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ
Թումանյանը շարունակելու է ապրել ամբողջ հայության համար

Այսօր ...


19-02-2019
Թումանյանը եւ մանուկների աշխարհը
Հովհաննես Թումանյանը հայ դասական մանկագրության անսպառ լուսատուն է, որ ...


19-02-2019
Տիեզերքի Ճամփորդը
Համազգային տոն է այսօր։ Ազգովի հոբելյան ամենամեծի, ամենից ազգայինի, ...


19-02-2019
Ամենահզոր զենքը բանաստեղծական տաղանդն ու գրիչն են
Թումանյանի հասարակական գործունեությունը եւ նրա նկատմամբ քաղաքական հետապնդումները



19-02-2019
Շռայլ նվերի դիմաց՝ էժան փոխհատուցում
Ինչպես ենք մոտակա 2 տարում մեր երկրում պայքարելու ...


19-02-2019
Ծաղկեպսակ՝ բանաստեղծի արձանին
Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ գրողի՝ Ազատության հրապարակում գտնվող ...



19-02-2019
Հայաստանը կարող է դառնալ ժողովրդավարության կղզյակ
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ...

19-02-2019
Բնավորության հիմնարար գիծը ճշմարտասիրությունն էր
Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 ...

19-02-2019
Սիրիայում քրդերը հայտնվել են երկընտրանքի առջեւ
Օրերս Սոչիում Սիրիայի հիմնահարցին նվիրված եռակողմ՝ ...

19-02-2019
Երկու ամիս անց այս ցուցանիշները չեն բավարարի
Հայաստանի ծանրամարտի առաջնության արդյունքները ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO