Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրաժեշտի հանդիպում Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության համար եւ նրան մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։ Վարչապետը կարեւորել է Հայաստանի եւ ԱՄԷ—ի միջեւ քաղաքական ու տնտեսական ոլորտներում հարաբերությունների զարգացումը եւ հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրների փոխգործակցության մակարդակը կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել։ «Ակնկալում ենք, որ առաջիկայում մեր երկրում ԱՄԷ—ից նոր ներդրողների եւ զբոսաշրջիկների թվի ավելացման ականատեսը կլինենք»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին ԱՄԷ կառավարության անունից շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին երկու երկրների փոխգործակցությունը նոր հաջողություններ կարձանագրի, այդ թվում՝ առեւտրաշրջանառության, զբոսաշրջության ոլորտներում։ Դեսպանը նշել է, որ ԱՄԷ—ից տարբեր ներդրողներ հետաքրքրված են Հայաստանում էներգետիկայի եւ գյուղատնտեսության բնագավառներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ ու պատրաստ են կառավարության հետ սերտորեն աշխատել այդ ուղղությամբ։
Երկու երկրների միջեւ համագործակցությանը նոր թափ հաղորդելու առումով զրուցակիցները կարեւորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը եւ մտքեր փոխանակել երկկողմ օրակարգային այլ հարցերի շուրջ։

19-01-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO