Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.04.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների հարցերին։ Մասնավորապես նա նշել է, որ իշխանությունը կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ դեռ ինտենսիվ քննարկումների փուլում է։
«Մենք այն քաղաքական ուժն ենք, որ իսկապես գործում ենք թափանցիկ եւ հրապարակային։ Եվ երբ ասում ենք, որ քննարկումների փուլում է, ուրեմն քննարկումների փուլում է։ Մենք ինտենսիվորեն՝ եւ գործադիրում, եւ գործադիր—օրենսդիր ֆորմատով ենք քննարկում կառուցվածքի հարցը։ Վերջնական որոշում այս պահին չկա։ Մասնավոր ենթադրություն կարող եմ անել։ Քննարկումներից տպավորությունս այն է, որ Ազգային ժողովի առաջին նստաշրջանում կբերենք կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծը»,–ասել է Միրզոյանը։
ԱԺ նախագահը նաեւ չբացառեց առաջին նստաշրջանում նախագիծն ԱԺ չբերելու տարբերակը. դեռ քննարկում են այդ հարցը։
«Լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ ԱԱԾ—ին եւ ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալն ու կրկին քաղաքականացնելը»,– ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այս երկու կառույցներին նախարարության կարգավիճակ տալու մասին հարցին։
Նրա կարծիքով՝ վերջին տարիներին ունեցած քաղաքական, ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկը նաեւ այս կառույցները ապաքաղաքականացնելն էր եւ նախարարության կարգավիճակից զրկելը. «Սա իմ մոտեցումն է, որ այս կարգավիճակը պիտի շարունակել պահպանել»։
Ինչ վերաբերում է վերահսկողությանը՝ ասել է, որ նշված կառույցները վերջին տարիներին վերահսկողությունից դուրս են եկել։
«Մեր գործընկերների հետ խոսել ենք այդ մասին։ Մեխանիզմները բազմաթիվ են, օրինակ, գերատեսչությունների ղեկավարներին խորհրդարան բերել, պատգամավորների հետ նրանց հանդիպումները կազմակերպել եւ այլն»,–ասել է ԱԺ նախագահը։
Լրագրողների դիտարկմանը, թե տեսակետներ են հնչում, որ եթե այս իշխանությունը եւս չկարողանա բավարարել հանրության լավ ապրելու պահանջմունքը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն, Միրզոյանը պատասխանել է. «Տարիներ շարունակ ՀՀ—ում եղել է արդարադատության, իրավունքի եւ ազատությունների խնդիր։ Այս խնդիրներն էին, որ հասունացրին ու հնարավոր դարձրին հեղափոխությունը։ Իշխանությունն արդեն լուծել է իր առջեւ դրված թիվ մեկ մարտահրավերը՝ ազատ եւ արդար, արժանապատիվ Հայաստանն այլեւս վաղուց իրականություն է։ Բարեփոխումների երկրորդ փուլ կա, որը տնտեսությանը պիտի վերաբերի եւ սոցիալական ոլորտին, որում իշխանությունը լուրջ փոփոխություններ պիտի անի։ Եկեք չմոռանանք, որ ընդամենը մեկ ամիս է, որ այս իշխանությունն իշխանություն է։ Բոլոր հոռետեսական գնահատականները իշխանության արդեն իսկ անցած ճանապարհի եւ նոր սկսվող փուլի վերաբերյալ չեմ կիսում»։

19-01-2019





24-04-2019
Երկաթե «մետաքսի ճանապարհ»
Տնտեսակա՞ն, թե՞ աշխարհաքաղաքական ուղի

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը ...


24-04-2019
Քարանձավի բնակիչները
Խնձորեսկում պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին

«Քարանձավային մարդ» արտահայտությունը, ...


24-04-2019
Դեղ գնել դեղատոմսո՞վ, թե՞ առանց դրա
Որն է սպառողի համար շահավետն ու նախընտրելին

Շուրջ ...


 
24-04-2019
Սարգսյանի երկրորդ մեդալը
Ջրացատկորդ Լեւ Սարգսյանը եւս մեկ մեդալ է նվաճել Կիեւում ...


 
24-04-2019
Մխիթարյանը հնարավոր է՝ հեռանա
Բրիտանական մամուլի հաղորդմամբ, Լոնդոնի «Արսենալն» այս ամառ կփորձի բաժանվել ...


24-04-2019
Ցեղասպանության անժամկետ խարանը
Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը




24-04-2019
Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ...

24-04-2019
Միջազգային ճնշումը մեծացնելու պատեհ պահն է
Թուրքիայի մերժողական վերաբերմունքի մեջ ...

 
24-04-2019
Միայն պարտություններ
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը միայն ...

24-04-2019
Կրքեր սեւ-սպիտակ խաղատախտակին
Ապրիլյան այս օրերը հագեցած են մեր շախմատիստների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO