Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.08.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով

Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճ է արձանագրել՝ կազմելով 1 մլրդ 830 մլն 74 հազար դոլար, ընդ որում արտահանումն ավելացել է մոտ 8 տոկոսով։ Առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ու արտահանման գործընթացի դյուրացմանը մեծապես նպաստել է նաեւ GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմը ու դրա շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր համակարգը։
Այս թեմայով զրուցել ենք ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանի հետ։
«ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախադրյալներ է ստեղծում Հայաստանի եւ ԵՄ միջեւ առեւտրի կարգավորող միջավայրը եւ ներդրումային միջավայրը բարելավելու համար՝ մի շարք ոլորտներում երկկողմ առավել ակտիվ համագործակցության, առեւտրային միջավայրի թափանցիկության ապահովման, տեղեկատվության փոխանակման եւ խոչընդոտների վերացման միջոցով։ Դրանով, մասնավորապես, կբարելավվի համագործակցությունը մտավոր սեփականության իրավունքների, մրցակցության պաշտպանության, մաքսային հարցերի, առեւտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցների եւ այլ ոլորտներում։ Այս ամենը գործոններ են, որոնք նախապայմաններ են ստեղծում բիզնեսի համար կայունության եւ կանխատեսելիության բարձրացման, կողմերի միջեւ գործարար շփումների ու կապերի առավել ակտիվացման, բոլոր ոլորտներում համագործակցության խորացման ու զարգացման, երկկողմ հարաբերությունների որակական նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,–ասաց Մայսուրյանն ու շեշտեց՝ դրանք անշուշտ դրականորեն կանդրադառնան առեւտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման վրա։
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ԵՄ երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառության ծավալը նախորդ տարի աճել է 19 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 830 մլն 74 հազար դոլար՝ 2017—ի 1 մլրդ 537 մլն 564 հազարի համեմատ։ ԵՄ երկրներից առեւտրաշրջանառության ամենամեծ ծավալը 2018—ին գրանցվել է Գերմանիայի հետ՝ 427 մլն 993.3 հազար դոլար՝ 2017—ի հունվար—դեկտեմբերի 334 մլն 279.5 հազար դոլարի համեմատ աճելով 28 տոկոսով։
2018—ին Հայաստանից ԵՄ երկրներ արտահանման ծավալը կազմել է 683 մլն 847 հազար դոլար՝ 2017թ. 633 մլն 757 հազար դոլարի համեմատ աճելով 7.9 տոկոսով։ Ընդ որում՝ Հայաստանից ԵՄ երկրներ արտահանման ամենամեծ ծավալը գրանցվել է դեպի Բուլղարիա՝ 215 մլն 270 հազար դոլար, թեեւ այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել էր մոտ 23.8 տոկոսով։ Արտահանման հաջորդ ամենամեծ ծավալը գրանցվել է դեպի Գերմանիա՝ 136 մլն 79 հազար դոլար՝ 2017—ի համեմատ աճելով 2.2 տոկոսով։ Արտահանման երրորդ ամենամեծ ծավալը բաժին է ընկել Նիդերլանդներին՝ 132 մլն 356 հազար դոլար՝ 2017—ի համեմատ աճելով 49.4 տոկոսով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից՝ Հայաստանից ԵՄ երկրներ արտահանվող ապրանքների մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում պղնձի հանքաքարերը եւ խտահանքերը, չզտված պղինձը, ֆեռոհամաձուլվածքները, ալյումինե նրբաթիթեղը, մանածագործական արտադրանքը, ալկոհոլային խմիչքը, թանկարժեք քարերը եւ մետաղները, մոլիբդենը եւ դրանից պատրաստված արտադրատեսակները։
Նախարարության տեղեկացմամբ՝ նախորդ տարի դեպի ԵՄ երկրներ արտահանման գործընթացի դյուրացմանը նպաստել է նաեւ մեկ այլ գործոն։ 2018 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առեւտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր՝ «Գրանցված արտահանողների համակարգը» (Registered Exporter System—REX)։ GSP+ արտոնյալ առեւտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգի» (REX) ներդրումը նպաստում է ԵՄ արտահանման գործընթացի դյուրացմանը եւ հնարավորություն է տալիս արտահանողին կրճատելու ծախսերը եւ խնայելու ժամանակը։
Արտադրողները եւ արտահանողները տեղական ծագման ապրանքները ԵՄ շուկա արտահանելու նպատակով կարող են գրանցվել REX էլեկտրոնային համակարգում։ Համակարգում գրանցումը հնարավորություն է տալիս «GSP+» արտոնյալ առեւտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ արտահանումներն իրականացնել առանց ծագման երկրի Ա ձեւի հավաստագրի՝ յուրաքանչյուր արտահանման դեպքում ներկայացնելով միայն ծագման հավաստման հայտարարություն։ Միաժամանակ, REX համակարգի կիրառմանը զուգահեռ՝ 12—ամսյա անցումային ժամանակահատվածում ծագման երկրի Ա ձեւի հավաստագիր կարող է տրամադրվել նաեւ այն արտահանողներին, ովքեր դեռ չեն գրանցվել REX համակարգում։
Ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) գրանցումն իրականացվում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից։ Գրանցումը կատարվում է անվճար։
Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆ

20-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO