Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԶԱՆԱԶԱՆ


ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները

Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է տղամարդկանց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցների որոշման կարգը՝ նկատելիորեն խստացնելով ընտրության կարգը։ Փոփոխությունները մշակվել են հերթական մրցաշարից մեկ տարի առաջ եւ կարող են նկատելիորեն բարդացնել նախորդ մրցումների մշտական մասնակիցներից շատերի կյանքը։
Եվ այսպես, հավակնորդների մրցաշարին կարող են մասնակցել միայն հստակ պայմանների համապատասխանող գրոսմայստերները։ Ամենից առաջ պահանջվում է այս տարվա փետրվարից մինչեւ 2020 թվականի հունվարը լինել ՖԻԴԵ—ի վարկանիշային դասակարգման սանդղակի լավագույն տասնյակում։ Մյուս պայմանները հետեւյալն են.
1. Զբաղեցնել 3—րդ տեղը աշխարհի գավաթի խաղարկությունում (եթե այդ հորիզոնականին հաստատված շախմատիստն այլ կետերի պահանջով արդեն ընտրվել է հավակնորդների մրցաշարին մասնակցելու համար, ապա ուղեգիրը փոխանցվելու է 4—րդ տեղից ոչ ցածր դասված մասնակցին)։
2. Լավագույնը ճանաչվել «Մեծ շվեյցարական» մրցաշարում (խոսքը ոչ թե երկրի, այլ մրցակարգի մասին է)՝ չհաշված ընտրվածին։
3. Լավագույնը լինել «Գրան պրի» շարքում՝ չհաշված ընտրվածներին, որոնք կանոնների համաձայն կարող են լինել շարքում բարձրագույն արդյունք գրանցած երկու մասնակիցները։
Ընդ որում, շախմատիստները պարտավոր են մասնակցել թվարկված երեք մրցումներից առնվազն երկուսին։ Դրանից հետեւում է, որ 2020 թվականի հավակնորդների մրցաշարին մասնակցելու են անցյալ տարվա տիտղոսային մրցախաղի մասնակիցը (Ֆաբիանո Կարուանան), աշխարհի գավաթի այս տարվա խաղարկության (անցկացվելու է սեպտեմբերին՝ Խանտի Մանսիյսկում) եզրափակիչ հանդիպման մասնակիցները, այս տարվա մայիսից դեկտեմբեր անցկացվելիք «Գրան պրիի» արդյունքներով երկու լավագույնները եւ հոկտեմբերին Մեն կղզում անցկացվելիք «Մեծ շվեյցարական» մրցման հաղթողը, մեկ տարվա կտրվածքով լավագույն միջին վարկանիշ ունեցողը եւ կազմակերպիչների ընտրած մասնակիցը։
Մի քանի խոսք առեղծվածային «Մեծ շվեյցարականի» մասին։ Այն անցկացվելու է հոկտեմբերի 7—21—ը եւ ունենալու է 400 հազար դոլար մրցանակային հիմնադրամ։ Լրացուցիչ 32,5 հազար դոլար ուղղվելու է մասնակցող կին շախմատիստուհիների համար հատուկ մրցանակների սահմանմանը։ Ակնկալվում է, որ մրցաշարին մասնակցելու է 160 խաղացող, որոնցից 105—ն ընտրվելու են հատուկ կանոններով, 15—ին ընտրելու է ՖԻԴԵ—ն, իսկ եւս 40—ին որոշելու են կազմակերպիչները (ամենայն հավանականությամբ ընտրյալները լինելու են մոլորակի լավագույն շախմատիստուհիները)։ Ենթադրվում է, որ դա լինելու է շվեյցարական մրցակարգով ամենաուժեղ մրցաշարը շախմատի պատմությունում։ Նշենք, որ Մեն կղզին առաջատար շախմատիստների ժամադրավայր է դարձել վերջին հինգ տարիներին։ Իսկ վերջին երեք մրցաշարերը բավականին ուժեղ կազմ են հավաքել՝ հրապուրելով անգամ Մագնուս Կարլսենին։
Փաստորեն, նշված մրցումները շախմատային աշխարհի գլխավոր ուղեցույցն են լինելու առաջիկա մեկ տարում։ Հայաստանի առնվազն երեք առաջատար գրոսմայստերներ կպայքարեն հավակնորդների մրցաշարին որակավորվելու համար։ Իսկ թե ինչպես կստացվի՝ ցույց կտա ժամանակը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

20-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO