Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ներդրողին պետք է հուշել

Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս անգամ մտքերը կփոխանակվեն Հայաստանում. «Մտքերի» գագաթնաժողովը» կանցկացվի Երեւանում ու Դիլիջանում՝ հունիսի 7—9—ը։ Քննարկվող հիմնական թեման հետեւյալ խորագրով է՝ «Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, տնտեսությունը եւ ներդրումները. բազմաբեւեռության ազդեցությունը առեւտրի ու ներդրումային հոսքերի վրա»։ Միջոցառմանը մասնակցելու են անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար—ներդրողներ, խոշորագույն ընկերությունների եւ լրատվամիջոցների ղեկավարներ ողջ աշխարհից։
Հարցին՝ ինչպե՞ս պետք է օգտագործենք այս հնարավորությունը տնտեսության ոլորտում, տնտեսագետ Գագիկ Մակարյանը «ՀՀ»—ի հետ զրույցում պատասխանեց. «Առիթն օգտագործելը երկու իմաստ ունի։ Ոչ թե միանգամից պետք է հրավիրենք ու մտածենք, որ ներդրողները պետք է գան, այլ պետք է իմանանք եւ համեմատենք Հայաստանի ներդրումային միջավայրը, օրենսդրությունը, հավասար մրցակցային պայմանները, դատարանների խնդիրը, համայնքների թերզարգացածությունը՝ հասկանալու համար՝ ո՛ր ոլորտներում ու ո՛ր երկրներին ենք հրավիրում, եւ այդ երկրների ներդրողներն ինչո՛ւ պետք է հետաքրքրված լինեն»։ Տնտեսագետն ընդգծում է, որ ներդրողը պետք է հասկանա, թե ինչպիսի միջավայր է գալիս։
«Մյուս խնդիրն այն է, որ Հայաստանն ունի բարձր աղքատություն եւ գործազրկություն, ու երբ խոսում ենք ներդրումների մասին, պետք է նաեւ մտածենք՝ արդյո՞ք հնարավոր է կառավարել ներդրումների գործընթացն այնպես, որ դրանք կատարվեն այն ոլորտներում, որոնք մեծ թվով աշխատուժ կընդգրկեն։ Մենք պետք է հուշենք այդ ոլորտների մասին, որոշակի բիզնես—պլաններ կամ ինչ—որ փաթեթներ ներկայացնենք։
Օրինակ, Հայաստանը կարի ոլորտում կարող է վերածվել բազային պետության։ Եվ այդ ոլորտում հազարավոր աշխատատեղեր կստեղծվեն կանանց համար։ Աշխատաշուկայում կանանց ընդգրկվածության խնդիր ունենք»,—նշեց Մակարյանը՝ ավելացնելով, որ ներդրումները մեր կողմից պետք է կառավարվեն։
Նա կարծում է, որ ներդրողներ հրավիրելուց առաջ մի քանի օրենքների փոփոխություն պետք է արվի, ու ավելի լավ ներկայացվեն մեր ազատ տնտեսական գոտիները։ Ամենակարեւոր խնդիրներից է համարում համայնքների ծայրահեղ տարբեր մակարդակները։ Հիմնականում իրենք իրար նման են, բայց Երեւանից կտրուկ տարբերվում են։ Մինչդեռ համայնքների զարգացումն էլ տնտեսագետը ներդրումային մաս է համարում։ Հավատացնում է, որ դրանցում ծրագրերն ավելի խոշոր կարող են լինել, օրինակ՝ ենթակառուցվածքների ծրագրեր՝ ճանապարհաշինություն, կամուրջների, թունելների շինարարություն, խոշոր կոմպլեքսների, բիզնես—ինկուբատորների հիմնադրում։ Բայց այստեղ պետք է նայել՝ ներդրողն ինչու պետք է լինի մոտիվացված։
«Իսկ եթե կոնկրետ խոսում ենք ֆրանսիական ֆորումի մասին, պետք է իմանանք, որ գործ ունենք եվրոպական խոշոր պետության հետ, որն ունի հզոր շուկա, հետեւաբար ֆրանսիական ֆիրմաներին ներդրումների առումով ի՞նչը կհետաքրքրի։ Եթե կան օրենսդրության այնպիսի մասեր, որոնք այնտեղ ավելի խիստ մեխանիզմներ են ստեղծում՝ մի խնդիր է, երկրորդ՝ ֆրանսիական ընկերություններ կան, որոնք հումքի մատակարարման կարիք ունեն։ Երրորդ՝ զուտ բիզնես հետաքրքրություններն են, չորրորդ՝ միջազգային կորպորացիաների շրջանակում կարող են լինել խոշոր ծրագրեր»,–նկատեց մեր զրուցակիցն ու ընդգծեց, որ եթե հանդիպումների ժամանակ մեր պետական մարմինները անհրաժեշտ նյութեր չեն պատրաստում, ապա հանդիպումները կարող են լինել լավ, բայց ոչ այդքան լավ, որքան կարող էին լինել։
Գագիկ Մակարյանը մի քանի ոլորտ հուշեց. «Թափոնների վերամշակում. Հայաստանում շուրջ 12 տեսակ թափոն կա։ Դրանք փող արժեն եւ պետք է արդյունահանվեն։ Խոշոր ենթակառուցվածքները, գյուղատնտեսության ոլորտում եւս շատ մեծ հնարավորություններ կան, օրինակ՝ չմշակված հողեր ունենք եւ կարող ենք դրանք երկարաժամկետ օգտագործման տրամադրել, բայց պայմանով, որ այդ հողերը վերականգնեն, հետո գյուղատնտեսական մթերք աճեցնեն, արտահանեն վաճառելու։ Հողի դիմաց չի վճարում, բայց ներդրում է անում հողն առողջացնելու համար։ Գյուղատնտեսությունն այսօր հետաքրքրում է աշխարհին։ Արեւային էներգետիկան. Հայաստանը 300 արեւային օր ունի։ Աշխարհի եզակի երկրներից է այդպիսի ցուցանիշով։ Մեկ այլ ոլորտ են ստորգետնյա տաք ջրերը»։
Իսկ սպասվող գագաթնաժողովում մեր երկրով հետաքրքրվածների հետ, ըստ Գ. Մակարյանի, կարելի է ավելի նեղ, փոքր ֆորմատով աշխատել, ավելի հետաքրքիր տեղեկատվություն պատրաստել, նախնական ուսումնասիրություններ անել. «Ընդ որում՝ ոչ թե ասել՝ դու պատվիրի, արի, արա, որ ինքը ժամանակ կամ փող ծախսի, այլ պետությունն իր վրա վերցնի, ասի՝ եթե հետաքրքրված եք, պատրաստ ենք շուկայի վերլուծություն անել, փաթեթ տալ»։
Մակարյանը համարում է, որ դա է լեզուն, որով պետք է խոսել ներդրողի հետ։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

20-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO