Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2020
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում

Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետ տիար Հայկ Չոբանյանին՝ ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հանդիպմանն Ամենայն հայոց կաթողիկոսը, շնորհավորելով մարզպետին նշանակման առիթով, մաղթեց նրան հաջողություններ իր առաքելության մեջ։ Տեղեկանալով մարզի զարգացման եւ առաջընթացի հետ կապված մարզպետի մտածումների եւ ծրագրերի մասին՝ Վեհափառ հայրապետը վստահություն հայտնեց, որ վերջինս կկարողանա դրանք կյանքի կոչել եւ արդարացնել մարզի բնակչության սպասումները։ Նորին սրբությունը նաեւ խոսեց հիշյալ ծրագրերում Տավուշի թեմի ներգրավվածության մասին։
Իր հերթին մարզպետը շնորհակալություն հայտնեց Ամենայն հայոց կաթողիկոսին հանդիպման եւ հայրապետական օրհնության համար։ Տիար Հայկ Չոբանյանը մարզի կյանքի աշխուժացման եւ զարգացման գործում կարեւոր նկատեց սերտ համագործակցությունը Տավուշի թեմի հետ։
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Տավուշի մարզի Բերդավան գյուղից գերեվարված եւ Ադրբեջանում բանտարկված Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու խնդրին։ Վեհափառ հայրապետի համոզմամբ, այդ ջանքերը ներկայումս պետք է բազմապատկվեն՝ ներգրավելով նաեւ միջազգային կառույցներին։
Վերջում Նորին սրբությունը մարզպետին մաղթեց Աստծու օգնականությունը իր ծառայության մեջ՝ հանուն տավուշցիների արժանապատիվ կյանքի կերտման։

20-03-2019





18-01-2020
Պահանջը չի փոխվելու
«Միսը չի թանկանա, հակառակը, նույնիսկ իջեցում կարող է ...


18-01-2020
Տեւական երաշտը փորձությունների առաջ է կանգնեցրել հողագործներին
Ինչպես հաղթահարել բնական արգելքները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


«Աշնան ամիսների եւ ...


18-01-2020
Մեջքով... դեպի հանդիսատեսը
Դիրիժորը, թերեւս, միակն է, որ հանդիսատեսին կանգնում է մեջքով, ...


18-01-2020
Կաշեգործի մասնագիտությունը մերժած, նավապետի երազանքով մեծն նվագավարը
Մի ողջ դիվանագիտություն՝ թաքնված մաեստրո Չեքիջյանի կենսագրության թվերի ու ...


18-01-2020
Ինչո՞ւ Չեքիջյանի երազանքը մնաց անկատար…
Մաեստրոյի խոսքով՝ ամբողջ կյանքում ջանացել է, որ իրեն ...


18-01-2020
Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր ղեկավարած երաժշտություն մատուցողը
Որ հաշվի է առնում անգամ դահլիճի աթոռների գույնը

Արմենուհի ...


18-01-2020
Ամեն դիրիժոր իր ակնոցով է նայում նոտաներին
Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ ...



18-01-2020
Անմահների ուղին փշոտ է, բայց հաղթական
Ադրբեջանական նենգության հերթական ...

18-01-2020
Հայաստանի մարզիկները ռուսական սպորտում լեգեոներներ չեն համարվի
Նոր հեռանկարներ հավաքական եւ ակումբային ...

18-01-2020
«Վարպետ Հակոբից բարեւներ եմ բերել ձեզ...»
Դուդուկահար Էրթան Թեկինը «ՀՀ»-ի հետ ...

18-01-2020
Ազգային երաժշտարվեստի զուլալ ակունքներից
Սասուն Պասկեւիչյանի երգերը շարունակում ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO