Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.04.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Գաղտնալսող սարքեր այլեւս չեն կարող ներկրել

Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն խոստանում է հնչեղ բացահայտումներ

Անհատները եւ կազմակերպությունները չեն կարող ՀՀ ներկրել գաղտնալսման սարքեր։ Այդ լիազորությունը վերապահված է միայն այն մարմիններին, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն։ Այդ մասին ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հարցին, թե որ փուլում է գտնվում գաղտնալսման գործը եւ ինչ լուծում է տրվել գաղտնալսող սարքերի ներկրման խնդրին։
«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Հավաստիացնում եմ, որ այլեւս նման սարքեր չեն կարող ներկրվել։ Թե մաքսային, թե մեր կողմից իրականացվող հսկողությունը թույլ չի տա նման սարքերի ներկրումը Հայաստան»,–ասաց Վանեցյանը։ Անդրանիկ Քոչարյանի այն դիտարկմանը, թե ըստ որոշ տեղեկությունների ժամանակին գաղտնալսման սարքավորումներ ունեցել է ոչ միայն ԱԱԾ—ն, այլեւ որոշ օլիգարխներ եւ այլ պետական կառույցներ, ինչպես օրինակ՝ մաքսային ծառայությունները, որոնք օրենքով այդ իրավունքը չեն ունեցել, ապա ԱԱԾ տնօրենը հարցի պատասխանը չունի։ «Ունենք որոշակի տեղեկություն, որը ստուգման փուլում է, եթե կլինեն կոնկրետ արդյունքներ, ապա անմիջապես կհրապարակենք»,–ընդգծեց նա։
ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման դեպքի հետ կապված քրեական գործի մասով քննությունը շարունակվում է։ Վանեցյանն այդ մասին չցանկացավ շատ բան ավելացնել, որովհետեւ ինքն այդ գործով անցնող անձ է եւ փաստաթուղթ է ստորագրել նախաքննության գաղտնիքը չհրապարակելու մասին։
ԱԱԾ տնօրենը հավաստիացրեց, որ քննվող մի քանի աղմկահարույց գործերի շրջանակներում բավականին մեծ գումարներ կվերադարձվեն պետական բյուջե։ «Ինչպես մշտապես նշվում է ՀՀ վարչապետի ելույթներում, պետությունից գողացվածը վերադարձվելու է։ Մենք այդ ուղղությամբ կատարում ենք մեր աշխատանքը եւ տարվա ընթացքում կտեսնեք այդ արդյունքները»,—ասաց Վանեցյանը։
ԱԱԾ—ի կողմից քննվում են նաեւ նախկինում պաշտոններ զբաղեցրած անձանց կողմից խոշոր յուրացումների մի շարք աղմկահարույց գործեր։ Կառույցի ղեկավարը դժգոհեց, որ տպավորություն կա, թե իրենք զբաղվում են միայն կոռուպցիոն հանցագործություններով, մինչդեռ ԱԱԾ—ն լիարժեքորեն իրականացնում է օրենքով իրեն վերապահված բոլոր լիազորությունները՝ հետախուզություն, հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանների պահպանություն եւ այլն։ «Շատ եմ կարեւորում արտաքին թշնամուց մեր հայրենիքի պաշտպանությունը, իսկ սպառնալիքներ պարբերաբար լինում են։ Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, այնպիսի իրավիճակում, որ մեզ համար առաջնահերթություն է ցանկացած ոտնձգությունից մեր հայրենիքի պաշտպանությունը։ Մենք օր ու գիշեր կատարում ենք այդ աշխատանքը»,—ասաց նա՝ գոհունակություն հայտնելով, որ հասարակության վստահությունն իրենց կառույցի նկատմամբ մեծացել է։ Դրա մասին է վկայում այն, որ գրեթե 5 անգամ ավելացել է ԱԱԾ դիմող քաղաքացիների թիվը։ Իսկ հարցերի շրջանակը մեծ է, լինում են դեպքեր, որ նույնիսկ դուրս են իրենց իրավասություններից։
Օրեր առաջ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը բաց նամակ էր ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ նշել էր, որ հոկտեմբերի 27—ից հետո իրեն, Գագիկ Ջհանգիրյանին եւ Ռոբերտ Քոչարյանին Գորիկ Հակոբյանը ներկայացրել է մի թղթապանակ ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի մասին, սակայն հետագայում այդ թղթապանակն անհետացել է։ Լրագրողների հետ զրույցում այդ տեղեկությունը Արթուր Վանեցյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց։ Նա տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բաց նամակն ուղարկել է Ազգային անվտանգության եւ Հատուկ քննչական ծառայություններ, որտեղ յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում կուսումնասիրի նամակում տեղ գտած փաստերը։ «Համապատասխան ստուգողական աշխատանքներ իրականցնելուց հետո եթե կլինեն նոր հանգամանքներ, փաստեր, որոնք հիմք կտան վերաբացել հոկտեմբերի 27—ի գործը կամ հարուցել նոր քրեական գործ, ապա դա կարվի։ Դրանից հետո կհրապարակվի այն, ինչ եղել է իրականում»,–նշեց ԱԱԾ տնօրենը։
Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ գործակալներ են, քան քաղաքական գործիչներ, Վանեցյանը նշեց, որ իրականացնում են աշխատանքներ, որպեսզի այլ երկրների հատուկ ծառայությունների հետ առնչություն եւ կապեր ունեցող անձինք բացահայտվեն։ «Սա այն հարցը չէ, որին կարող եմ սպառիչ պատասխան տալ»,–ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ Հայաստանից մեկնելու հանգամանքներին, Վանեցյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քրեական գործը քննող քննիչի որոշմամբ թույլատրվել է նրան լքել Հայաստանի տարածքը։ Ալեքսանդր Սարգսյանը առողջական խնդիրների հետ կապված դիմել էր Հայաստանից բացակայելու թույլտվության համար։ «Այո, ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ եւ ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան։ Այս պահին նման պահանջ չկա, բայց քննչական բաժինը մշտապես գտնվում է կապի մեջ փաստաբանների հետ։ Հենց որ նման անհրաժեշտություն լինի, կհրավիրեն, եւ որեւէ խնդիր չի լինի»,–ասաց Վանեցյանը։
Արձագանքնելով լրագրողների այն դիտարկմանը, որ վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի մասով դժգոհել է իրավապահ մարմինների կատարած աշխատանքից, ասաց, որ ինքն էլ է դժգոհ իրավապահ մարմինների՝ հատկապես Ազգային անվտանգության ծառայության աշխատանքից։ «Կարծես որոշակի նվազում կա այն տեմպի եւ այն աշխատանքների, որոնք մենք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում։ Բայց դա բացատրվում է այն հանգամանքով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած որեւէ գործ հետագայում հնարավոր չլինի շահարկել, բողոքարկել եւ ասել, որ մենք գործել ենք քմահաճույքով»,–ասաց Վանեցյանը՝ վստահեցնելով, որ առաջիկայում եւս կլինեն հնչեղ բացահայտումներ։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

23-03-2019





26-04-2019
Պարզապես չէր սիրում շատ երեւալ
Բայց գործն էր երեւում, ու այսուհետ բացը կերեւա



26-04-2019
Խցերի «վոլչոկների», «զոն նայողների» ու wi-fi սարքերի մասին
ԱԱԾ-ի խուզարկությունն ու արդարադատության նախարարի պարզաբանումը

Կառավարության երեկվա ...


26-04-2019
Ազդարարվել է նախագահական նոր ծրագրի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ...


26-04-2019
Վարչապետն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ ...


26-04-2019
«Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր»
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ամերիկահայ ...


26-04-2019
Իրավունք, պարտականություն, թե ծառայություն
Համատիրությունների «մատի եւ մատանու արանքում»

Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» ...


26-04-2019
Պետի տեղակալը կդառնա՞ պետ
Պարզաբանում է Արգիշտի Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ...



26-04-2019
Այդպես էլ եղավ. ես հետ եկա, ու ինքը չկա…
«Համով կգրես». այս հորդորն էի ստանում ամեն անգամ ...

26-04-2019
Բացառությունները ճիշտ չէ որպես օրինաչափություն ներկայացնել
Երեւանի քաղաքապետարանը ...

26-04-2019
Մեր խնդիրը լուծեցինք միայն անհատական ցատկերում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրացատկորդներ Լեւ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO