Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.04.2019
ԼՂՀ


Պետությունը քաջալերում է տնտեսավարող սուբյեկտներին

Նախագահը հորդորեց հաշվի առնել Արցախի բնաշխարհի յուրահատկությունները

Հարկատուների եւ հարկային մարմինների փոխհարաբերությունների սերտացմանը, հարկային բեռի թեթեւացմանը միտված խնդիրները շարունակում են օրակարգում մնալ եւ ամենատարբեր ձեւաչափերով քննարկումների առարկա հանդիսանալ խորհրդարանում եւ կառավարությունում, շահագրգիռ գերատեսչություններում։
Հարկային մարմինների հետագա քայլերը հստակեցնելու նպատակով երեկ կառավարության նիստերի դահլիճում կայացել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը «Արցախի փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ,  ուր քննարկվել են փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող մեկ տասնյակից ավելի հարցեր։ Ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, կառավարության անդամներ, Ստեփանակերտի քաղաքապետը, տարբեր գերատեսչությունների պատասխանատուներ։ Քննարկումների ժամանակ մասնավորապես անդրադարձ է եղել հարկային օրենսդրության փոփոխմանը, հարկային հաշվետվությունների պարզեցմանը, միջազգային փառատոներում եւ ցուցահանդեսներում՝ Արցախի տնտեսավարողների մասնակցության ապահովմանը, հանրապետությունում արտադրվող ապրանքների արտահանման եւ սպառման գործում պետության կողմից աջակցությանը, գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը կամ կամավոր հիմունքներով կոոպերատիվ տնտեսությունների ստեղծմանը եւ այլն։
Երկրի ղեկավարի առաջարկությամբ՝ խորհրդակցությունում տնտեսավարողներին մտահոգող սկզբունքային հարցերի վերաբերյալ պարզաբանումներով հանդես եկան պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, էկոնոմիկայի եւ ենթակառուցվածքների նախարար Ժիրայր Միրզոյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ ուրիշներ։
Գործարար Արայիկ Հակոբյանը, ողջունելով հարկային դաշտում իրականացվող բարեփոխումները, որոնք միտված են հարկային օրենսդրության համապատասխանեցմանը, բարձրաձայնեց ավելացված արժեքի պարզեցման անհրաժեշտության մասին։ Անդրադառնալով խնդրին, ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշեց, որ տարեվերջին՝ հարկային դաշտում փոփոխություններ կատարելու պայմանով, խորհրդարան է ներկայացվել ոլորտին առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթ, որը ՓՄՁ—ին հնարավորություն կտա զգալիորեն թեթեւացնել հարկային բեռը։ Արտոնյալ պայմաններում ավելի քան 2 հազար տնտեսավարող սուբյեկտների համար մայրաքաղաքում սահմանվել է հարկման նվազեցման՝ 50, իսկ շրջաններում՝ 75 տոկոս գործակիցը։ Ինչ վերաբերում է հաշվետվությունների կրճատմանը, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, եւ էլեկտրոնային համակարգում ամեն ինչ կարտացոլվի թափանցիկ ձեւով։ Այսինքն, ձեռնարկատերերին հնարավորություն կընձեռվի հարկային պարտավորությունների հաշվառումը կատարել էլեկտրոնային եղանակով եւ ժամանակին վճարել օրենքով նախատեսված հարկերը։ Հատկանշական է նաեւ, որ «Հարկային արտոնությունների մասին» նոր օրենքի համաձայն, տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկերը ժամանակին վճարելու դեպքում, 90 տոկոսի չափով վերացվում են տույժերն ու տուգանքները։ Հարկային բեռի թեթեւացմանը վերաբերող մյուս օրինագծերը, նախարարի հավաստմամբ, խորհրդարանում կշրջանառվեն հուլիսին։
Ֆերմեր Հովհաննես Ասմարյանը, ողջունելով իշխանությունների կողմից տնտեսավարողների շահերի պաշտպանման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, առաջարկեց նոր գրանցված սուբյեկտներին ոչ թե 2, այլ՝ 6 ամսով ազատել հարկային բեռից, որպեսզի նրանք կարողանան ինքնահաստատվել եւ փորձառություն ձեռք բերել ու նոր միայն մարել հարկային պարտավորությունները։ Մեկ այլ գործարար բարձրացրեց միջազգային փառատոներում եւ ցուցահանդեսներում ընդգրկվելու, արտադրված ապրանքները (մթերքները) արտերկիր թողարկելու խնդրում պետության աջակցությունը։ Հանդիպմանը կարծիքներ փոխանակվեցին նաեւ արտաքին գովազդի համար նախատեսված վճարների չափը նվազեցնելու, կամավոր հիմունքներով կոոպերատիվներ հիմնելու, մեղվաբուծությունը, որպես շահութաբեր ճյուղ, զարգացնելու եւ ընդլայնելու ուղղությամբ։
Կարեւորելով տնտեսավարող սուբյեկտների դերը տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության բարեկեցության բարելավման խնդրում, Բ. Սահակյանը գերատեսչության ղեկավարներին հանձնարարեց ականջալուր լինել տնտեսավարողների պահանջներին եւ աջակցություն ցուցաբերել նրանց։ Վերջիններիս էլ նախագահը հորդորեց ավելի համարձակ լինել իրենց նախաձեռնություններում եւ Արցախի տնտեսության, հարուստ բնաշխարհի յուրահատկությունները հաշվի առնելով՝ ապրանքների արտադրման տեսանկյունից համաշխարհային շուկայում արժանի տեղ ունենալ։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

23-03-2019





26-04-2019
Պարզապես չէր սիրում շատ երեւալ
Բայց գործն էր երեւում, ու այսուհետ բացը կերեւա



26-04-2019
Խցերի «վոլչոկների», «զոն նայողների» ու wi-fi սարքերի մասին
ԱԱԾ-ի խուզարկությունն ու արդարադատության նախարարի պարզաբանումը

Կառավարության երեկվա ...


26-04-2019
Ազդարարվել է նախագահական նոր ծրագրի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ...


26-04-2019
Վարչապետն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ ...


26-04-2019
«Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր»
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ամերիկահայ ...


26-04-2019
Իրավունք, պարտականություն, թե ծառայություն
Համատիրությունների «մատի եւ մատանու արանքում»

Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» ...


26-04-2019
Պետի տեղակալը կդառնա՞ պետ
Պարզաբանում է Արգիշտի Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ...



26-04-2019
Այդպես էլ եղավ. ես հետ եկա, ու ինքը չկա…
«Համով կգրես». այս հորդորն էի ստանում ամեն անգամ ...

26-04-2019
Բացառությունները ճիշտ չէ որպես օրինաչափություն ներկայացնել
Երեւանի քաղաքապետարանը ...

26-04-2019
Մեր խնդիրը լուծեցինք միայն անհատական ցատկերում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրացատկորդներ Լեւ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO