Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Հոգեւոր զորացման եւս մեկ ուխտատեղի

Ստեփանակերտում օծվել է Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին

Նախօրեին՝ Սուրբ Աստվածածնի ավետման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությունը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Սրբազան արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի թեմի հոգեւոր սպասավորներ, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, եկեղեցու կառուցմանն իրենց աջակցությունը բերած բարերար հայորդիներ, Հայաստանի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներ, ուխտավորներ եւ հավատավոր բազում արցախցիներ։
Հընթացս օծման սրբազան արարողության՝ սաղմոսերգության ներքո ջրով եւ գինով լվացվեցին տաճարի սուրբ սեղանը եւ օծվելիք սյուները։ Այնուհետեւ Հայոց հայրապետը սրբալույս մյուռոնով օծեց եկեղեցու սուրբ սեղանը։ Բարձրաստիճան հոգեւորականների ձեռամբ օծվեցին խորանի՝ չորս ավետարանիչների անունը կրող սյուները եւ եկեղեցու մնացյալ սյուները։
Աղոթքներից եւ սուրբգրային ընթերցվածքներից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը նորակառույց եկեղեցին անվանակոչեց Սուրբ Աստվածածին։
Օծման արարողության ավարտին Գարեգին Բ կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց արցախահայությանը եւ Սուրբ Ավետման տոնի եւ եկեղեցու օծման առիթով իր հայրապետական պատգամը բերեց ներկա ժողովրդին։
Իր պատգամի ավարտին Հայոց հովվապետը նորաօծ եկեղեցուն ընծայեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Տիրոջ Սուրբ Ծննդյան սրբապատկեր, երկարամյա հոգեւոր ծառայության եւ վաստակի գնահատանքով Ամենայն հայոց կաթողիկոսը Պարգեւ սրբազանին շնորհեց եպիսկոպոսական պանակե՝ Տիրոջ Սուրբ Աջի հանապազ զորակցության սրտագին մաղթանքով։
Նորին Սրբությունն իր առանձնակի գնահատանքը հայտնեց եկեղեցու կառուցման հիմնական բարերարներ Միքայել եւ Կարեն Վարդանյաններին՝ նրանց արժանացնելով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանին՝ եկեղեցաշահ իրենց գործունեության, հոգեւոր—եկեղեցական կյանքի առաջընթացին բերած գովարժան ներդրումի եւ բարի հանձնառությունների համար։
Այնուհետեւ նորաօծ եկեղեցում մատուցվեց սուրբ եւ անմահ պատարագ՝ ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոսի։
Բազմանկյուն եռահարկ եկեղեցու բարձրությունն ավելի քան 40 մետր է, խաչի բարձրությունը՝ 3 մետր։ Ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է։

09-04-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO