Ներգրավվել է ավելի քան 1500 զինծառայող
Գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ փուլը
Երեկ ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել հայ—ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ ապրիլի 1—ին մեկնարկած գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Զորավարժության եզրափակիչ փուլին հետեւել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ։ Ապրիլի 1—ից 12—ն անցկացված զորավարժության նպատակն էր ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը՝ միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում։ Լայնածավալ վարժանքի ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, կրակային տարբեր միջոցներ, հրետանային համակարգեր, ծանր զրահատեխնիկա եւ ավիացիա։ Ներգրավվել է ավելի քան 1500 զինծառայող։ Զորավարժության գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ նախօրոք սցենար չէր մշակվել, եւ զինծառայողներին խնդիրներ են առաջադրվել իրավիճակի զարգացմանը զուգահեռ։ Խաղարկվել են պաշպանողական, հարձակողական, ինչպես նաեւ հակահարձակողական գործողություններ։ Բարձր գնահատելով լայնածավալ զորավարժության նախնական արդյունքները՝ ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ—մայոր Տիգրան Փարվանյանը վստահեցրել է, որ առաջադրված բոլոր ուսումնամարտական եւ կրակային խնդիրները կատարվել են բարձր մակարդակով, եւ զորավարժությունը ծառայել է իր նպատակին՝ ապահովելով հայ—ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումների ներդաշնակումը եւ համատեղ խնդիր կատարելու օպերատիվությունն ու արդյունավետությունը։
13-04-2019
|

փակել >>
|