Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.07.2019
ԼՂՀ


«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»

Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են

Հայկական երկու հանրապետությունների միջեւ ամենատարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու նպատակ էր հետապնդում ՀՀ կառավարական պատվիրակության այցը Ստեփանակերտ, որի կազմում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ մարզպետներ, պաշտպանության գերատեսչության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչներ։
«Արցախի ժողովրդի, Արցախի պետական կառավարման համակարգի եւ պաշտպանության բանակի միաձուլումը թույլ կտա առավել արդյունավետ ու լիարժեք լուծել երկրի անվտանգության խնդիրները։ Հակառակորդին առնչվելու ժամանակ այս միասնությունը, համոզված եմ, որ դիմակայնության, տոկունության դրսեւորման տեսանկյունից, ուսանելի օրինակ կարող է լինել բոլորի համար։ Հետեւաբար, անվտանգության ընկալումը, որպես վտանգի կանխման եւ բնակչության պատսպարման կարեւոր բաղադրիչ, պիտի ճիշտ դիտարկվի համայնքների ղեկավարների ու քաղպաշտպանության պատասխանատուների կողմից, որպեսզի ժամանակին կասեցվի ցանկացած ռազմագործողության ծավալումը»,–լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Դավիթ Տոնոյանը։
Արցախ կատարած այցը համարելով շատ օգտակար, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես կարեւորելով տարածքային մարմինների ներգրավվածությունը սահմանների պաշտպանությանը եւ զորահավաքի կազմակերպմանը, հավաստիացրեց, որ «Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»։ Նրա խոսքով. «Հայաստանի յուրաքանչյուր մասնիկ, ամեն մի պաշտոնյա իրեն պատասխանատու պիտի զգա երկրի անվտանգության համար եւ անհրաժեշտության դեպքում՝ կանգնի Արցախի, նրա սահմանները հսկող դիրքապահ զինվորի կողքին, քանի որ Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը՝ Արցախի հետ հայկական մեկ միասնական օրակարգ ունեն հայրենիքի անվտանգության ապահովման վերաբերյալ»։
Այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների միջեւ քաղաքացիական համակարգի պատրաստության եւ պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման ու փոխգործողությունների արդյունավետության բարձրացման շրջանակում, ՊԲ շտաբում տեղի են ունեցել հավաք—պարապմունքներ։ Այնուհետեւ կազմակերպվել է այց բանակի խորացված հրամանատարական կետ, որտեղ ԱՀ ՊՆ, գեներալ—մայոր Կարեն Աբրահամյանը ներկայացրել է «հակառակորդի հավանական գործողությունների բնույթն ու դրանց համարժեք արձագանքելու առավել արդյունավետ տարբերակները»։
Ինչպես տեղեկացրել են ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները եղել են ՊԲ ռազմական նշանակության ապրանքների արտադրամասերում, ծանոթացել թողարկվող նոր տեսականուն։
Միջոցառման երկրորդ օրը ՀՀ—ից ժամանած բարձրաստիճան հյուրերը այցելել են հյուսիս—արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս, շնորհավորել դիրքապահ անձնակազմին՝ Քրիստոսի Սուրբ Հարության տոնի կապակցությամբ, հետաքրքրվել օպերատիվ—մարտավարական իրադրությամբ, ծանոթացել «հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում՝ մարտական հերթապահության կրման խնդիրներին ու զինծառայողների սոցիալ—կենցաղային պայմաններին»։
Պատվիրակության անդամներին ընդունել եւ նրանց առաքելությունը բարձր է գնահատել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը։ Հանդիպմանը, ուր քննարկվել է երկու երկրների վարչական միավորումների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կարեւորվել են Հայաստան—Արցախ կապերի հետագա ընդլայնմանն ու խորացմանը, ռազմավարական ծրագրերի մշակմանն ու իրագործմանը միտված խնդիրները։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

23-04-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO