Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»

Ինչ է պատմում խորհրդային տարիներին աշխատած գիտնականը

Պարզվում է՝ ոռոգման անձրեւացման ու կաթիլային եղանակները (առանձնապես՝ անձրեւացման) Հայաստանի համար ամենեւին էլ նորություն չեն՝ զարգացած Եվրոպայից ներմուծված, եւ մեզ մոտ կիրառվել են դեռ ՀԽՍՀ—ում՝ 60—ականներին։ Այդ մասին ինձ տեղեկացրեց Հենզել Գեղամյանը, ով 1969թ. աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ ագրոքիմիական պրոբլեմների եւ հիդրոպոնիկայի գիտահետազոտական ինստիտուտում եւ այստեղ գործել մինչեւ 1975թ.։
80—ամյա գիտնականն ինձ «հայտնաբերել» էր գյուղոլորտին վերաբերող իմ հոդվածներով, եւ նրա՝ անձրեւացման եղանակի, այսպես ասած «հայկական հետքի» մասին ասածն ինձ անչափ հետաքրքրեց։ Քանզի լսելու էի հայ գիտնականի, կենսաբանական գիտությունների դոկտորի, 1966—69 թթ. Օբնինսկ քաղաքի բժշկական ռադիոլոգիայի ինստիտուտի ասպիրանտուրայում «Ռադիոիզոտոպների վարքը շրջակա միջավայրում» թեմայով ատենախոսություն պաշտպանածի, «Փարիզ—7» համալսարանի անտառի էկոլոգիայով զբաղվող լաբորատորիայում եւ ֆրանկո—գերմանական քիմիական—դեղագործական ընկերությունում աշխատածի կարծիքը։ Գիտնականի, որը Խորհրդային Միության տարածքում իրականացրել է փորձարկումներ եւ ներդրել բույսերի ու կենդանիների պաշտպանության համար նախատեսված դեղանյութեր, գիտաժողովներով հանդես եկել Մոսկվայում, Լենինգրադում, Կիեւում, Փարիզում, Պրահայում, Բեռլինում (1975 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա։ Գիտական գործունեությանը զուգահեռ երկար տարիներ թղթակցել է Փարիզի «Յառաջ» օրաթերթին, հանդես եկել բազմաթիվ գիտական ու հրապարակախոսական հոդվածներով)։
Այսպիսով, վերջին ամիսներին «ՀՀ»—ն գյուղատնտեսական ծրագրերին անդրադառնալով՝ մանրամասն ներկայացրել է դրանցից ակնկալիքները, պետական աջակցության ձեւերն ու պայմանները։ Իսկ երբ ներկայացրեցինք գյուղոլորտում ոռոգման արդի համակարգեր ներդնելու ծրագիրը, Հենզել Գեղամյանը պատմեց. «1962 թվականն էր։ Գյուղինստիտուտի այգեգործության եւ պտղաբանջարաբուծության ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի անցա ջրային պրոբլեմների եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի մելիորացիայի բաժնում՝ որպես ինժեներ—ագրոնոմ։ Նախորդ տարում, այսինքն՝ 1961թ. նույն ինստիտուտի նախագծով կառուցվել եւ շահագործման էր հանձնվել 50 կմ—ից ավելի երկարություն ունեցող Սեւան — Աբովյան ջրատար խողովակաշարը։ Նպատակն էր եղել Սեւանի ջուրը այդ ձեւով հասցնել մինչեւ Կոտայք ու, օգտագործելով ծովի մակերեւույթից Սեւանի բարձր դիրքի շնորհիվ ստեղծվող բնական ճնշումը, Կոտայքի հողատարածություններում տեղակայել ոռոգման արհեստական անձրեւացման հարմարանքներ։ Չգիտեմ, թե Հայաստանում դեռ կա՞ն մարդիկ, որոնք հիշում են այս ինքնատիպ «a la soviet» պատմությունը։ Բոլոր դեպքերում վստահ եմ, դու տեղյակ չես,–դիմեց ինձ,–քանի որ դեռ ծնված էլ չէիր, ուստի եւ թույլ տուր պատմել։ Պատմել, թե որն էր այդ կառույցի ստեղծման իրական պատճառն ու նպատակը»։
«Այդ թվերին Հայաստանի կոմկուսը ղեկավարում էր Յակով Զարոբյանը,–շարունակում է գիտնականը,—եւ,  ցավոք, անձամբ Զարոբյանի ու երկրի ղեկավարության առջեւ ծառացել էր համազգային նշանակություն ունեցող մի շատ կարեւոր խնդիր՝ Սեւանի խնդիրը։ Սեւանը չորանալու վտանգի առջեւ էր, եւ պետք էր փրկել այն, իսկ փրկել կարող էր միայն կենտրոնական իշխանությունը՝ Մոսկվան։
1961 թ. մայիսին Հայաստանի խորհրդայնացման եւ կոմկուսի 40—ամյակը նշելու համար նախատեսնված էր Նիկիտա Խրուշչովի այցելությունը Երեւան։ Պետք էր այս առիթն անպայման օգտագործել նրան համոզելու համար, որ թույլ տար կառուցել Արփա—Սեւան թունելը։ Այդ նպատակով որոշված էր նախ Խրուշչովին անպայման տանել ցույց տալ Սեւանը։ Բայց Կենտկոմում կասկածեցին, որ միայն ցույց տալը բավական չէ համոզելու համար»։
Հենզել Գեղամյանը պատմում է նաեւ, թե այդ տարիներին բոլորին հայտնի էր, որ Խրուշչովը գյուղատնտեսությանը վերաբերող հարցերի հանդեպ անտարբեր չէր մնում։ «Բայց Հայաստանում ի՞նչ գյուղատնտեսություն կար, ինչո՞վ կարելի էր հետաքրքրել Խրուշչովին,–ասում է նա,–ինչեւէ, երկար խորհրդակցություններից ու մասնագետների կարծիքները հարցնելուց հետո ինչ— որ մեկն առաջարկում է նրան հրապուրել նոր տեխնիկայով, բայց բանն այն էր, որ պետք էր այնպիսի նոր տեխնիկա, որ առնչված լիներ Սեւանի խնդրի հետ։ Չէ՞ որ նպատակը Սեւանն էր»։
Մտածում, մտածում են եւ «հայավարի» գտնում են ելքը. որոշում են Սեւանից վերցնել ջուրը եւ ցուցադրել ղեկավարին, թե այդ ջուրը ինչ խելացի ձեւով կարելի է օգտագործել, ու թե դա որքան կարեւոր նշանակություն կունենա հանրապետության գյուղատնտեսության զարգացման համար։ Որոշումը կայացնելուն պես անցնում են գործի։ «Ես հիմա չեմ հիշում, թե ինչքան ժամանակ են ունեցել ծրագիրն իրագործելու համար, բայց գիտեմ, որ ժամանակը շատ կարճ է եղել, եւ հարկ է եղել աշխատել գիշեր ու ցերեկ՝ հասցնելու համար»,—շարունակում է Հենզել Գեղամյանը։
Եվ ի վերջո… բաձրաստիճան հյուրերին (Միկոյանն էլ է եղել Խրուշչովի հետ) Սեւան տանող ավտոշարասյանը Աբովյանով անցնելիս տպավորիչ «սյուրպրիզ» էր սպասում։ ճանապարհի երկու կողմերում դաշտերը ոռոգում էին իրենց առանցքի շուրջը պտտվող եւ անձրեւի ամպ ստեղծող անձրեւացման հարմարանքները։ «Մերոնք հպարտությամբ եւ հրճվանքով մեկնաբանում էին, իսկ Խրուշչովը իրեն բնորոշ դեմքի լայն ժպիտով դառնալով Միկոյանին՝ ասում է՝ «Ես էլ ասում եմ՝ ինչո՞ւ Ռուսաստանում խողովակները չեն բավարարում»։
Կատակը կատակ, բայց «Արփա—Սեւան»—ը ստացավ շեֆի «դաբրոն»։ «Ոչինչ, որ հիմա այդ փայլուն օպերացիայի հետքն էլ հավանաբար չի մնացել, բայց մերոնց հնարամտության շնորհիվ փրկվել է Սեւանը, եւ սա՛ է կարեւորը»,—եզրափակում է գիտնականը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

23-04-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO