Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Կրթության որակը՝ առաջնահերթություն

Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում

Հասարակությունը, գործատուն, բուհը, դպրոցը, ոլորտը կարգավորող տարբեր կառույցները Հայաստանում կրթության վիճակը գնահատում են ոչ բավարար. ոմանք մեղքը բարդում են դպրոցի կամ բուհի, ոմանք՝ ծնողի կամ ուսուցչի, ոմանք էլ՝ պետական գերատեսչության, որը բարեփոխումների պատասխանատուն է։
Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի մասնագիտական կրթության եւ կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանի կարծիքով՝ կրթության որակը շարունակական պրոբլեմ է, քանի որ յուրաքանչյուր բարեփոխում պլանավորելիս հաշվի չենք առնում մեր հանրապետության առանձնահատկությունները։ «Դպրոցում հիմա ամեն ինչ խառնվել է իրար. որպես մեկ օրինակ՝ սոցիալական մանկավարժներին, որոնք մասնագիտացել են, զինվել են այդ շատ կարեւոր մասնագիտության կարողություններով ու հմտություններով, դարձրել են ուսուցչի օգնական, որն օգնում է ուսուցչին ուսումնական գործընթացի կազմակերպման գործում։ Այնինչ այլ երկրներում ուսուցչի օգնականը ներառական կրթության համատեքստում դասարանի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների հետ աշխատելու գործառույթն ունի. ի սկզբանե փչացրինք մի ինստիտուտ՝ ստեղծելով մեկ այլը, որի գործառույթները ճիշտ չեն սահմանված»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նկատեց Աիդա Թոփուզյանը։ Նա կարեւորեց նաեւ ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման խնդիրը։
«Ուսուցչի վերապատրաստումը մշտական գործընթաց է։ Երբ ամեն րոպե կրթական բարեփոխումներ ենք իրականացնում, պետք է ուսուցչին զինենք այդ բարեփոխման բովանդակությամբ ու էությամբ։ Ուսուցիչն է այդ բարեփոխման կրողը, քանի որ հենց նա է կրթում ապագայի մարդ»,–ասաց Աիդա Թոփուզյանը։ Նա առանձնակի կարեւորեց հասարակության շրջանում կրթության, դպրոցի եւ ամենակարեւորը՝ ուսուցչի դերի բարձրացումը. «Չպետք է մոռանանք, որ մեր երկիրն ու ժողովուրդը 21—րդ դար հասել են դպրոցի ու եկեղեցու շնորհիվ, իսկ դպրոցը ուսուցիչն է։ Ուսուցչի հեղինակության բարձրացման համար առաջին հերթին պետք է, որ ոլորտը ղեկավարողները չծաղրեն ուսուցչին, իսկ ուսուցչի օրը պետական տարբեր մակարդակներում տոնելը երիտասարդության համար մեծարման եւ գնահատանքի արժանի մասնագիտության վառ օրինակ լինի»։
Աիդա Թոփուզյանն ափսոսանքով է նկատում, որ ծնողը օտարացել է դպրոցին եւ երբեմն կամ շատ հաճախ հետադարձ կապը պահում է թեժ հեռախոսահամարների միջոցով, որն իր հերթին նպաստում է, որ ծնողները դեմ դուրս գան դպրոցին։ Նրա կարծիքով՝ այն երկրում, որտեղ ծնողը օտարանում է դպրոցին, այդ երկրում չի կարող լինել որակյալ կրթություն եւ դաստիարակություն։ Վաստակաշատ մանկավարժը խորհուրդ է տալիս մանկավարժական գործընթացում երեխայի ազատության մասին խոսելիս, երբ ուզում ենք՝ երեխան ուսուցչի համար լինի բարձրագույն արժեք, ինքներս մեզ հարց տանք՝ իսկ ուսուցիչն ունի՞ կարծիքի, իրավունքի արտահայտման ազատությունը, եւ դա այն դեպքում, որ դրանք սահմանված են օրենքով։ Աիդա Թոփուզյանը համոզված է, որ կրթության որակը շարունակական պրոբլեմ է, բայցեւ վստահեցնում է՝ որակը թանկ բան է, որի համար ողջ աշխարհն է աշխատում. «Այսօր արդեն աշխարհը պահանջում է՝ որակյալ կրթություն յուրաքանչյուր երեխային»։
Հանրակրթության որակի բարելավման գործում կարեւոր դերակատարություն ունի նաեւ մանկավարժական կադրեր պատրաստող բուհը՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որտեղ վերջին տարիներին միջազգային համագործակցության արդյունքում երկու անգամ վերանայվել են ուսումնական պլանները՝ դրանք համահունչ դարձնելով դպրոցական ծրագրերին։
ՀՊՄՀ—ի ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք—Բախշյանը վստահեցրեց, որ բուհը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես մանկավարժական պրակտիկային. 2—րդ կուրսի 2—րդ կիսամյակից ուսանողները շաբաթական մեկ օր անցկացնում են դպրոցում, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին հասկանալու՝ կկարողանա՞ն աշխատել ընտրած մասնագիտությամբ։
«Մեթոդիստի, պրակտիկայի խմբի ղեկավարի, հոգեբանի ուղեկցությամբ պրակտիկա անցնող ուսանողները կազմակերպում են դասեր, քննարկումներ դպրոցի ուսուցիչների հետ, եւ դրա արդյունքը շատ դրական է, քանի որ լավագույններին դպրոցների տնօրենները հրավիրում են աշխատանքի»,–վստահեցնում է պրոռեկտորն ու հավելում, որ բուհ—դպրոց կապի ամրապնդումը ամենօրյա աշխատանքի պարտադիր մասն է, եւ այդ է պաճառը, որ ամփոփիչ ատեստավորման քննությունների հանձնաժողովներում ընդգրկվում են պրակտիկան անցկացնող տարբեր դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է դպրոցներում աշխատող ուսուցիչների միայն 25 տոկոսը մանկավարժական համալսարանի շրջանավարտ, պրոռեկտոր Մելիք—Բախշյանը նշեց. «25 տոկոսի գերակշիռ մասը տարրական դասարանների ուսուցիչներն են, իսկ հանրակրթական ոլորտում ամենից կայացած օղակը տարրական դպրոցն է։ Սրանից կարող ենք հետեւություն անել, որ բուհի շրջանավարտների կրթական որակը բարձր է, այլ բան է, որ մյուս առարկաների գծով ուսուցիչներն իրենց բազային կրթությունն ստացել են այլ բուհերում, իսկ մանկավարժական որակավորում ունեն միայն մանկավարժական համալսարանի մագիստրոսական ծրագրի շրջանակներում»։
Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ

23-04-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO