Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»

Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության

Նախօրեին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին տոնախմբեց Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Շնորհաբեր այս տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։
Սուրբ պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, հայոց պետական այրեր, ինչպես նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերար հայորդիներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ եւ բազում ուխտավորներ։
Մայր եկեղեցու գավթում ամպհովանու ներքո ամփոփված Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքների առջեւ կատարվեց երկրպագություն, ապա Ամենայն հայոց կաթողիկոսը, իր օրհնությունը բաշխելով ներկա հավատացյալ ժողովրդին, եկեղեցականաց թափորով առաջնորդեց դեպի խորան։ Վեհափառ հայրապետին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ գերաշնորհ տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ու Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն գերաշնորհ տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Սուրբ պատարագի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով հանդերձ հայրապետական իր պատգամը հղեց աշխարհասփյուռ համայն հայությանը։
Նախքան այդ, Ավագ շաբաթ օրը երեկոյան, Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց ճրագալույցի ս. պատարագին։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
Ս. պատարագի ավարտին Ամենայն հայոց կաթողիկոսը բարձրացավ սուրբ խորան եւ սուրբ սեղանի կանթեղից վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան իրենց հարկերից ներս տանելու Հարուցյալ Աստվածորդու կենարար լույսը։
Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց հին վեհարանում, ուր, նախագահությամբ Հայոց հովվապետի, կատարվեց Սուրբ Հարության տնօրհնեք։

23-04-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO