Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ԱՅԼՔ...


Նոր ավիաընկերությունների սպասելիս

Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ակտիվ քայլեր է ձեռնարկում հայաստանյան շուկա նոր ավիաընկերություններ ներգրավելու առումով։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց վերջին բանակցությունների արդյունքները, անդրադարձավ ոլորտում իրականացվող ծրագրերին եւ խնդիրներին։
–2018 թվականի հուլիսին դուք ստանձնեցիք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնը։ Այս ընթացքում ձեր ծավալած գործունեության գլխավոր ձեռքբերումը ո՞րն եք համարում։
–Իմ նպատակն այն էր, որ ավիացիայի ոլորտում քարտեզի վրա Հայաստանն ավելի տեսանելի դարձնեի։ Խնդիր էի դրել, որ ավիացիայի ոլորտի ղեկավար անձինք ճանաչեն մեր երկիրը, իմանան, թե ով ենք մենք, ինչ հնարավորություն ունի մեր պետությունը։ Իմ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի արդյունքում ես կարող եմ ասել, որ հասել եմ դրան։ Օրերս, աշխատանքային այցով Սինգապուրում էի, որտեղ կայացած կոնֆերանսին 80 երկրից 120 ղեկավար էր մասնակցում։ Նրանցից շատերի հետ ես շփումներ ունեցա, ներկայացրեցի մեր երկիրը, մեր հնարավորությունները։ Կոնֆերանսին խոսում էինք ավիացիայի ապագայի մասին, ես նշեցի, որ եթե մենք խոսում ենք ավիացիայի ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառության մասին, ապա առաջին հերթին պետք է քաղավիացիայի ղեկավարներին կրթել, որովհետեւ շատերը իրազեկված չեն։ Իմ խոսքից հետո նշվեց, որ նոր գաղափարները կարող են Հայաստանի նման երկրներից գալ։ Ես ամեն ինչ անում եմ, որ Հայաստանը չդիտարկեն մի երկիր, որին անընդհատ պետք է օգնել։ Ցանկանում եմ ցույց տալ, որ մենք կարող ենք նոր գաղափարներով, նոր առաջարկություններով հանդես գալ։ Մենք պետք է նաեւ նախաձեռնող լինենք, համագործակցենք առաջատար երկրների հետ, ծանոթանանք փորձին։
–Երկրորդ կարեւոր գործը, որի մասին նշել էիք, հայկական ավիաշուկա նոր ավիաընկերություններ ներգրավելն էր։ Այս օրերին տեղեկություն եղավ այն մասին, որ «Ryanair»—ը պատրաստվում է մուտք գործել հայաստանյան ավիաշուկա։ Դուք նոր եք վերադարձել գործուղումից, ի՞նչ նորություններ կներկայացնեք։
–Մինչ Սինգապուր գնալը, ես եղա Հնդկաստանում։ Իմ այցելության նպատակը պարզ էր՝ աշխատել տեղի ավիաընկերությունների հետ, որպեսզի չվերթներ իրականացնեն դեպի Երեւան՝ այն դիտարկելով որպես տարանցիկ գոտի։ Արձագանքը դրական էր, կարող եմ ասել, որ հնդկական ավիաընկերությունները հետաքրքրված են հայաստանյան ավիաշուկայով։ Մասնավորապես, քննարկումներ ունեցանք «Ինդիգո» ավիաընկերության հետ։ Հետաքրքրված եմ հնդկական շուկայով, որովհետեւ այն շատ արագ աճում է։ Մոտակա 10 տարում 70 նոր օդանավակայան են կառուցելու, ու այդ աճը մի ուղղությամբ գնալու է, այն չի մնալու Հնդկաստանում։ «Times of India» պարբերականը հոդված էր գրել այն մասին, որտեղ խոսվում էր, թե «Ինդիգո» ավիաընկերությունը դեպի Եվրոպա Բաքվի, թե Թբիլիսիի տարածքով է թռչելու։ Ինձ համար զարմանալի էր, թե ինչու Հայաստանը չեն դիտարկում։ Երբ արդեն քննարկումների մեջ էինք, պարզ դարձավ, որ շատ վաղուց կնքված մի միջպետական պայմանագիրն է խանգարում, որը որոշ սահմանափակումներ է սահմանում։ Մենք պարզաբանեցինք, որ դրանք փոփոխության ենթակա են, իրականում ոչ մի խոչընդոտ չկա, որ «Ինդիգոն» դեպի Եվրոպա չվերթներ իրականացնի Երեւանով։ Այս ընկերությանը ներկայացրեցինք հայաստանյան ավիաշուկայի բիզնես հնարավորությունները։ Երբ իրենք Երեւանով դեպի Եվրոպա չվերթներ իրականացնեն, դա կլինի նաեւ մրցակցություն «Ryanair»—ի հետ, ինչը շատ դրական է։ Այդ մրցակցությունը կբերի ավիատոմսերի նվազմանը։ Ի դեպ, եթե «Ինդիգոյի» հետ գործարքը հաջողվի, այս ավիաընկերությունն ամեն օր է չվերթներ իրականացնելու։
Ասեմ, որ «Go Air» ավիաընկերության հետ ունեցանք հետաքրքիր քննարկում։ Իրենց ռազմավարությունն ավելի շատ հիմնված է զբոսաշրջության վրա։ Դրա համար նրանք հետաքրքրված են տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներով։ Մեր զբոսաշրջային կոմիտեի հետ համագործակցությամբ ավիաընկերությանը կուղարկենք հետաքրքիր փաթեթներ՝ հասկանալու, թե դրանք որքանով են հետաքրքրում հնդիկներին։ Ասեմ, որ «Go Air» ավիաընկերության ղեկավարությունն առաջիկայում պատրաստվում է գալ Հայաստան։
Ի դեպ, մի ուղղությամբ էլ աշխատանք ենք տանում՝ ներգրավելու ներդրումներ Հայաստանի ավիաշուկայում։ Այստեղ կան խմբեր, որոնք ցանկանում են ստեղծել տեղական ավիաընկերություն։ Շատերը պարզ ասել են, որ միայն հայկական կապիտալով դա անելը շատ դժվար կլինի։ Դրա համար մենք հնդկական ընկերություններին ներկայացրեցինք նաեւ այս հնարավորությունները, եւ միգուցե իրենց հետաքրքիր լինի հայաստանյան ավիաընկերության մեջ ներդրում անելը։ Այս համատեքստում Հնդկաստանից բացի, աշխատում ենք այլ ուղղություններով եւս։ Այստեղ մեր երկիրը շահեկան է, որովհետեւ ավիացիայի ոլորտի մեր ներուժը դեռ ամբողջությամբ չենք իրացրել, այսինքն՝ աճող շուկա ենք այդ տեսանկյունից։ Ի դեպ, դա արձանագրել են միջազգային ուսումնասիրությունները, որոնց արդյունքները հասանելի են ավիացիայի ոլորտի որոշում կայացնողներին։ «Ryanair to Armenia. CIS—to—W Europe» ուսումնասիրությունը կատարել է միջազգային «CAPA» ընկերությունը, որն աշխարհում ամենաուժեղ եւ վստահելի աղբյուրն է ավիացիայի վերլուծության ոլորտում։
–Նման ավիաընկերությունների մուտքը Հայաստանի շուկա որքանո՞վ կնպաստի տոմսերի գների նվազմանը, որովհետեւ մինչ այսօր տեսնում ենք, որ, կարծես, այդտեղ էական փոփոխություններ չկան։
–Ռումինական ավիաընկերությունն է մուտք գործել մեր շուկա, հուսամ մրցակցության պայմաններում փոփոխություններ կտեսնենք։ Իհարկե, պարզ է, որքան ավելի շատ ավիաընկերություններ մուտք գործեն մեր շուկա, այդքան ավելի շատ կլինի մրցակցությունը, ինչն էլ իր հերթին կբերի գների նվազմանը։ Ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ։
–Ժամանակին խոսվում էր այն մասին, որ հայաստանյան շուկա մուտք գործող ավիաընկերությունները խնդիր են համարում օդանավակայանում օդանավերի համար սահմանված գները։ Այս ուղղությամբ ի՞նչ է արվում։
–Այստեղ կարող եմ ասել, որ նոր ուղղությունների դեպքում, որոնք ավելի ռիսկային են, օդանավակայանը պատրաստ է ավիաընկերությունների համար ավելի լավ պայմաններ տրամադրել։
–Իսկ լոուքոստերների հետ կապված՝ «Զվարթնոցին» կարո՞ղ է այլընտրանք լինել «Շիրակ» օդանավակայանը։ Եվ հայաստանյան շուկա նոր ավիաընկերություններ ներգրավելով արդյոք դիտարկվո՞ւմ է օդանավակայանների հնարավորությունների մեծացումը։
–Այո, «Շիրակ» օդանավակայանն այլընտրանք կարող ենք դիտարկել։ Երբ գնացինք «Ryanair»—ի հետ բանակցությունների, ամբողջ մեր բիզնես փաթեթի հիմքում «Շիրակ» օդանավակայանն էր։ Դրա հետ մեկտեղ պարզ ասեմ, որ ավիաընկերությունները դժվար թե մենակ Գյումրիով հետաքրքրվեն։ Ինչ վերաբերում է օդանավակայանների հնարավորությունների մեծացմանը, ապա «Զվարթնոցը» թերեւս ավելի մանրամասն կներկայացնի, սակայն ասեմ, որ, այո, նման հարց քննարկվում է։
–Ազգային ավիափոխադրող ունենալու առնչությամբ առկա են տարաձայնություններ։ Կցանկանայի այս հարցի հետ կապված լսել Ձեր մասնագիտական կարծիքը։ Ըստ Ձեզ՝ մեր երկիրը պետք է ունենա ազգային ավիափոխադրող։
–Մեզ անհրաժեշտ է տեղական ավիափոխադրող, երբ օդանավերը բազավորվեն Հայաստանում, որ մեր հայ օդաչուները վերադառնան եւ սկսեն աշխատել մեր երկրում։ Ազգային փոխադրողը կոնցեպտ է, որը ստեղծվել է 40—ական թվականներին, երբ կառավարությունն էր որոշում, թե ինչ ուղղություններով ավիաընկերությունը թռիչքներ կատարի, որովհետեւ դա երկրի ռազմավարության համար էր կարեւոր, սակայն այն ոչ շահավետ էր։ Եթե հարուստ պետություն լինեինք, միգուցե դիտարկվեր այդ գաղափարը, բայց իմ կարծիքով մենք ամեն լուման պետք է շատ զգույշ ծախսենք։ Ազգային փոխադրողները շատ հաճախ լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնում։ Ես չէի ուզենա մենք հետ գնայինք։ Ես կողմ եմ, որ մենք ունենանք հայկական ավիաընկերություն, որի ինքնաթիռները բազավորվեն Հայաստանում։ Ամեն ինչ անում եմ, որ դա ստացվի։
–Ինդոնեզիայում, Եթովպիայում ավիավթարներից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, որոշում կայացրեցին դադարեցնել «Boeing 737» մակնիշի ինքնաթիռի թռիչքները։ Ժամկետների սահմանափակումները մինչեւ ե՞րբ են սահմանված։
–Սահմանափակումներն անժամկետ են, քանի դեռ խնդիրը չի լուծվել, թռիչքների դադարեցման մասին որոշումն ուժ մեջ է։ Երբ ես Սինգապուրում էի, եղել եմ «Բոինգի» գրասենյակում, ծանոթացել եմ, թե ինչ աշխատանքներ են տանում։ Մենք հետեւում ենք, թե Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA—ն, ինչ որոշումներ է կայացնում, որովհետեւ իրենք են ԱՄՆ—ի քաղավիացիայի հետ շփման մեջ, մինչեւ իրենք արգելքը չհանեն, մենք ոչ մի քայլ չենք անելու։
Հարցազրույցը՝
Աննա ԳԶԻՐՅԱՆԻ

23-04-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO