Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԱՅԼՔ...


Անտուն կենդանիների մասին օրենք է մշակվում

Քրեական պատասխանատվություն՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար

Անտուն կենդանիների նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքի համար պետության կողմից համարժեք պատժաչափեր կսահմանվեն, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն։ Ազգային ժողովում մշակվում է կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի նոր նախագիծ, որը մոտ երկու ամսից շրջանառության մեջ կդրվի։
«ՀՀ»—ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Մերի Գալստյանը՝ անդրադառնալով հանձնաժողովին կից ստեղծված կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անելիքներին։ Քանի որ կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքը վերաբերում է բացառապես վայրի կենդանիներին, հետեւաբար, թափառող շների, անտուն կենդանիների հետ կապված որեւէ կարգավորում կամ պահանջ, Գալստյանի խոսքով, անհնար է սահմանել վերոնշյալ օրենքում։ Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի այս նոր նախագիծը համալիր եւ ամբողջական կերպով կսահմանի կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի սկզբունքները, պահանջները, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի տեսակները, վերահսկողություն իրականացնող պետական կառույցներին եւ նրանց լիազորությունների շրջանակները։ Կսահմանվեն նաեւ կենդանիների նկատմամբ արգելված գործողությունների եւ դաժան վերաբերմունքի համար համարժեք պատժաչափերը։ Օրենքի նախագծով հստակ նշվելու է, թե ինչ ասել է կենդանու բարեկեցություն, տեսակին, կյանքին համապատասխան պայմանների ապահովում, որպեսզի կենդանին կենսագործունեության լիարժեք հնարավորություններ ունենա։ «Բացառվելու է կենդանիների նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքը»,—ընդգծեց պատգամավորը։ Ըստ նրա՝ հաշվի առնելով օրենսդրական բացերն ու հակասությունները՝ անհրաժեշտ է հիմնավոր ձեւով սահմանել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ասվածը, դրա տեսակներն ու կատեգորիաները, ինչպես նաեւ այդ արարքների համար պատժամիջոցների շրջանակը։ Այսօր բացակայում են լիազոր մարմիններին վերապահվող գործառույթները, թե ում պետք է դիմել, օրինակ, դաժան վերաբերմունքի պարագայում կամ կենդանիների նկատմամբ արգելված գործողություններ նկատելիս։
Նոր օրենքով թեեւ հստակեցվելու են վերահսկող եւ լիազոր մարմինները, այդուհանդերձ, կարեւորվելու է նաեւ հանրային վերահսկողության գործոնը։ «Հանրային վերահսկողությունը շատ կարեւոր գործիք է, որը կարող է իրականացնել յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաեւ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները։ Հանրային վերահսկողության մեջ բոլորս մեր դերն ու պարտավորությունն ունենք, այն է՝ որեւէ իրավախախտում տեսնելիս կամ կենդանու նկատմամբ արգելված գործողությունների դեպք արձանագրելիս անմիջապես ահազանգել համապատասխան պետական կառույցներ, հասարակական կազմակերպություններ կամ ոստիկանություն։ Օրենքի նախագծով վերահսկողություն իրականացնող մարմինները տարբեր դեպքերի ժամանակ կարող են տարբեր լինել։ Օրինակ՝ առանձնակի դաժան վերաբերմունքի համար միգուցե ոստիկանություն դիմեն, տնային պայմաններում կենդանիների պահման պահանջների եւ կանոնների խախտման դեպքում՝ բնապահպանական տեսչական մարմին։ Այդ լիազոր մարմինների ցանկը օրենքի նախագծով սահմանվելու է, որպեսզի քաղաքացին իմանա՝ որ դեպքում ում դիմի»,—մանրամասնեց Գալստյանը։ Իսկ ի՞նչ ասել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք։ Պատգամավորի պարզաբանմամբ՝ դաժան վերաբերմունք կդիտարկվեն կենդանու առողջությանը կամ կենսագործունեությանը վնաս հասցնող դեպքերը, սպանությունը, լուրջ վիրահատական գործողություններ իրականացնելն առանց ցավազրկող դեղորայքի, շնամարտերը, կենդանիներին սադրելը մեկը մյուսի նկատմամբ կամ կենդանիների նկատմամբ այնպիսի վիրահատական միջամտություններ կատարելը, որը չի վերաբերում իր տեսակին եւ այլն. «Այս մասով շատ մեծ ուսումնասիրություն ենք արել։ Նախագծի առաջնային, նախնական տարբերակն արդեն պատրաստ է, պայմանավորված խնդիրների կարգավորման հրատապությամբ, հանրային պահանջով՝ հնարավորինս շուտ, մեկ կամ երկու ամսվա ընթացքում օրենքը կդրվի շրջանառության մեջ»։ Կարեւորվում է նաեւ կենդանիների համար ապաստարաններ ստեղծելու հարցը։ Գալստյանի տեղեկացմամբ՝ քննարկումներ պետք է լինեն շահագրգիռ կողմերի հետ՝ մասսայական ապաստարաններ ունենալու հեռանկարների մասին։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

03-05-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO