Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԱՅԼՔ...


Գինի արտադրողներն ավելանում են, որակն էլ՝ բարձրանում

Ավարտվեց ամենամյա միջոցառում-փառատոնը Երեւանում

Գինի, համտես, բարձրակարգ երաժշտություն, այցելուների գոհունակ ժպիտ, տրամադրություն եւ տոնական միջավայր։ Երկու օր մայրաքաղաքի հենց սրտում մեկնարկեցին Երեւանի գինու օրերը։ Սարյան եւ Մոսկովյան փողոցների համապատասխանաբար Պուշկին եւ Բաղրամյան խաչմերուկների հատվածում երեւանցիներին, մարզաբնակներին, օտարերկրյա հյուրերին ներկայացվեցին հայկական գինեգործության հնագույն ավանդույթները, ինչպես նաեւ անակնկալ ֆլեշ—մոբերի եւ ժամանցային իրադարձությունների միջոցով ներկաների համար երեկոն դարձավ հիշարժան։ Միջոցառմանը մասնակցեց նաեւ ՀՀ վարչապետն ընտանիքի հետ։ Գինու համտեսին գումարվել էին նաեւ ռեստորանների եւ սրճարանների կողմից ներկայացված հայկական եւ միջազգային խոհանոցին հատուկ կերակրատեսակները։
Միջոցառման այցելուներին Հայաստանի եւ Արցախի լավագույն գինի արտադրողները ներկայացրեցին գինիների շուրջ 300 տեսակ։ Ավանդական դարձած «Երեւանի գինու օրեր» միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի գինու զբոսաշրջության ներուժը՝ թե ներքին, թե միջազգային շուկային, ինչպես նաեւ բարձրացնել հայկական գինիների ճանաչելիությունը։
Կազմակերպիչների վստահեցմամբ, այս տարիների ընթացքում միջոցառումը հասցրել է դառնալ Երեւանի այցեքարտը համաշխարհային իրադարձային զբոսաշրջության շուկայում, միջոցառման այցելուների աշխարհագրական բաշխվածությունն ընդգրկում է ԱՊՀ բոլոր երկրները՝ ընդհուպ մինչեւ Կանադա եւ Ավստրալիա։
«ԷվենտՏուրա» ըկերությունն արդեն երրորդ տարին է կազմակերպում է «Երեւանի գինու օրեր» ամենամյա միջոցառումը։ Այն սիրված եւ սպասված միջոցառում է ոչ միայն Հայաստանի, այլեւ օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ «ԷվենտՏուրա» ըկերության տնօրեն Մերի Բադալյանը «ՀՀ—ի» հետ զրույցում վստահեցրեց, որ միջոցառումը դարձել է Երեւանի այցեքարտերից մեկը համաշխարհային իրադարձային զբոսաշրջության շուկայում։ Երկու տարում միջոցառումն իր դրական ազդեցությունն է ունեցել հայկական գինեգործության, գինու եւ իրադարձային զբոսաշրջության արդյունքի ճանաչելիության բարձրացման եւ Հայաստանի տնտեսության զարգացման վրա։ Միջոցառման նպատակն է՝ խթանել զբոսաշրջությունը Հայաստանում եւ ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրանների մեկի ճանաչելիությունը։
Արդյո՞ք եղանակային պայմանները չխոչընդոտեցին միջոցառման լիարժեք անցկացմանը, կամ ինչպիսի՞ն էին միջոցառման ուղղությամբ կանխատեսումները։ Մերի Բադալյանն ասաց. «Եղանակային պայմանները, ինչպես եւ կանխատեսում էինք, նախորդ տարվա փորձից ելնելով՝ չխոչընդոտեցին միջոցառման անցկացմանը։ Նույնիսկ ամենահորդառատ անձրեւի ժամանակ տարածքը բազմամարդ էր։ Մասնակիցները ինքնակազմակերպվեցին, շատ արագ վրաններ վարձակալեցին, ստեղծեցին հարմար պայմաններ, եւ զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան վրաններում մնալու։ Մասնակիցները սոցցանցերում ուղիղ եթեր էին մտնում, ցուցադրում, թե ինչքան ուրախ ու լավ է անցնում միջոցառումը»։
Ըստ կազմակերպչի՝ «Երեւանի գինու օրերը» նպաստում է Հայաստանի եւ մասնավորապես՝ Երեւանի վարկանիշի ամրապնդմանն ու բարձրացմանը համաշխարհային զբոսաշրջության շուկայում։
Այս տարի եւս մասնակից գինեգործական ընկերությունների թվի սահմանափակում կար, նրանք 25—ն—ին, ընդ որում՝ մի քանիսը Արցախից։ Յուրաքանչյուր ընկերություն 6—15 գինու տեսականի էր ներկայացրել։
«Մեր ընկերության ռազմավարությունն է մայիսյան արձակուրդ ունեցող երկրներից առավել քանակով զբոսաշրջիկներ ներգրավել եւ տարածաշրջանում հարեւան երկրներից առավել մրցունակ դիրք զբաղեցնել։ Այս անգամ շատ են զբոսաշրջիկները ՌԴ—ից։ Տուրիզմի զարգացումն անմիջական ազդեցություն է ունենում երկրում գործող բիզնեսների առաջխաղացման, հեղինակության ստեղծման եւ/կամ բարձրացման եւ այլ գործոնների վրա։ Միջոցառումն իր դրական ազդեցությունն է ունեցել հայկական գինեգործության, գինու եւ իրադարձային զբոսաշրջության արդյունքի ճանաչելիության բարձրացման եւ Հայաստանի տնտեսության զարգացման վրա»,–ասաց «ԷվենտՏուրա» ընկերության ղեկավարը՝ հավաստիացնելով, որ առանձնակի հպարտություն է, որ յուրաքանչյուր տարի ավելանում են գինի արտադրողները, բարձրանում է գինու արտադրման որակը։ Գինեգործական ընկերություններ են ստեղծվում նաեւ Արցախում։ Այս տարի փառատոնի անցկացման տարածքը շատ ավելի ընդարձակ էր։
Միջոցառման մուտքն անվճար էր բոլորի համար, սակայն նրանք, ովքեր ցանկություն ունեին տաղավարներում ներկայացրած գինիներից օգտվել, պետք է ձեռք բերեին վճարովի հատուկ փաթեթներ, որոնք իրենց մեջ ներառում էին գինու ապակե բաժակ եւ կտորե հարմարավետ պատյան գինու օրերի ապրանքանիշով, հայաստանյան եւ արցախյան գինի արտադրողների տեղեկատվական գրքույկ եւ այլն։

Նոր գինեգործական արտադրություն Հայաստանում

Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում հիմնվել է եւ շուտով կգործարվի ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու եւ մրգային օղիների գործարան։ Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2020 թվականից։ Ընկերությունը «Մանուկյան կոնյակի գործարանն» է, որին ներդրումային ծրագրի շրջանակներում օրեր առաջ ՀՀ կառավարությունը երեք տարի ժամկետով ազատել է ԱԱՀ—ից։
Հետաձգման ենթակա սարքավորումների համար նախատեսված գումարը 273,4 մլն դրամ է։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 2,8 մլրդ դրամի չափով ներդրում։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ՝ 260 հազար դրամ միջին աշխատավարձով։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

07-05-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO