Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


1905 մետրը՝ միայն փրկվելու համար

Լճի էկոհամակարգի վերականգնման համար ինչ է արվելու այս տարի

Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների 2019թ. տարեկան ծրագրի համաձայն, այս տարի ջրածածկ եւ ջրածածկման ենթակա անտառաշերտը կմաքրվի։ Խոսքը 66.8 հա—ի մասին է։ Գործի պատասխանատուն բնապահպանության նախարարությունն է, համակատարողը՝ Գեղարքունիքի մարզպետարանը։ Այս միջոցառումը շարունակական է լինելու, եւ գումարը պետբյուջեից է տրվելու՝ 117.062.0 հազար դրամ։
Այս տարվա միջոցառումների ցանկում է նաեւ (դարձյալ շարունակական) լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնումը։ Պատասխանատուն ու համակատարողը նույնն են, ֆինանսավորման աղբյուրը՝ օրենքով չարգելված միջոցները։ Այստեղ, սակայն, խնդիր կա։ «ՀՀ»—ն մեկ անգամ չէ, որ ուսումնասիրելով միջազգային փորձը, գրել է, թե պետք է հստակեցնել՝ ինչ ասել է լճի շրջակայք։ Եթե դա բուն լճամերձ տարածքն է, ապա այն չպետք է անտառապատել։ Փոխարենը պետք է անտառապատել ասենք լիճը երիզող լեռները (պատճառների մասին էլ ենք խոսել)։
Ընթացիկ տարում նախատեսվում է նաեւ լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում եւ ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների ապամոնտաժում ու թափոնների մաքրում։ Սա էլ է շարունակական, բայց այստեղ էլ մի փոքրիկ բաց կա։ Լավ է, որ որոշել են, որ ենթակառուցվածքները կապամոնտաժվեն, ու թափոնները կմաքրվեն շենք—շինությունների սեփականատերերի միջոցների հաշվին։ Բայց բնապահպանության նախարարությունն ասում է նաեւ, որ օրենքով չարգելված միջոցներ կգործածվեն տիրազուրկ շինությունների պարագայում։ Կարծում եմ՝ այդ միջոցները կարող ենք դարձյալ ուղղել Սեւանին, իսկ շինությունների տերերին գտնել է պետք (պետք է պարզել՝ իրապե՞ս տիրազուրկ են, թե՞ տիրազուրկ են փաստաթղթերով)։
Մյուս միջոցառումը վերաբերում է կենդանական ռեսուրսների, այդ թվում՝ ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառմանը, օգտագործման թույլատրելի չափաքանակներին (ավելի ստույգ՝ դրանք սահմանելուն), ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրմանը, բնական ձվադրավայրերի ներկայիս վիճակի գնահատմանը։ Ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է՝ «Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ» ծրագրի շրջանակներում՝ 7,624.3 հազ. դրամ եւ օրենքով չարգելված այլ միջոցներ։
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, գյուղնախարարությունը, քաղաքաշինության կոմիտեն, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների ու բնապահպանության նախարարությունները պատասխանատու են Սեւանա լճի ու դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի եւ համայնքների՝ ըստ ոլորտների սոցիալ—տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի մշակման համար։ Ֆինանսավորման աղբյուրը հստակեցված չէ՝ օրենքով չարգելված միջոցներ են նշվում։
Օրենքով չարգելված միջոցների հաշվին նաեւ կգույքագրվեն ափամերձ անտառները (ավելի ստույգ՝ կթարմացվեն քարտեզները), կճշգրտվեն ափամերձ տարածքների մինչեւ 1905 մ բարձրության հորիզոնական նիշերը։ Ի դեպ, «Սեւանի էկոհամակարգ» եզրույթի ներքո հասկանում ենք այն, որ լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը՝ մինչեւ Բալթիկ ծովի մակերեւույթի 1903.5 մ նիշը։ Այս նիշին գումարվում է նաեւ ալիքի առավելագույն բարձրության չափը՝ 1.5 մ (1903.5 1.5 =1905 մ)։ Հստակեցնենք, սակայն, սա միայն նախաքայլն է՝ Սեւանը մեռնելուց փրկելու։ Այսքանը պետք է, որ մտածենք՝ փրկեցինք, որ փրկվենք։ Հետո արդեն պետք է հետեւեն այլ քայլեր՝ էկոհամակարգի վերականգնման (բուսատեսակներ, կենդանատեսակներ), ջրի մաքրության, հարակից բնակավայրերում մաքրման կայաններ ստեղծելու կամ եղածներն աշխատեցնելու եւն։
«ՀՀ»—ն մի հարց էլ է մշտապես բարձրացրել։ Եթե լճի ափամերձ տարածքներում թույլ ենք տալիս սպասարկման օբյեկտներ աշխատեցնել, ուրեմն՝ այդ շահույթը ստացողներին (իսկ որ ստանում են՝ հաստատ է) պետք է պարտադրել՝ մաքրման կայաններ տեղադրել։ 2019թ. ծրագորւմ դա կա, տնտեսավարող սուբյեկտների հաշվին լճի անմիջապես ափամերձ տարածքում գործող հանգստի եւ սպասարկման օբյեկտներում կոմունալ—կենցաղային կեղտաջրերի մաքրման կայաններ կտեղադրվեն։
«Սեւան» ազգային պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանություն, վերարտադրություն, գիտական ուսումնասիրություններ եւ շրջակա միջավայրի դիտանցի իրականացում, հետազոտման տեխնոլոգիաների կիրառություն. սա 2019թ. եւ շարունակական միջոցառում է։ Այս տարի պետբյուջեից հատկացում կա 252,666.4 հազ. դրամի չափով, ինչը նախատեսված է պարկում գիտական ուսումնասիրությունների համար, նաեւ՝ անտառտնտեսական աշխատանքների (հստակեցված չէ)։
Լճի էկոհամակարգի վերականգնման համապատկերում չենք կարող չխոսել Արփա—Սեւան հիդրոտեխնիկական կառույցի շահագործումից։ Այն հիշյալ՝ 2019թ. տարեկան ծրագրում կա։ 2004թ. օգոստոսի 17—ին կնքված պայմանգրի համաձայն, որով նախատեսվել է Որոտան—Արփա—Սեւան հիդրոհանգույցի ջրային համակարգը հանձնել հավատարմագրային կառավարման («Արփա—Սեւան» ԲԲԸ), նախատեսվում է 2017—2019թթ. համար յուրաքանչյուր տարի Արփա—Սեւան թունելի պահպանման ու շահագործման նպատակով հավատարմագրային կառավարչի պահպանման ծախսերի համար հատկացնել 205,800.0 հազ. դրամ։
Սեւանի ուղղությամբ ծախսվող ոչ մի գումար իզուր չէ (իհարկե, այն պետք է իրապես ծախսվի)։ Սեւանը մեր երկրի համար միայն տնտեսական նշանակություն չէ, որ ունի։ Այն նաեւ քաղաքական նշանակության է՝ եթե հաշվի առնենք, որ տարածաշրջանային քաղցրահամ ջրի միակ հսկայական աղբյուրն է։ Չմոռանանք նաեւ Սեւանի կլիմայագոյացնող նշանակությունը ոչ միայն ՀՀ—ի, այլեւ՝ տարածաշրջանի առումով։ Սեւանը միշտ իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվել է խմելու համար բարձրորակ բնական ջրամբար։ Չպետք է թույլ տանք, որ դա փոխվի։ Եվ ի վերջո՝ լիճը մեր ազգային անվտանգության եւ ռազմավարական գերակա նշանակություն ունեցող բնական պաշար է։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

15-05-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO