Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ՍՈՑԻՈՒՄ


Զբաղվածության խթանումը՝ գերակա խնդիր

Ստորագրվեց «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Աշխատանքի միջագային կազմակերպության, Հայաստանի գործատուների հանրապետական միության եւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի միջեւ երեկ ստորագրվեց «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր։ Ծրագրով սահմանվեց ԱՄԿ—ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության գերակայությունները, սպասվող արդյունքները եւ իրականացման ռազմավարությունները 2019—2023 թթ. համար։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը արարողության ժամանակ ասաց, որ ծրագիրը Հայաստանի կառավարության, սոցիալական գործընկերների եւ ԱՄԿ—ի միջեւ սերտ գործունեության, փայլուն կապերի վառ ապացույցն ու արտացոլումն է։ Նպատակն է խթանել արժանապատիվ աշխատանքը՝ որպես զարգացման քաղաքականության գլխավոր բաղադրիչ։ Այն կառավարության եւ սոցիալական գործընկերների ազգային քաղաքականության նպատակներից է։ Բաթոյանը համոզմունք հայտնեց, որ ծրագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա եւ հնարավորություն կստեղծի երկրում սոցիալական գործընկերության համակարգի շարունակական զարգացման համար։ Նախարարի տեղեկացմամբ՝ ծրագիրն ունի երեք հիմնական գերակայություն։ Առաջինը աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող մեխանիզմների կատարելագործումն է։ Ակնկալվում են օրենսդրական բարեփոխումներ, միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրություն, աշխատանքի միջազգային կազմակերպության սկզբունքների հիման վրա իրավական ակտերի վերանայում եւ այլն։ Հաջորդ գերակայությունը զբաղվածության քաղաքականության բարելավումն է, մասնավորապես կանանց, տղամարդկանց, խոցելի խմբերի զբաղվածության կարողությունների ընդլայնումն ու հավասար հնարավորությունների ստեղծումը։ Երրորդ գերակայությունը վերաբերում է սոցիալական երկխոսությանն ու կոլեկտիվ բանակցությունների ամրապնդմանը բոլոր մակարդակներում։ «Նշյալ երեք ուղղություններով առաջիկա չորս տարիներին մեծ աշխատանքներ պետք է իրականացնենք։ Առանձնահատուկ արդյունքներ ենք ակնկալում։ Ընթացիկ աշխատանքները, որոնք ուղղված են զբաղվածության խթանմանը, աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, պետք է համահունչ լինեն այս ծրագրերին։ Ամբողջը մեկ տրամաբանության մեջ»,–ասաց Բաթոյանը՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսվում է զբաղվածության ռազմավարության մշակում, որը կրկին հիմնված պիտի լինի վերը նշված սկզբունքների վրա։
Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանց Քոլլերն ընդգծեց, որ ծրագիրը մշակվել է մասնակցային կերպով՝ ընդգրկելով բոլոր շահագրգիռ կողմերին, որում ներկայացված են ոչ միայն ստորագրող կողմերի առաջնահերթությունները, այլեւ ՄԱԿ—ի զարգացման եւ աջակցության 2016—2020թթ. առաջնահերթություններն ու կայուն զարգացման նպատակները։ Նրա խոսքով՝ արժանապատիվ աշխատանք ասվածը ենթադրում է ոչ միայն արժանապատիվ աշխատավարձ, այլ նաեւ աշխատանքային պայմանների անվտանգություն, առողջության ապահովում, սոցիալական պաշտպանություն, ինչպես նաեւ մի շարք ազատություններ։ «Արժանապատիվ աշխատանք է նշանակում նաեւ պայքարը մանկական աշխատանքի, հարկադիր աշխատանքի եւ խտրականության դեմ։ Նմանատիպ խնդիրներ կան գրեթե բոլոր մայրցամաքներում։ Ուրախ եմ տեսնել ԱՄԿ չափորոշիչներին համապատասխանելու՝ Հայաստանի պատրաստակամությունը։ Շատ ուրախ կլինենք մասնակցել աշխատանքի եւ զբաղվածության ոլորտում ակնկալվող օրենսդրական փոփոխություններին եւ զբաղվածության ռազմավարության մշակմանը։ Հետազատություններ են արվել նաեւ Հայաստանում։ Ուսումնասիրվել է զբաղվածության ռազմավարությունը։ Խնդիր կա կրթության ոլորտում ստացած գիտելիքների եւ աշխատաշուկայի պահանջարկի միջեւ։ Աշխատանքային օրենսգիրքը վերանայելու անհրաժեշտություն ենք տեսնում։ Հայաստանում շատ բարձր է ոչ ֆորմալ զբաղվածության տոկոսը։ Մենք ցանկանում ենք, որ անցում կատարվի ֆորմալ վիճակի»,–ընդգծեց Քոլլերը։
Աշխատանքի միջազգային կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի Մոսկվայի գրասենյակի տնօրեն Օլգա Կուլաեւան վստահեցրեց՝ աշխատելու են անել ամենը, որպեսզի Հայաստանի աշխատանքային օրենսդրությունը ամբողջությամբ համապատասխանի միջազգային ստանդարտներին. «Աջակցելու ենք աշխատանքային շուկան կարգավորող ինստիտուտներին, շարունակելու ենք աշխատել սոցիալական գործընկերների հետ։ Մենք վստահ ենք, որ այս ծրագիրը կնպաստի ձեր գեղեցիկ երկրի բարեկեցությանը»։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի կարծիքով՝ փաստաթուղթը բաղադրիչ կհանդիսնա երկրի սոցիալ—տնտեսական զարգացման գործում։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալում են, որ կստեղծվեն միջազգային չափանիշներին համապատասխան աշխատատեղեր, աշխատանքային պայմաններ, աշխատավորների վերաբերյալ նոր աշխատանքային օրենսդրություն։ «Վերջապես կստեղծվեն նվազագույն աշխատավարձի հիմնական այն մեխանիզմները, որը չուներ Հայաստանը։ Կներդրվի աշխատանքի տեսչական համակարգը, այն ժամանակին ունեցել ենք։ Կայացման դեպքում ավելի արդյունավետ կդառնա սոցիալական գործընկերության աշխատանքը։ Արհմիությունների կոնֆեդերացիան ավելի կակտիվացնի իր գործունեությունը աշխատավորների մասնագիտական, տնտեսական, սոցիալական շահերի պաշտպանությունն իրականացնելու համար»,—նշեց Թումասյանը։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ ասաց, որ միությունը պատրաստակամ է աջակցելու ծրագրի իրականացմանը, վերցնելու իր ուսերին լրացուցիչ պատասխանատվություն. «Իսկ եթե կողմերից մեկը ժամանակի առումով չկարողանա ակտիվություն ցուցաբերել, մենք կլրացնենք այդ ակտիվությունը։ Միությունը շատ է կարեւորում ծրագրի դրույթները։ Զբաղվածության խթանումն ու աղքատության հաղթահարումը գերակա խնդիր են Հայաստանի համար։ Կայուն ձեռնարկությունների խթանումը անհրաժեշտ նախապայման է այդ երկու գործոններն ապահովելու համար»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

15-05-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO